Ամփոփվեց Amio Era 2025-ը. կրթություն, հնարավորություններ և հաջողության պատմություններ

Ամփոփվեց Amio Era 2025-ը. կրթություն, հնարավորություններ և հաջողության պատմություններ

  Ամիօ բանկն ամփոփել է Amio Era կրթական բարեգործական ծրագիրը, որի շրջանակում այս տարի 50 ուսանող ստացավ վարձավճարի 100% փոխհատուցում: Ամփոփիչ միջոցառմանը ներկա էին Ամիօ բանկի ղեկավարները, ծրագրի գործընկեր կազմակերպությունների և բուհերի ներկայացուցիչները: Հաղթողներին հանձնվեցին հավաստագրեր, իսկ բանկի ղեկավարները շնորհավորեցին նրանց՝ շեշտելով, որ այս ծրագիրը միայն կրթաթոշակ չէ, այլ նաև գիտելիքներ, փորձ և արժեքավոր կապեր ձեռք բերելու հնարավորություն: ՙՇնորհակալ եմ մեր աշխատանքային թիմին և գործընկերներին, սա անգնահատելի փորձ է: Amio Era-ն հիանալի նախագիծ է. մենք…

Կարդալ ավելին

ԿԱՐԵԿՑԱՆՔ, ԹԵ՞ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԿԵՐՊԱՐԸ ՀԱՅ  ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

ԿԱՐԵԿՑԱՆՔ, ԹԵ՞ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԿԵՐՊԱՐԸ ՀԱՅ  ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Ընթացիկ տարին հոբելյանական է ՄԱԿ/ Միավորված Ազգերի կազմակերպության/ համար: 1945 թվականին հստեղծվեց կազմակերպությունը  և այս տարի՝ ութսունամյակի հետ կապված սպասվում են տարբեր միջոցառումներ  ներկայացնելով տարբեր աշխատանքներ , որոնք իրականացվել են վերջինիս կողմից ըստ ոլորտնիր և առաջնահերթությունների Օրերս կազմակերպությունը  մեր երկրում հարցումներ էր իրականացրել  տղամարդկանց շրջանում  փորձել մի քանի դրվագով  ուսումնասիրել վերջին տարիներին հայ տղմարդու կերպարը և նրա փոփոխությունը: Այս համատեքստում  ՄԱԿ-ի հայաստատնյան գրասենյակը  հրավիրել էր  ԶԼՄ և այլ հասարկական ոլորտի կառույցի ներկայացուցիչների , որպեսզի  ներկայացնի…

Կարդալ ավելին

Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ

Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ

  ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆ (1925–1988 թթ.)՝ հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1975 թ.), ՀԽՍՀ (1977 թ.) և ԽՍՀՄ (1982 թ.) ժողովրդական արտիստ։ Ծնվել է Թելավ քաղաքում (Վրաստան)։ Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում, այնուհետև կատարելագործվել Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտում։ 1951–1954 թթ. որպես ռեժիսոր աշխատել է Հայաստանի տարբեր թատրոններում, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ: «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատել է 1954 թ-ից։ Առաջին ֆիլմերն են՝ «Նվագախմբի տղաները» (1960 թ.), «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թ.), «Մսյո Ժակը և ուրիշները» (1964 թ.): Մալյանի…

Կարդալ ավելին

ԿԳՄՍ նախարարի հերթական այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԿԳՄՍ նախարարի հերթական այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ տեղում ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են շինարարության ընթացքը՝ նախանշելով առաջիկա անելիքները: Նրանց խոսքով՝ մույթերի նորոգման աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված նախագծային լուծումների: Նախարար Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է ընթացիկ խնդիրներով, կարևորել մասնագիտական քննարկումները՝ հուշարձանային համալիրի  վերակառուցման և բարեկարգման աշխատանքները պատշաճ իրականացնելու նպատակով: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի…

Կարդալ ավելին

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս

   Սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 14։00-ին, և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով։ Այսօր՝ ժամը 18։00-ին ԿԲ պաշտոնական կայքում…

Կարդալ ավելին

ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Ալվարդ Անտոնյանը

ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Ալվարդ Անտոնյանը

Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց կենսաբանական գիտությունների թեկնածու Ալվարդ Անտոնյանը։ Ալվարդ Անտոնյանը ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է 2022 թվականին: Նա ներկայացրեց 2022-2025 թվականներին իր ղեկավարությամբ կատարած աշխատանքները։ Նշված ժամանակահատվածում, ինստիտուտի համար դժվար շրջանում, իրականացվել են գիտական և ենթակառուցվածքի պահպանման բազմաթիվ աշխատանքներ: Այդ ընթացքում ինստիտուտի աշխատակիցները հրապարակել են մոտ 80 գիտական հոդված, որի ավելի քան 70 տոկոսը՝ միջազգային գիտատեղեկատվական…

Կարդալ ավելին

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Ռաֆիկ Արամյանը

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Ռաֆիկ Արամյանը

  Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Արամյանը:   Ռաֆիկ Արամյանը նշեց, որ ինստիտուտի առաջնահերթություններից է գիտական ուղղությունների պարբերական գնահատումը, արդիական, կիրառական ուղղվածությամբ գիտական հետազոտությունների և մշակումների զարգացումը։   Ներկայացնելով իր ղեկավարության օրոք Մաթեմատիկայի ինստիտուտի վերջին 3 տարիների գործունեությունը՝ Ռաֆիկ Արամյանը նշեց, որ բարձրացել է բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում (Scopus, Web of Science) ինստիտուտի աշխատակիցների կողմից…

Կարդալ ավելին

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արսեն Բոբոխյանը

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արսեն Բոբոխյանը

Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց պատմական գիտությունների դոկտոր Արսեն Բոբոխյանը: Արսեն Բոբոխյանը ներկայացրեց 2022-2025 թվականներին իր ղեկավարման ժամանակ կատարված աշխատանքները և ինստիտուտի զարգացման ծրագիրը։ Ինստիտուտը տարեկան ունեցել է 30 հնագիտական արշավախումբ, որից 17-ը՝ միջազգային համատեղ ծրագրերով: Իրականացվել է տարաբնույթ գտածոների վերականգում ու թանգարանացում, Հայաստանի նյութական և ոչ նյութական ժառանգության հանրահռչակում, հնագիտական, ազգագրական և բանահյուսական գրականության ու փաստաթղթերի ձեռքբերում  և մշակում, Արցախին…

Կարդալ ավելին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի զարգացման ֆինանսավորման գծով փոխնախագահ Ակիհիկո (Ակի) Նիշիոյին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի զարգացման ֆինանսավորման գծով փոխնախագահ Ակիհիկո (Ակի) Նիշիոյին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի զարգացման ֆինանսավորման գծով փոխնախագահ Ակիհիկո (Ակի) Նիշիոյին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի զարգացման ֆինանսավորման գծով փոխնախագահ Ակիհիկո (Ակի) Նիշիոյին: Հանդիպումը տեղի է ունեցել Ինժեներական քաղաքում: Այն պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և մասնավոր հատվածի համագործակցությամբ և աջակցությամբ: Հանդիպումը նվիրված էր Հայաստանի և Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության…

Կարդալ ավելին

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը

Այսօր`սեպտեմբերի 14-ին, հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը։ Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ…

Կարդալ ավելին
1 52 53 54 55 56 249