Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Մեկ անգամ ևս անդրադառնալով թեմային՝ նշեմ, որ Արցախի հարցով այս ընթացքում բարձր մակարդակով ՀՀ իշխանությունների կողմից անցկացված բոլոր միջազգային քննարկումների մասին տեղեկացված եմ մանրամասնությամբ, քանի որ պարբերաբար տեղի են ունենում համատեղ խորհրդակցություններ։ Ընդգծում եմ, որ, ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նրանց կողմից ստորագրվելիք՝ Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում անպայման պետք է հաշվի առնվեն Արցախի Հանրապետության ժողովրդի շահերն ու կարծիքը։ Հավելեմ՝ առայսօր…
Կարդալ ավելինՔաղաքականություն
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տարածաշրջան գործուղելը դատարկ որոշում է. Զոհրաբ Մնացականյան
ՀԱՊԿ-ի երեկվա գագաթնաժողովի արդյունքները զարմանալի չէին։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Կառույցի գլխավոր քարտուղարին տարածաշրջան գործուղելու որոշումը դատարկ որոշում էր, որը նպատակ ուներ խուսափել կոլեկտիվ պատասխանատվությունից Հայաստանի դեմ հարձակման պայմաններում։ Գագաթնաժողովում հնչած ձևակերպումները՝ «տեղեկություններ գալիս են երկու կողմից», «դժվար է խոսել սահմանի նկատմամբ ոտձնգության մասին, որովհետև այն սահմանազատված չէ» խոսում են այդ կառույցի ապարդյուն լինելու մասին»,- գրել է Զոհրաբյանը։
Կարդալ ավելինԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՄԱԽՄԲՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
«Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին դեռևս էական փոփոխություններ չի կրել։ Ուստի իմ կոչն ու հորդորն է ձեզ` այս լարված իրավիճակում ցուցաբերել զգոնություն և համախմբվածություն: Անվտանգության նկատառումներից ելնելով` խնդրում եմ զերծ մնալ զորքերի տեղաշարժի վերաբերյալ ինֆորմացիա հրապարակելուց, ապատեղեկատվություն տարածելուց:Պահպանեք հանգստություն և հետևեք միայն պաշտոնական լրահոսին»:…
Կարդալ ավելինՊուտինը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ քայլերի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին լարվածության թուլացմանն ուղղված Ռուսաստանի քայլերի մասին, հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը։ Հայտարարության մեջ ասվում է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել գլխավոր քարտուղար Զասի գլխավորությամբ կազմակերպության առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու համար։ Առաքելության կազմում կլինեն նաեւ կազմակերպության միասնական շտաբի պետ Անատոլի Սիդորովը եւ մասնակից պետությունների ներկայացուցիչներ։ Խորհուրդը նաեւ լիովին աջակցել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված…
Կարդալ ավելինՀԱՊԿ նիստում առաջարկվել է գլխավոր քարտուղարին հայ-ադրբեջանական սահման ուղարկել․ ԶԼՄ-ներ
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը արտահերթ նիստում առաջարկել է կազմակերպության շրջանակներում ստեղծել աշխատանքային խումբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված իրավիճակը վերլուծելու եւ առաջարկներ մշակելու համար։ Այս մասին երեքշաբթի հանդիպման արդյունքներով հայտնել է ԲԵԼՏԱ գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ նիստի ժամանակ առաջարկվել են քայլեր, որոնք կարող են օպերատիվ կերպով ձեռնարկվել։ Դրանց թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մեկնումը հակամարտության գոտի՝ պետությունների ղեկավարներին մանրամասն զեկույց պատրաստելու համար, եւ ՀԱՊԿ Քարտուղարության ու Միացյալ շտաբի աշխատակիցներից աշխատանքային խմբի ստեղծումը՝ իրավիճակը վերլուծելու…
Կարդալ ավելինԲելգրադը չի ճանաչի Կոսովոն. Վուչիչ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ԵՄ-ի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում սոցցանցերում ասել է, որ Բելգրադը չի ճանաչի ինքնահռչակ Կոսովոյի հանրապետությունը, փոխզիջում է հարկավոր։ «Խոսակցությունը Սերբիայի ապագայի մասին է, Կոսովոյի ճանաչման խոսք լինել չի կարող։ Հենց հիմա խոսում ենք ԵՄ-ի Բելգրադի եւ Պրիշտինայի երկխոսության եւ Արեւմտյան Բալկանների տարածաշրջանային հարցերով հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակի եւ Ֆրանսիայի ու Գերմանիայի արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության խորհրդականներ Էմանուել Բոնոյի եւ Յենս Պլետների հետ, միշտ պատրաստ եմ փոխզիջումային լուծումների՝…
Կարդալ ավելինՊուտինն ու Ալիեւը հեռախոսով քննարկել են իրավիճակը Հայաստանի հետ սահմանին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում, շաբաթ օրը հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության ապահովմանը, տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի հաստատմանն ուղղված համակարգված ջանքերի կարեւորությունը։ Այդ համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի հիմնարար եռակողմ պայմանավորվածությունների հետեւողական իրականացման տրամադրվածությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։Ալիեւը տեղեկացրել է օգոստոսի 31-ին Բրյուսելում…
Կարդալ ավելինԲրյուսելյան հանդիպմանը Շառլ Միշելն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու կարեւորությունը
Բրյուսելում եռակողմ հանդիպման արդյունքների մասին հայտարարություն է տարածել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նրա խոսքով՝ քննարկումների առանցքում եղել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները, ինչպես նաեւ Եվրամիության հարաբերությունները երկու երկրների հետ։ «Մեր քննարկումները եղել են բաց եւ արդյունավետ, ինչի համար երախտագիտություն եմ հայտնում երկու առաջնորդներին։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք մեր օրակարգի բոլոր հարցերը։ Հաճելի է տեսնել, որ բավականին քայլեր են կատարվել մեր վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու ուղղությամբ»,- ասել է Շառլ Միշելը։ Նրա խոսքով՝…
Կարդալ ավելինՀայաստանում բարձր են գնահատում այն, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները չեն այցելել Շուշի
Հայաստանը բարձր է գնահատում Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը մերժած Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների դիրքորոշումը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: Հարց – Վերջերս Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Շուշիում տեղի է ունեցել համաժողով: Ի՞նչ մեկնաբանություն ունեք այս առումով: Պատասխան – Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միակողմանի այցերի անընդունելիության վերաբերյալ: Համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ներգրավված լինի միջազգային համագործակցության և…
Կարդալ ավելինՌուսաստանը պատրաստ է հետագայում եւս աջակցություն ցուցաբերել Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցություններում․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը պատրաստ է հետագայում եւս խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերել երկու երկրների միջեւ պետական սահմանի սահմանազատման շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունների բանակցություններում՝ բարձրացնելով սահմանային գոտում կայունության եւ անվտանգության մակարդակը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ «2021թ օգոստոսի 30-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Գ.Ալիեւի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի պայմանավորվածության համաձայն՝ Մոսկվայում տեղի է ունեցել ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման եւ դրա հետագա սահմանագծման հարցերով երկկողմ հանձնաժողովի նիստ՝ Ռուսաստանի խորհրդատվական…
Կարդալ ավելին






