Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների երրորդ փուլը որեւէ արդյունք չի տվել: Այս մասին Al-Monitor-ում հրապարակված իր հոդվածում գրում է Ամբերին Զամանը: Բանակցությունները, որոնք սկսվել են այս տարվա սկզբին, դեռեւս զգալի արդյունքներ չեն տվել: «Ոչ մի առաջընթաց դեռեւս չի գրանցվել, սակայն հանդիպումները շարունակվելու են»,- հեղինակը մեջբերում է անանուն դիվանագիտական աղբյուրին: Նշվում է, որ բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բազմահազարանոց ցույցերի ֆոնին: «Անցյալ ամիս Հայաստանի խորհրդարանում իր…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Խաղաղության պայմանագիր նշանակում է Ղարաբաղի խնդրի լուծում․ Արմեն Գրիգորյան
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը նշանակում է նաեւ ղարաբաղյան խնդրի լուծում։ Այս մասին մայիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանն այս որոշումը տեսնում է Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների ապահովման մեջ։ «Ելնելով դրանից՝ անհրաժեշտ է ընդունել Ղարաբաղի կարգավիճակը, եւ դրա հիման վրա պետք է լինեն անվտանգության երաշխիքներ։ Մենք չգիտենք, թե ինչ ինստիտուցիոնալ երաշխիքներ կլինեն։ Եթե գանք որոշման ու տեսնենք, որ հայության անվտանգությունն ու իրավունքները ապահովված են, կհամաձայնենք»,-ասաց Գրիգորյանը։…
Կարդալ ավելինԵ՞րբ է գնալու Նիկոլը. Իշխան Սաղաթելյան
Ե՞րբ է գնալու Նիկոլը։ Նա հրաժարական կտա այն ժամանակ, երբ ուժային կառույցները զեկուցեն, որ այլեւս չեն կարող նրան պահել իշխանության ղեկին, այլեւս բավարար ուժ չունեն, եւ ակցիաները դադարեցնել հնարավոր չէ։ Այս մասին մայիսի 5-ին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման մեծ հանրահավաքում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ «Մենք պետք է մեծացնենք մեր շարքերը եւ հասնենք նրան, որ ուժային կառույցներն այլեւս չկարողանան կասեցնել ժողովրդական դժգոհությունը։ Եթե մի քիչ էլ ավելացնենք ցուցարարների թիվը եւ ամբողջությամբ վերահսկողության տակ առնենք…
Կարդալ ավելինՉավուշօղլուի «Գորշ գայլերի» նշանից հետո Ուրուգվայը սառեցրել է Անկարայում դեսպանի նշանակումը
Ուրուգվայը սառեցրել է Անկարայում դեսպանի նշանակման գործընթացը։ Թուրքական Gazeteduvar–ի փոխանցմամբ՝ Ուրուգվայու հայ համայնքի բողոքի ակցիայի ժամանակ հայերին Թուրքիայի ԱԳ նախարարը «Գորշ գայլերի» նշանն էր ցույց տվել, ինչից հետո Ուրուգվայում մեծ աղկում է բարձրացել։ Խորհրդարանում առաջարկել են սառեցնել Թուրքիայում Ուրուգվայի դեսպանի նշանակման գործընթացը։ Ձայների մեծամասկնությամբ դեսպանի նշանակումը սառեցվել է։
Կարդալ ավելինԱլեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ալեն Սիմոնյանը շեշտել է Ֆրանսիայի Սենատի հետ ջերմ հարաբերությունները` հավելելով, որ միշտ ուրախ է ընդունել Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի լավագույն բարեկամներին: Նա գոհունակությամբ է անդրադարձել Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի կազմի ընդլայնմանը` նշելով, որ այն երկու երկրների միջեւ ամուր համագործակցության վկայությունն է: Կողմերը շնորհավորել են միմյանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի…
Կարդալ ավելինԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան
Մայիսի 3-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է Վրաստան: ԱԽ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն ունենալու է աշխատանքային հանդիպումներ:
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո Հայաստանում ազգային համաձայնության կառավարություն կձեւավորվի․ Իշխան Սաղաթելյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո Հայաստանում ազգային համաձայնության կառավարություն կձեւավորվի։ Այս մասին մայիսի 3-ին Երեւանի կենտրոնում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց Դիմադրության շարժման համակարգող, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքից խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ Դա, ըստ քաղաքական գործչի, ժամանակավոր կլինի։ «Դա չի լինի մեկ մարդու կամ կուսակցության կառավարություն։ Դա կլինի ազգային կառավարություն՝ բաղկացած ժողովրդի կարող ուժերից»,- վստահեցրեց Սաղաթելյանը։ Այս կառավարության կազմում, ինչպես նշեց ընդդիմադիրը, կլինեն հասարակության լավագույն պրոֆեսիոնալ ներկայացուցիչները, որոնք պարտավորություններ կստանձնեն ու երկիրը դուրս կբերեն ստեղծված իրավիճակից։…
Կարդալ ավելին« Մեր բոլորիս պարտքն է՝ օրհասական պահերին համախմբվել մեր հայրենիքի փրկության համար»
Հանուն Արցախի փրկության « Դիմադրություն» համաժողովրդական ինքնաբուխ շարժմանը միացել են շատ մտավորականներ , արվեսագետներ , մեր լրատվամիջոցը հանդիպեց Սարդարապատից դեպի Էջմիածին ժողովրդի քայլարշավին միացած դերասան-դրամատուրգ Լիաննա Անթառանանին: Մեր այն հարցին թե ի՞նչով է պայմանավորված իր որոշումը շարժմանը միանալու համար տիկին Անթառանյանը նկատեց՝ -Որոշեցի այս անգամ գնալ և միանալ մեր ժողովրդի ինքնաբուխ շարժմանը և շարունակել գնալ նրանց հետ մինչև վերջ: Անցյալ տարվանից սկսվել էր այս շարժումը ընտրությունների արդյունքերի հետևանքով պայմանավորված, սա ազգային շարժում է և ես բարոյական…
Կարդալ ավելինՄհեր Գրիգորյանը և Իրանի նախարարը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը: Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԻԻՀ նախարարի այցը հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստին ընդառաջ և Կառավարության անունից ընդգծել բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում կարևորվել են առևտրաշրջանառության աճի խթանման, ինչպես նաև մաքսային և սահմանային հսկողության ընթացակարգերի դյուրինացման շուրջ ընթացող քննարկումները: Անդրադարձ…
Կարդալ ավելինՀայաստանի ԱԳՆ արձագանքը` Ալիեւի Երեւանը եւ Սյունիքը Ադրբեջանի պատմական տարածք լինելու մասին հայտարարություններին
Շահագրգռված լինելով սահմանազատման և սահմանային անվտանգության ապագա հանձնաժողովի արդյունավետ աշխատանքով՝ Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ այդ աշխատանքը պիտի հիմնվի երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող քարտեզների վրա: Այս մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միզոյանի «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին ի պատասխան: Գործակալությունը հարց էր ուղղել, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն երեկ հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և…
Կարդալ ավելին







