Եվրամիության երկրները մտադիր են արտգործնախարարների արտահերթ հանդիպում գումարել այն բանից հետո, երբ իրավիճակը Մերձավոր Արեւելքում վատացել է Իսրայելի զանգվածային ավիահարվածներից հետո Լիբանանում «Հեզբոլլահի» ռազմական օբյեկտներին։ Այս մասին տեղեկացրել է Financial Times (FT) թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Նրա տեղեկացմամբ՝ ԵՄ դիվանագետները սկսել են պատրաստվել ԱԳ ղեկավարների հանդիպմանը վիրտուալ ձեւաչափով, որպեսզի «արձագանքեն արագ սրացող հակամարտությանը Մերձավոր Արեւելքում»։ Հանրույթի անդամներից ոմանք պնդել են, որ հանդիպումը կայանա արդեն սեպտեմբերի 30-ին, ընդգծել են աղբյուրները։ Դրա անցկացման ստույգ ժամանակի մասին չի…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Թուրքիայի խորհրդարանի նախագահ. Էրդողանը և Պուտինը ամուր բարեկամություն են հաստատել երկու երկրների միջև
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ ՌԵջեփ Թայիփ Էրդողանը «կարողացան ամուր բարեկամություն հաստատել երկու պետությունների միջև, և դա հատկապես նկատելի է վերջին շրջանում»։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) նախագահ Նուման Քուրթուլմուշը։ «Թուրքիան և Ռուսաստանը հարևաններ են, երկու բարեկամ երկրներ։ Ուզում եմ նշել, որ այս երկրները կապված են բարեկամության և բարիդրացիության լուրջ և ամուր կապերով թե՛ քաղաքական, թե՛ ժողովուրդների առումներով։ Երկու երկրների ղեկավարները՝ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և…
Կարդալ ավելինՀայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական հարցերը
Հայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի վրայով երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական հարցերը, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։ «Հայաստանի և Իրանի միջև Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման վերաբերյալ տեխնիկական հարցերը քննարկման փուլում են», – մասնավորապես տեղեկացրել են գերատեսչությունից:
Կարդալ ավելինՍերժ Սարգսյանն անհնարին է համարում ՀՀ գործող կառավարիչների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը
Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը, սեպտեմբերի 29-ին, կվերաօծվի Մայր Տաճարը: 168.am-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակին որոշ հարցեր ուղղեց՝ ճշտելու համար՝ արդյոք նա ստացե՞լ է հրավեր և ի՞նչ որոշում է կայացրել արարողություններին մասնակցելու վերաբերյալ: «Այո, ՀՀ երրորդ նախագահը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ստացել է հրավեր՝ ներկա գտնվելու սեպտեմբերի 28-ին և 29-ին նախատեսված արարողություններին՝ Սրբալույս Մյուռոնօրհնությանը և Մայր Տաճարի…
Կարդալ ավելինՄերձավորարեւելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է. Լավրով
Մերձավորարեւելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որը «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Մերձավոր Արեւելքի իրավիճակի մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Մերձավոր Արեւելքը նորից հայտնվել է մեծ պատերազմի շեմին, որը, ինչպես մեզ է թվում, ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ թեեւ ՄԱԿ ԱԽ-ը եւ Գլխավոր վեհաժողովը մի քանի բանաձեւեր են ընդունել՝ հրադադարի կոչով, իսրայելական բանակի գործողությունը շարունակվում է։ «10 օր…
Կարդալ ավելինՌուսաստանը չի հաղթի այս պատերազմում, Ուկրաինան կհաղթի. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Զելենսկու հետ Սպիտակ տանը հանդիպումից առաջ հայտարարել է, որ Ռուսաստանը չի հաղթի Ուկրաինայի հետ պատերազմում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Բայդենը հիշեցրել է, որ երեկ հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ, ով նախկինում կիսվել է նրա հետ պատերազմում հաղթելու պլանով։ Այս պլանը, նշել է Բայդենը, կքննարկվի այսօր հանդիպմանը։ ԱՄՆ նախագահը որեւէ կերպ չի գնահատել այս ծրագիրը, սակայն ասել է, որ այս առումով երկու կետ է տեսնում. «Հենց հիմա մենք պետք է ուժեղացնենք…
Կարդալ ավելինՈւղիղ չորս տարի առաջ` ժամը 7։10-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի դեմ. սկսվեց 44-օրյա պատերազմը
Ուղիղ չորս տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Միաժամանակ շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով թշնամին օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ հարձակում սկսեց՝ այդ թվում հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը։ Մարտական գործողություններն ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում, եւ տեւեցին 44 օր: Թուրք–ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմի առաջին օրը Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Պատերազմի 44 օրերի ընթացքում Ադրբեջանը կիրառեց…
Կարդալ ավելինԱՄՆ նախագահը հայտարարել է Ուկրաինային 8 միլիարդ դոլար հատկացնելու մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել, որում նշել է Ուկրաինային 8 միլիարդ դոլարի օգնություն հատկացնելու մասին։ Ջո Բայդենի խոսքով՝ այս ընթացքում Ուկրաինան հաղթեց Կիևի համար մղվող ճակատամարտում, վերականգնեց պատերազմի սկզբում Ռուսաստանի կողմից գրավված տարածքների կեսից ավելին և պաշտպանեց իր ինքնիշխանությունն ու անկախությունը։ «Բայց դեռ շատ բան կա անելու։ Այդ իսկ պատճառով այսօր ես հայտարարում եմ Ուկրաինային անվտանգության ապահովման ավելացման և մի շարք լրացուցիչ գործողությունների մասին, որոնք կօգնեն Ուկրաինային հաղթել այս պատերազմում»,- ասվում է ԱՄՆ…
Կարդալ ավելինՆեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ նա անգամ չի պատասխանել 12 երկրների հրադադարի առաջարկին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը նրա սոցցանցերի էջում հրապարակել է հայտարարություն, որում ասվում է, որ «հրադադարի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»։ Իսրայելի վարչապետի գրասենյակում հայտնել են, որ Նեթանյահուն «անգամ չի պատասխանել» այդ առաջարկին։ Հայտարարությունում նաեւ ասվում է, որ Իսրայելի վարչապետը ցուցում է տվել իսրայելական զինված ուժերին «շարունակել մարտական գործողությունները լրիվ ուժով եւ իրեն ներկայացված պլանների համապատասխան»։ Ավելի վաղ 12 երկրներ ԱՄՆ եւ Ֆրանսիայի գլխավորությամբ աջակցել էին Լիբանանում 21-օրյա հրադադարին։
Կարդալ ավելինԶոհերի թիվը Լիբանանի հարավում Իսրայելի գրոհների պատճառով հասել է 558-ի
Լիբանանի հարավային մասի բնակավայրերին իսրայելական ՌՕՈւ հասցրած հարվածների զոհերի թիվը 492-ից հասել է 558-ի, վիրավորվել է 1 835 մարդ։ Այս մասին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում ասել է հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Ֆիրաս Աբյադը։ «Զոհերի մեջ կան 50 երեխաներ եւ 94 կանայք, զոհվել են նաեւ շտապօգնության 4 աշխատակիցներ, նրանց մեքենաները ենթարկվել են հարվածի օդից,- ասել է նա։- Բացի այդ, իսրայելական ռմբակոծման հետեւանքով քանդվել է հիվանդանոց Բինտ Ջբեյլ քաղաքում»։
Կարդալ ավելին








