Իսրայելը թույլ չի տա, որ Մաջդալ Շամսի սպանությունը «լուռ անցնի», ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն, երբ անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները խորհրդակցել են մահացու հրթիռային հարվածից հետո, որի հետևանքով առնվազն 12 երիտասարդ է զոհվել օկուպացված Գոլանի բարձունքներում գտնվող դրուզներով բնակեցված քաղաքում: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ կոնտրադմիրալ Դանիել Հագարին շաբաթ երեկոյան ասել է, որ հարվածը ամենամահաբերն է հոկտեմբերի 8-ին Իսրայել-Լիբանան սահմանին մարտերի սկսվելուց ի վեր, հաղորդում է Times of Israel-ը: Մահացու հարվածից հետո Նեթանյահուն զրուցել է Իսրայելի դրուզների…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Reuters. Լիբանանը խնդրել է Միացյալ Նահանգներին զսպվածության կոչ անել Իսրայելին
Լիբանանի կառավարությունը խնդրել է Միացյալ Նահանգներին զսպվածության կոչ անել Իսրայելին, կիրակի օրը Reuters-ին ասել է Լիբանանի արտգործնախարար Աբդալլա Բու Հաբիբը։ Ըստ Լիբանանի ԱԳ նախարարի, ԱՄՆ-ն Լիբանանի կառավարությանը խնդրել է ուղերձ փոխանցել «Հեզբոլլահին», որպեսզի նա նույնպես զսպվածություն ցուցաբերի։
Կարդալ ավելինՆաթանյահուն անվտանգության կաբինետի նիստ է հրավիրել՝ Գոլանի բարձունքների վրա հրթիռային հարվածի առիթով
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն անվտանգության կաբինետի նիստ է հրավիրել,մ որպեսզի որոշում ընդունի երեկ ֆուտբոլային դաշտում 12 երեխայի մահվան պատճառ դարձած հրթիռային հարձակմանը Իսրայելի պատասխանի մասին, հայտնում է Times of Israel-ը։ Տարբեր պաշտոնյաներ ենթադրել են, որ ակնկալվում է, որ կառավարությունը հավանություն կտա լայնածավալ պատասխան քայլերին, թեև դրանց ծավալը դեռ պետք է պարզել: Հարց է առաջացել նաև, թե արդյո՞ք դա կհանգեցնի լիբանանյան շարժման հետ լայնածավալ պատերազմի։ Իսրայելի վարչապետի գրասենյակը լուսանկարներ է հրապարակել անվտանգության կաբինետի նիստից։ Դատելով լուսանկարներից՝…
Կարդալ ավելինԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ «Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրությունում։
Կարդալ ավելինԱՄՆ-ում կրկին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Արցախահայության վրա հարձակումից հետո Ադրբեջանը շարունակում է պահել և խոշտանգել 90 ռազմագերիների, այդ թվում՝ բազմաթիվ հայ բարձրաստիճան պաշտոնյաների։ Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դինա Տիտուսը։ «Կոնգրեսը պետք է օրենք ընդունի Ադրբեջանի դեմ պատժամիջոցները վերանայելու համար՝ միջազգային իրավունքը խախտելու համար ռեժիմին պատասխանատվության ենթարկելու նպատակով»,- գրել է նա։
Կարդալ ավելինԽաղաղության պայմանագրի` Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են. ԱԳՆ խոսնակ
Խաղաղության պայմանագրի Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են, ասել է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ ի պատասխան «Ազատության» հարցին, թե Երևանը պատասխանե՞լ է Բաքվի առաջարկներին՝ 10-րդ փաթեթին։ «ՀՀ պատասխան առաջարկները մշակման փուլում են՝ սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի կնքման՝ ՀՀ կողմից արդեն իսկ հնչեցված, ներկայացված սկզբունքային առաջարկին համապատասխան»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը: Երևանն ու Բաքուն տևական ժամանակ է՝ բանակցում են խաղաղության պայմանագրի շուրջ։ Առաջարկների 10-րդ փաթեթը ստանալու մասին Երևանը մեկ ամիս առաջ հայտարարեց։ Դրան հաջորդեցին Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան…
Կարդալ ավելինՎահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 25-ին ֆրանսիական կողմի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողությանը: Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Կարդալ ավելինԱդրբեջանի կողմից ՀՀ-ին էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են․ ԱԳՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը Հայաստանի Հանրապետության բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունների մասին անհասկանալի են: Այս մասին Հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳն-ն: «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիվանագիտական խողովակներով և հրապարակայնորեն արված առաջարկները սահմանային միջադեպերի և/կամ դրանց մասին տեղեկությունների հետաքննության՝ Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին՝ շարունակում են անարձագանք մնալ Ադրբեջանի կողմից: Նման մեխանիզմի գործարկումը հնարավորություն կտար պարզաբանել ցանկացած իրավիճակ և կկանխարգելեր իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը: Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն…
Կարդալ ավելինԿկարգավորվեն ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրոնային առևտրի դեպքում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում՝ ֆիզիկական անձանց իրացվող ապրանքների էլեկտրոնային առևտրի իրականացման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի սահմանման մասով փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության կարևորագույն ուղղություններից է հարկային քաղաքականության և վարչարարության ոլորտներում համագործակցությունը: Վերջինիս շրջանակներում իրականացվում է անդամ պետությունների միջև էլեկտրոնային առևտրի դեպքում ֆիզիկական անձանց իրացվող ապրանքների՝ անուղղակի հարկերի գանձման կարգի մասով միասնական քաղաքականության մշակումը, ինչը…
Կարդալ ավելին600 միլիոն դոլար. Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը
Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը: Հնդկական IADN լրատվականի տարածած հաղորդագրության համաձայն` Հայաստանի կողմից Հնդկաստանից զենքի գնման ընդհանուր ծավալը 2024-2025 թվականների ֆինանսական տարում հասել է 600 միլիոն դոլարի:
Կարդալ ավելին






