Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ

Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ

Տավուշի մարզի Կիրանց գյուղի տարածքում չափագրման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին,   հայտնեց Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանը: «Գյուղացիներն էլ հավաքված են ոստիկանների կողքին, փորձում ենք հասկանալ՝ ի՞նչ է լինելու հետո: Առայժմ զարգացում դեռ չկա, նույն վիճակն ա գյուղում, գյուղացիներն էլ կոտրված, հուսահատված նստած են»,-հավելեց Կամո Շահինյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանց գյուղում չափագրման աշխատանքներ են իրականացվում, գյուղ են ժամանել նաև մեծ թվով ոստիկանական ուժեր: Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման…

Կարդալ ավելին

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է իր խաղաղ ատոմային տեխնոլոգիան փոխանցել այլ երկրների

Իրանը պատրաստ է իր խաղաղ ատոմային տեխնոլոգիան փոխանցել այլ երկրների։ Դրա մասին, ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին: Իրանցի պաշտոնյան նշել է, որ Սպահանի համաժողովն այդ նպատակին հասնելու միջոցներից մեկն է։ «Նպատակը մեր տեխնոլոգիական և գիտական ​​մակարդակը ցույց տալն է»,- շեշտել է Էսլամին:Պաշոտյան հայտարարել է նաև, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում Սպահանում կբացվի միջուկային առաջին միջազգային կրթական կենտրոնը։ «Իրանը, ինչպես և ՄԱԳԱՏԷ-ի մյուս անդամ երկրները, վճռականորոն միտված է միջուկային տեխնոլոգիաների…

Կարդալ ավելին

Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի

Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր կուտակված հարցերը կպարզաբանի: Այս մասին ասել է ՌԴ պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։ Նրա խոսքով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո երկկողմ հանդիպում տեղի կունենա ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ։«Ակնկալվում է, որ երկկողմ շփումը կլինի շատ առարկայական, քանի որ շատ հարցեր են կուտակվել քննարկման համար։ Վերջերս, նշել է Ուշակովը, «Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում խնդրահարույց հարցեր են կուտակվել, որոնք մենք…

Կարդալ ավելին

Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին. Պուտինի օգնական

Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին. Պուտինի օգնական

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին, լրագրողներին ասել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է РИА Новости-ն։ «Ըստ երևույթին, Հայաստանի վարչապետը չի կարողանա մասնակցել շքերթին։ Իսկ Ալիեւն այս անգամ եւս կբացակայի։ Նա վերջերս Մոսկվա էր եկել բառացիորեն 10 օր առաջ, նրա հետ մտերմիկ շփումներ են եղել, նախագահների հինգժամյա շփում։ Եվ դա պայմանավորված է նրանով, որ միաժամանակ Ադրբեջանում Հեյդար Ալիեւի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառում է…

Կարդալ ավելին

Ուշակով. Պուտինի այցը Թուրքիա արտաքին քաղաքականության առաջնահերթություն է, սակայն ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ

Ուշակով. Պուտինի այցը Թուրքիա արտաքին քաղաքականության առաջնահերթություն է, սակայն ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետները դեռ համաձայնեցված չեն, սակայն հնարավոր տարբերակները կքննարկվեն մոտ ապագայում, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։ «Օրակարգում է Թուրքիա այցը։ Այն պատրաստվում է, սակայն կոնկրետ ժամկետներ դեռ համաձայնեցված չեն։«Բայց այս այցը օրակարգում է։ Նա մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,- լրագրողներին ասաց նա։ Ուշակովը նշել է, որ մոտ ապագայում կքննարկվի Էրդողանի հրավերի իրականացման հնարավոր ժամկետները։        

Կարդալ ավելին

ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Բալթյան երկրների հետ հարաբերությունների լիակատար խզման հավանականությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով Ռուսաստանի Դաշնության և Բալթյան երկրների միջև հարաբերությունների լիակատար խզման հավանականության մասին հարցին, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է, որ Մոսկվան երբեք հանդես չի գալիս   դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու նախաձեռնող, նշելով, որ «Մերձբալթյան երկրների թշնամական վերաբերմունքի պատճառով բոլոր միջպետական ​​կապերը խզվել են»։«Ռուսաստանը երբեք չի նախաձեռնում դիվանագիտական ​​հարաբերությունների խզում այլ երկրների հետ՝ ձգտելով պահպանել երկխոսության հնարավորությունը»,- ասել է նա ՌԻԱ Նովոստիին։Զախարովան հավելել է, որ «ոչ բարեկամ պետություններն անում են ամեն հնարավորը նորմալ…

Կարդալ ավելին

Մինչ քայլերթը մայրաքաղաք ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր. Դավիթ Անանյան

Մինչ քայլերթը մայրաքաղաք ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր. Դավիթ Անանյան

Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Այս մասին գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը.«Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը։ Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը՝ մեկնարկելով Տավուշի մարզից, խորհրդանշում է ոչ միայն հոգևոր ուխտագնացությունը, այլև հայ ժողովրդի՝ իր ակունքները վերակենդանացնելու ցանկությունը։Հայաստանի պատմության մեջ՝ 4-րդ դարի մեկնարկից մինչև միջնադարյան մելիքությունները և Օսմանյան կայսրությունից մինչև խորհրդային ժամանակները, եկեղեցու դերը միշտ եղել է մշակութային և քաղաքական կյանքի անբաժանելի մասը։ Անհիշելի ժամանակներից…

Կարդալ ավելին

Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է մտցրել. թույլատրվել է Հայաստան արտահանել 28 հազար տոննա

Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է մտցրել. թույլատրվել է Հայաստան արտահանել 28 հազար տոննա

Ռուսաստանում մտցվում է շաքարեղեգի կամ ճակնդեղի շաքարի եւ քիմիապես մաքուր սախարոզայի արտահանման արգելք։ Այս մասին որոշումը ստորագրված է, տեղեկացրել է ՌԴ կառավարության Թելեգրամ-ալիքը։Նշվել է, որ  սահմանափակումը գործելու է մինչեւ 2024թ. օգոստոսի 31-ը։ Ընդգծվել է, որ որոշումն ուղղված է ներքին պարենային շուկայի կայունությանն աջակցելուն։ՌԴ կառավարության տեղեկության համաձայն՝ շաքարի մատակարարումները հնարավոր կլինեն ԵԱՏՄ երկրներ որոշակի ծավալներով։ Մասնավորապես, Հայաստան կմատակարարվի 28 հազար տոննա շաքար, Բելառուս՝ 5 հազար տոննա, Ղազախստան՝ 120 հազար տոննա, Ղրղզստան՝ 28,5 հազար տոննա։ Այս ծավալների…

Կարդալ ավելին

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը

Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Հայտնում են Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակից: «Այս քաղաքականության հերթական թիրախը դարձավ Ստեփանակերտի հերոսների պանթեոնը։ Այս մասին տեղեկատվությունը տարածվում է ադրբեջանական տելեգրամ ալիքներով։ Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված…

Կարդալ ավելին

Խորհրդարանի նախկին պատգամավորը կալանքի տակ է գրեթե 21 ամիս 

Խորհրդարանի նախկին պատգամավորը կալանքի տակ է գրեթե 21 ամիս 

Նախկին պատգամավորի փաստաբանը տեղեկացնում է՝ Սուրեն Մանուկյանը կալանքի տակ է գրեթե 21 ամիս,   նրա կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց ՀՅԴ Գերագույն մարմնի նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանքը, նա 2022թվականի օգոստոսի 11-ից անազատության մեջ է։ Ս․ Մանուկյանը և 3 այլ անձինք մեղադրվում են գործարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի զառամյալ հորը առևանգելու, նրան ազատ արձակելու համար գումար ստանալու գործով։ Սուրեն Մանուկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը,…

Կարդալ ավելին
1 61 62 63 64 65 209