Յուանով Ռուսաստանի աճող առեւտուրը կարող է ի վերջո հանգեցնել ամերիկյան դոլարի փլուզման, նշել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկում (ՎԶԵԲ), գրել է Bloomberg-ը։ «Չինական արժույթի օգտագործման ավելացումը տեղի է ունենում ԱՄՆ դոլարի հաշվին»,- ասել է ՎԶԵԲ գլխավոր տնտեսագետ Բեաթա Յավորչիկը։ Պատժամիջոցները «խթան են հանդիսացել, որպեսզի մտածեն արժույթների դիվերսիֆիկացման մասին, եւ երկարաժամկետ հեռանկարում դա կարող է խափանել դոլարի գերազանցությունը»։ Ռուսաստանի եւ Չինաստտանի միջեւ առեւտուրն ավելացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ եւ նրա դաշնակիցների մտցրած պատժամիջոնցերը…
Կարդալ ավելինԱյլ
Հայաստանում շատերը կան, որոնք ցանկանում են կորցնել Ռուսաստանը և գտնել նոր ընկերներ. Լավրով
Հայաստանում շատերը կան, որոնք ցանկանում են կորցնել Ռուսաստանը և գտնել նոր ընկերներ, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Բայց նախ՝ պատմական, աշխարհագրական, աշխարհաքաղաքական առումով անհնար է կորցնել Ռուսաստանը՝ Անդրկովկասում նրա շահերն ամբողջությամբ անտեսելու իմաստով։ Բայց երեւանյան որոշ ղեկավարներ նման հույսեր են կապում, եւ այդ մասին ուղղակիորեն խոսում են։ Փաստորեն, նման միտք հայտնվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթում, ով խոսեց չկայացած դաշինքների փոխհատուցման անհրաժեշտության մասին, որոնց վրա Հայաստանը հույս էր դնում իր…
Կարդալ ավելինԱդրբեջանը խափանել է «Ղարաբաղ Տելեկոմի» աշխատանքը
Արցախում դադարեցվել է «Ղարաբաղ Տելեկոմ» բջջային օպերատորի աշխատանքը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ այսուհետ զանգեր կկատարվեն միայն Ադրբեջանի հեռահաղորդակցության օպերատորների միջոցով։ Նշենք, որ համացանցում լուսանկար են հայտնվել, որ քանդվել է Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող բլրին տեղադրված խաչը, որը նաև բջջային կապի գործառույթն էր կատարում։
Կարդալ ավելինՎԵՐՈՆԻԿԱ ԶՈՆԱԲԵՆԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԳԵՐԵՎԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
Հարգելի հայրենակիցներ այսօր հաստատվեց, որ Արցախից դուրս գալու ժամանակ ադրբեջանական իշխանությունները գերևարել են «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին: Այս մասին հայտնել է Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը: Նրա հայտարարությունը ներկայացնում ենք ստորև՝«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին…
Կարդալ ավելինԱրցախից ցամաքային և օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 237 տուժած քաղաքացի
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարունակում են Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ժամը 11:00-ի դրությամբ, ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ, որից` 142-ը` ուղղաթիռովներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով: Ներկայումս տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ և ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն: Վիրավորների տեղափոխման գործընթացը այս պահին էլ շարունակվում է:
Կարդալ ավելինԳնդապետի որդին զոհվել է Վանքի պաշտպանության ժամանակ․ Տիգրանը հրաժարվել է թողնել դիրքն ու կռվել է մինչ վերջին փամփուշտը
Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունների արդյունքում զոհված 21-ամյա Տիգրան Ավետիսյանի աճյունը տեղափոխել են Հայաստան և կհուղարկավորեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Այս մասին հայտնում է Տիգրանի հորեղբորորդին՝ Արսեն Ավետիսյանը։ Տիգրան Ավետիսյանը ծնվել է զինվորականի ընտանիքում, եղբոր՝ Առնոլդի հետ սովորել Ստեփանակերտի Ք․ Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Նրա հայրը՝ գնդապետ Արսեն Ավետիսյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Պաշտպանության բանակում, չորս պատերազմների մասնակից է։ 2020թ․ 44 օրյա պատերազմի օրերին Արսեն Ավետիսյանը որդիների հետ կռվել է Ջրականի (Մեխակավանի) ուղղությամբ։…
Կարդալ ավելինՎԵՏԵՐԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Վետերան բռնցքամարտիկների ասոցիացիան իր վրդովմունքն է արտահայտում պատկան մարմիններին նախկին բռնցքամարտիկ, ազատամարտիկ,Նիկոլ Դուման ջոկատի հրամանատար, հայ ազգի նվիրյալ՝ Ալբերտ Բազեյանի խափանման միջոցի հետ կապված, քանի որ ունի առողջական լուրջ խնդիրներ։ Պահանջում ենք Ալբերտ Բազեյանի խափանման միջոցը վերանայել։ Համոզված ենք` արդարությունը կհաղթի․․․ Այդ մասին իր ֆեսբուքյան էջում տեղեկացնում է. Էջմիածնի նախկին քաղաքապետ, բռնցքամարտի լեգենդար սպորտի վարպետ , մահապարտ-ազատամարտիկ՝ ՀՐԱՉԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԸ :
Կարդալ ավելինԴադարեցրեք տների հավաքագրումը. բռնի տեղահանված հայրենակիցների համար ժամանակավոր կացարաններ նախատեսված են. պատգամավոր
Հարգելի ընկերներ, հասկանում եմ, որ երբ ձեզ հետ կապ են հաստատում և օգնություն խնդրում, դուք չեք կարող գոնե չփորձել օգնել, սակայն խնդրում եմ և հորդորում, այս փուլում դադարեցրեք այս համատարած տների հավաքագրումը, Սյունիքի, Վայոց Ձորի և այլ մարզերում մեր բռնի տեղահանված հայրենակիցների համար ժամանակավոր կացարաններ նախատեսված են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ ՔՊ-ի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը: Նա նաեւ նշել է. «Ես յուրաքանչյուրիդ հասկանում եմ, բայց քանի որ կա ձեր անձնապես բարի կամքը…
Կարդալ ավելինԱյս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ ոստիկանություն
Մայրաքաղաքում առավոտից կազմակերպված միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին որոշ փողոցներ, որոնք ՆԳՆ ոստիկանության գործողությունների արդյունքում արագ բացվել են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան: Նշենք, որ առավոտյան ժամը 9-ի տվյալներով ոստիկանությունը բերման էր ենթարկել 32 քաղաքացու:
Կարդալ ավելինՍեփական մեքենա չունեցողները հնարավորություն կունենան գրանցվել և Հայաստան տեղափոխվել ավտոբուսներով. Շտաբ
Տեղեկացնում ենք, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող և սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիներն առաջիկա օրերին հնարավորություն կունենան գրանցվել և տեղափոխվել ավտոբուսներով։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Հաշվի առնելով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով վիրավորների և սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցների շտապ բուժօգնություն ստանալու կարիքը` կոչ ենք անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ չմեկնել դեպի ՀՀ, քանի որ մեզ համար առավել թանկ է մարդկային կյանքը, որի փրկության գործում դուք կարող եք ունենալ ձեր ներդրումը։ Հավատացե՛ք, որ…
Կարդալ ավելին