ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 17-ին, կազմել է 402.41 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.31 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 437.50 դրամ (աճել է 0.75 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 500.28 դրամ (աճել է 0.71 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.52 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 398-402 դրամով, վաճառվում է 405-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 427-435 դրամով,…
Կարդալ ավելինԱյլ
Պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի. ՄԻՊ
Նոյեմբերի 16-ին լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ անհայտ անձը փորձել է հրկիզել Երևանում հրեական սինագոգի դռները: ՄԻՊ-ից հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեպքի առթիվ հայտնում է իր մտահոգությունը և նշում, որ պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի։ Պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինների կողմից գործի քննության շրջանակներում պատշաճ գնահատման պետք է արժանանա այն հանգամանքը, թե արդյոք արարքը կատարվել է ռասայական, ազգային, էթնիկ կամ կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով։…
Կարդալ ավելինՀայաստանը փետրվարի 1-ից ՄՔԴ-ի լիիրավ անդամ կդառնա
Հայաստանը պաշտոնապես ներկայացրել է Միջազգային քրեական դատարանին միանալու իր դիմումը և անդամ կդառնա փետրվարին: Այս մասին barrons.com-ի փոխանցմամբ, հայտնել է Հաագայի դատարանը։ «Հայաստանի համար Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից: Հայաստանը կդառնա Հռոմի ստատուտի մասնակից 124-րդ պետությունը և 19-րդ պետությունն Արևելյան Եվրոպայի խմբից»,- ասվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին վավերացրել է ՄՔԴ Հռոմի ստատուտը՝ դա բացատրելով նրանով, որ Երևանն իր նոր կարգավիճակում կկարողանա դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի դեմ…
Կարդալ ավելինԼՂ–ից բռնի տեղահանվածներից 1143-ը դեռ բնակվում են ժամանակավոր կացարաններում. Սկզբում նրանց թիվը 10 հազար էր. փոխնախարար
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված 1143 քաղաքացի շարունակում է բնակվել ժամանակավոր կացարաններում՝ հյուրանոցներում, հյուրատներում, պետական և համայնքային շենքերում, մինչդեռ հոկտեմբերի 5-ի դրությամբ այդ թիվը 10 հազարի էր հասնում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, հումանիտար կենտրոնի ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Վաչե Տերտերյանը: «Սա նշանակում է, որ մարդիկ արձագանքել են այս հնարավորությանը և իրենք իրենց համար փորձում են վարձակալել բնակարաններ, տներ, իրենց նախընտրած կամ հնարավոր ավելի հարմար միջավայրում»,- ասաց նախարարի…
Կարդալ ավելինՊեսկով. Դեռ հայտնի չէ՝ Փաշինյանը կգա՞ Ռուսաստան, Պուտինի հետ զրույց ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ նախատեսված չէ
Դեռ հայտնի չէ՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանը կգա՞ Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է РИА Новости-ն։ «Դեռ հայտնի չէ՝ Փաշինյանը կմասնակցի՞ Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի հանդիպումներին»,- նշել է նա։ ԸստՊեսկովի, բոլորն են հրավիրված։ Նա հավելել է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ Պուտինի և Փաշինյանի միջև հեռախոսազրույց նախատեսված չէ։ Նշենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ չի մասնակցելու Մինսկում նոյեմբերի 23-ին կայանալիք ՀԱՊԿ հանդիպմանը։
Կարդալ ավելինՔննարկվում են Արտավազդ Փելեշյանի անվամբ կինոդպրոց հիմնելու հեռանկարները. ԿԳՄՍ նախարար
Գաֆէսճեան թանգարանում կայացել է գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքի շնորհանդեսը, որին ներկա է եղել ինքը՝ Վարպետը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Գիրքը հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Հայ կինոյի 100-ամյակի հոբելյանական ծրագրերի շրջանակում: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կինոոլորտի ներկայացուցիչներ, փելեշյանական արվեստի սիրահարներ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նշանակալի…
Կարդալ ավելինԳազայի հատվածում Իսրայելի ագրեսիայի հետեւանքով 11470 մարդ է զոհվել, այդ թվում՝ 4707 երեխա
Գազայի հատվածում իսրայելական ագրեսիան հոկտեմբերի 7-ից ի վեր սպանել է 11470 մարդու, այդ թվում՝ 4707 երեխա, 3155 կին և 668 տարեց, հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։ Եվս 29 հազար մարդ վիրավորվել է, հայտնում է WAFA-ն։ Հոկտեմբերի 7-ից ի վեր Հորդանան գետի արեւմտյան ափին սպանվել է 197 պաղեստինցի, եւս 2750-ը վիրավորվել են:
Կարդալ ավելինՄայրաքաղաքի ավագանու ընտրություններից հետո ՝ նոր գրասենյակ
«Մայր Հայաստան» Երևանի ավագանու ընդդիմադիր դաշինքը նախաձեռնել է նոր գրասենյակի բացմանը , որի նպատակն է քաղաքացիներին ավելի օպերատիվ հասանելիություն ապահովել և ծանոթանալ մայրաքաղաքում նրանց հուզող խնդիրներին և լսել նոր առաջարկներ: Այսօր տեղի է ունեցել «Մայր Հայաստան» շարժման՝ Շենգավիթ համայնքի տարածքային կառույցի բացումը։ Այն գտնվում է Արտաշիսյան 44/5 հասցեում։ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը խոսել է շարժման անելիքների, Երևանի ավագանու մանդատի և քաղաքական նոր մշակույթի մասին։ Լրատվություն
Կարդալ ավելինԱմանորին հրապարակի շենքերի վրա էլի անցքեր արվելու են, բայց ավելի քիչ. տոնածառի լույսերն ավելի ուշ կվառվեն. Փոխքաղաքապետ
Այս տարի դեռեւս կնքվել է մի պայմանագիր մի ընկերության հետ ամանորյա լուսավորության աշխատանքները կազմակերպելու: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: «Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարվա կնքված պայմանագիրը, որը վերաբերում է նույն մասշտաբի աշխատանք կատարելուն, առաջին անգամ ունենք իրավիճակ, որ նախորդ տարվա ընթացքում ձեռք բերված գույքն ենք օգտագործելու: Իհարկե, կատարվել են որոշակի լվացման, վերանորոգման աշխատանքներ: Մենք նախորդ տարի ասում էինք՝ որ արդարացված են այդ նպատակով գնումները, քանի…
Կարդալ ավելինՀԱՊԿ Միավորված շտաբի պետը հերքել է կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու մասին լուրերը
ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը հերքել է կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու մասին լուրերը։ Հեռուստակամրջի ժամանակ Սիդորովը, պատասխանելով զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու մասին հարցին, նշել է, որ «պետության իմաստուն գլուխները կգտնեն դժվարությունները, որոնց առջեւ կանգնած է Հայաստանը, լուծելու միջոցը»։ Սիդորովի խոսքով՝ ոչ մի պաշտոնական հայտարարություն ՀՀ ղեկավարությունից կազմակերպությունից դուրս գալու մասին չի եղել։ «Ոչ մի հայտարարություն, որ ՀՀ-ն դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, ոչ մի փաստաթուղթ ես անձամբ չեմ տեսել։ Դե, որ մասնակցությունը մի փոքր սահմանափակվել է՝…
Կարդալ ավելին








