Շիրակի ոստիկանապետը հրաժարական է ներկայացրել

Շիրակի ոստիկանապետը հրաժարական է ներկայացրել

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Արամ Ղազարյանը: «Զեկուցագիր եմ ներկայացրել՝ սեփական նախաձեռնությամբ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Բավական երկար ժամանակ է՝ համակարգում էի, կենսաթոշակի անցնելու նպատակ ունեի, ինչպես նաեւ այլ աշխատանքի անցնելու նպատակով հեռանում եմ»,- ասաց նա: Գնդապետը նշեց, որ իր տեղեկություններով Վահե Ղազարյանը ներկայացրած զեկուցագիրը ստորագրել է: Հիշեցնենք, որ Արամ Ղազարյանը Շիրակի մարզային ոստիկանապետի պաշտոնը ստանձնել է  2020 թվականի դեկտեմբերի 5-ից, նա նախկինում…

Կարդալ ավելին

Քննարկվել է ՏԿԵ նախարարության 2022 թ. պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների եւ բյուջետային ծրագրերի կատարողականը

Քննարկվել է ՏԿԵ նախարարության 2022 թ. պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների եւ բյուջետային ծրագրերի կատարողականը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն ունի օրենքով հաստատված 22 ծրագիր, 2022 թվականին փաստացի իրականացվել է 24-ը, 129 միջոցառումից փաստացի իրականացվել է հավելյալ 6-ը. ճշտված պլանի նկատմամբ նախարարության տոկոսային կատարողականը կազմել է շուրջ 95 տոկոս. ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Տնտեսական ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` մայիսի 30-ի համատեղ նիստում քննարկվել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների եւ բյուջետային ծրագրերի կատարողականը: Ըստ հիմնական զեկուցող…

Կարդալ ավելին

Կառավարության ծրագիրը լավ հիմքեր է տվել, որպեսզի կարողանանք ավելի հստակ, ավելի թիրախային քաղաքականություններ իրականացնել. դա տվել է իր արդյունքները. Վահե Հովհաննիսյան

Կառավարության ծրագիրը լավ հիմքեր է տվել, որպեսզի կարողանանք ավելի հստակ, ավելի թիրախային քաղաքականություններ իրականացնել. դա տվել է իր արդյունքները. Վահե Հովհաննիսյան

Մենք շարունակաբար փորձում ենք բարելավել մեր բյուջետավորման, պլանավորման եւ կատարման մշակույթը, եւ դա առաջին հերթին կապված է ռազմավարությունների հետ: Եթե մենք ունենք լավ ռազմավարություններ, մենք կկարողանանք լավ բյուջետավորում իրականացնել: Բարեբախտաբար, կարող եմ ասել, որ Կառավարության ծրագիրը լավ հիմքեր է տվել, որպեսզի կարողանանք ավելի հստակ, ավելի թիրախային քաղաքականություններ իրականացնել, եւ դա տվել է իր արդյունքները: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների՝ մայիսի 29-ի համատեղ նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ 2022 թվականի…

Կարդալ ավելին

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են պետական բյուջեի կատարողականի հաշվետվության նախնական քննարկումները

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են պետական բյուջեի կատարողականի հաշվետվության նախնական քննարկումները

Ազգային ժողովի մշտական հանձաժողովների համատեղ նիստում մայիսի 29-ին սկսվել են «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տնտեսական, ֆինանսական ու սոցիալական ցուցանիշներին, տեղեկություններ ներկայացրել իրականացվող արտաքին քաղաքականության, մասնավորապես, տարածաշրջանային իրավիճակի, բանակցային գործընթացի վերաբերյալ: 2022 թվականին ՀՀ-ում 12.6 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել, որը վերջին տասնհինգ տարիների…

Կարդալ ավելին

Անցկացվել է Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողություն

Անցկացվել է Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողություն

ՊՆ -ից  progressarmeni.com-ին փոխանցած տվյալների ՝ այսօր մայիսի 29-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։ Էդվարդ Ասրյանն իր և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից ջերմորեն շնորհավորել է բրիգադի զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել՝ իրենց ծառայությունն ու առաքելությունը բարեխղճորեն կատարելու համար։ Բարձր գնահատելով խաղաղապահների պատրաստությունը՝ Էդվարդ…

Կարդալ ավելին

Խաղաղության նախագծի փաստաթղթի ֆոնին Ադրբեջանը դիմել է հերթական սադրանքին

Խաղաղության նախագծի փաստաթղթի ֆոնին  Ադրբեջանը դիմել է հերթական  սադրանքին

Մայիսի 26-ի՝ ժամը 19:00-ից որոնվող, մարտական հենակետեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներն են Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Ադրբեջանի կողմից նրանց ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք։ Ավելի վաղ progressarmenia.com-ին ՊՆ-ից տեղեկացրել էին , որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող  ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար: Մայիսի 26-ին`…

Կարդալ ավելին

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը

Մայիսի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ կառուցվածքի հիմնական ուղղությունները, առկա խնդիրներն ու լուծման ուղիները։ Բացելով նիստը և դիմելով ներկաներին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ այն բոլոր ծրագրերն ու առաջնահերթ անելիքները, որոնք որդեգրել է պաշտպանական գերատեսչությունը, պետք է իրականացվեն պատշաճ, որակով և սահմանված ժամկետում։ Անդրադարձ է կատարվել ինժեներական և ամրաշինական կառույցների կահավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների…

Կարդալ ավելին

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու է ընտրվել Սերգեյ Մեղրյանը

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու է ընտրվել Սերգեյ Մեղրյանը

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Անահիտ Թումանյանի, Գայանե Մազմանյանի եւ Սերգեյ Մեղրյանի թեկնածությունները: Մայիսի 25-ի ԱԺ հերթական նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը խորհրդարանին է ներկայացրել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության քվեարկությունների արդյունքները: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Սերգեյ Մեղրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր: ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը շնորհավորել եւ հաջողություններ է…

Կարդալ ավելին

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու չի ընտրվել

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու չի ընտրվել

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուի թափուր տեղի համար առաջադրել էր Վահագն Թորոսյանի, Լիլիթ Խաչատրյանի եւ Անի Մխիթարյանի թեկնածությունները: Մայիսի 25-ին ԱԺ 107 պատգամավորներից գաղտնի քվեարկությանը ոչ ոք չի մասնակցել, հետեւաբար քվեատուփում որեւէ քվեաթերթիկ չի եղել: ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հայտնել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, եթե թեկնածուներից որեւէ մեկը չի ընտրվում, ապա այդ դեպքում…

Կարդալ ավելին

Իսրայելի բանակի շտաբի պետը հայտարարել է Իրանի հետ պատերազմի հավանականության մասին

Իսրայելի բանակի շտաբի պետը հայտարարել է Իրանի հետ պատերազմի հավանականության մասին

Իսրայելի բանակի շտաբի պետ Հերցլ Հալեւին երեքշաբթի օրը հայտարարել է, որ  «հորիզոնում կան բացասական իրադարձություններ, որոնք կարող են հանգեցնել Իրանի դեմ գործողությունների», հայտնում է Haaretz-ը: Իսրայելի Ռայխմանի համալսարանում Հերցլիի կոնֆերանսում ելույթ ունենալով՝ Հալեւին անդրադարձել է նաեւ «Հեզբոլլահի» թեմային, որը նա անվանել է «Իրանի ամենաուժեղ ներկայացուցչությունը» տարածաշրջանում: ««Հեզբոլլահը» կարծում է, որ հասկանում է մեզ, եւ դա նրան խիզախություն է տալիս՝ մարտահրավեր նետելու մեզ։ Հյուսիսում հակամարտությունը դժվար կլինի, բայց մենք կիմանանք՝ ինչպես պայքարել»,-ասել է նա։ «Տարածաշրջանային առումով…

Կարդալ ավելին
1 208 209 210 211 212 340