Մենք չենք կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որում հայտնվել են Լեռնային Ղարաբաղի հայերը: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «360 տոննա կենսական անհրաժեշտ սննդամթերք է առաքվել Լեռնային Ղարաբաղ բացառապես մարդասիրական նպատակներով»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ Հայաստանից ուղարկված հումանիտար բեռո արդեն 3 ժամից ավելի է սպասում է Հակարիի կամրջի մոտ: Ադրբեջանական կողմը չի թույլատրում բեռնատարների մուտքն Արցախ:
Կարդալ ավելինԻրավունք
Վարչապետի խոսնակի արձագանքը Հաջիեւի հայտարարությանը
Նախօրեին կյայացած ասուլիսում վարչապետի հնչեցրած հայտարարությանը ավելացնելու բան չկա: Այս մասին փոխանցում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի այն հայտարարությանը, թե Բրյուսելում հուլիսի 15-ին ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի եւ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել հումանիտար բեռները Աղդամի ճանապարհով Արցախ հասցնելու վերաբերյալ: «Վարչապետը նախօրեին կայացած ասուլիսում անդրադարձել է այդ թեմային՝ նշելով, թե ինչի շուրջ են բանակցել Բրյուսելում՝ այդ համատեքստում հղում անելով նոյեմբերի 9-ի…
Կարդալ ավելինՊաշտպանության նախարարը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ
progressarmenia com-ին ՊՆ փոխանցմամբ հուլիսի 26-ին` ՀՀ ռազմական կցորդների ամենամյա հավաքների շրջանակում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Հանդիպման ընթացքում ռազմական կցորդները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները: Նախարար Պապիկյանը ռազմական կցորդներին ներկայացրել է ՊՆ բարեփոխումների ընթացքը, հիմնական ուղղությունները և, ամփոփելով հավաքները, տվել է համապատասխան հանձնարարականներ:
Կարդալ ավելինՍուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
progressarmenia.com -ին ՊՆ փոփխանցում է, որ երեկ ՝ հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ջաբա Թորոշելիձեն: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր:
Կարդալ ավելինՄիջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ անարդյունք քննարկումների ժամանակը վաղուց անցել է․ Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տասրածել քաղաքական նպատակներին հասնելու համար շրջափակումն ու սովն օգտագործելու անթույլատրելիության վերաբերյալ: «Խստորեն դատապարտում ենք սեփական ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար Արցախի Հանրապետությունում սով առաջացնելու Ադրբեջանի նպատակաուղղված և համակարգված փորձերը: Կրկին շեշտում ենք, որ պաշարման մեջ գտնվող Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյատևման համար անհրաժեշտ մարդասիրական բեռների ներկրմանը դիտավորյալ խոչընդոտումը, ինչպես նաև խաղաղ բնակչությանը սով, տառապանքներ և զրկանքներ պատճառելուն ուղղված կանխամտածված գործողությունների իրականացումը հանդիսանում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում և որակվում է…
Կարդալ ավելինԽոշոր հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում. Հրդեհաշիջմանը ներգրավվել է 4 ջրատար
Հուլիսի 25-ին, ժամը 22:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Նախնական տվյալներով 5000 քմ տարածքում այրվում է կուտակված աղբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է Երևանի քաղաքապետարանի 4 ջրատար։
Կարդալ ավելինՄոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ Եռակողմ հանդիպմանը նախորդել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկում են Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի պատրաստումը, ինչպես նաեւ այլ հարցերի լուծման հնարավոր տարբերակները։ Բացի այդ, նախարարները նախատեսում են անդրադառնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ…
Կարդալ ավելինՀայաստանի իշխանություններին կոչ եմ անում ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում. Արայիկ Հարությունյան
Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախը կշարունակի պայքարել ինքնորոշման համար, եւ Հայաստանի իշխանություններին կոչ է արել զգույշ լինել արտահայտություններում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ընդունելու հարցերում։ «Ոչ մի երկիր չի կարող զրկել մեզ ինքնորոշման իրավունքից։ Հայաստանի իշխանություններին կոչ եմ անում ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում։ Ինքնորոշման իրավունքը միջազգային նորմ է, մեր իրավունքը, որը մենք օգտագործում ենք նաեւ այսօր»,- ասել է Հարությունյանը երկուշաբթի օրվա մամուլի ասուլիսում՝ պատասխանելով «Ինտերֆաքսի» հարցին։ Նա նշել է, որ անկախ որեւէ հայտարարությունից՝…
Կարդալ ավելինՄենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը.ասել է Միրզոյանը
Ինչպես գիտենք հուլիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցել է Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին։ Մինչև նիստի մեկնարկը նախարար Միրզոյանը կարճ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ մշտական խորհրդում նախագահող Իգոր Դյունդևի հետ։ Նիստում նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որն ամբողջությամբ ներկայացված է ստորև։ Ելույթ են ունեցել նաև ԵՄ և տասն այլ երկրների ներկայացուցիչներ՝ ըստ էության վերահաստատելով Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը վերականգնելու անհրաժեշտությունը։ Պարո՛ն նախագահող, Հարգելի՛ դեսպաններ, Տիկնայք…
Կարդալ ավելինՊատերազմական իրավիճակն ու ամռան տապը չեն սպառնում «Բաղրամյանի ալրաղաց»-ի բնականոն աշխատանքներին.տնօրինություն
Պարենային անվտանգությունն առաջնահերթ կարևորություն ունեցող գործոններից է յուրաքանչյուր երկրի համար: Ժամանակ առաջ ՍԱՏՄ-ն, որոշ սպառողների ահազանգերի հետքերով ստուգումներ էր անցկացրել «Բաղրամյանի ալրաղաց» գործարանում, ավելի պարզ սպառողները դժգոհել էին «Բաղրամյանի ալյուրից», քանի որ «իբր» միջատներ էին հայտնաբերել ալյուրի մեջ: «Իբր» քանի–որ ՍԱՏՄ–ից անցկացված համապատասխան ստուգումները հերքել էին միջատների առկայությունը և իր հերթին գործարանի տնօրինությունը ժխտել էր վերոհիշյալ տեղեկությունը: Ի դեպ ամռան այս տապին ավելանում են ռիսկերը միջատների և այլ բակտերիաների վտանգի հավանականությունը մասնավորապես հատիկավորների և հացահատիկի…
Կարդալ ավելին








