Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ին հաղորդեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Նշենք, որ Վիգեն Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Ըստ իրավապահների՝ նա 2018 թվականի հունվարին պաշտպանական գերատեսչության հաշվեկշռում գտնվող շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գործողություններ: Դատախազությունը վարույթն իրականացնող մարմնին հանձնարել է միջոցներ ձեռնարկել Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու ուղղությամբ: Մեղադրանքի առնչությամբ Վիգեն Սարգսյանը հայտարարություն էր տարածել, նշելով, որ իր նկատմամբ այդպիսով…
Կարդալ ավելինԻրավունք
Փոփոխություններով արտադպրոցական կրթության ոլորտում նախատեսում ենք ներդնել մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ. Ժաննա Անդրեասյան
Արտադպրոցական կրթության ոլորտը տարիներ ի վեր բարձիթողի վիճակում է, եւ շատ անելիքներ ունենք: Փոփոխություններով նախատեսում ենք ներդնել ոլորտում մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` փետրվարի 9-ի ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ արտադպրոցական հաստատությունների ցանցը ձեւավորվել է դեռեւս խորհրդային ժամանակաշրջանից: Հանրապետությունում ներկայում գործում են երաժշտական արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործության 240 դպրոց եւ կենտրոն,…
Կարդալ ավելինԲԴԽ-ի որոշմամբ՝ 6 դատավորների լիազորությունները դադարեցվել են
Բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ լիազորությունները կասեցված 6 դատավորներ այսօրվանից դադարել են պաշտոնավարել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԲԴԽ-ից: «Նրանք են՝ Արա Կուբանյանը, Գեւորգ Նարինյանը, Բորիս Բախշիյանը, Ալբերտ Պետրոսյանը, Դավիթ Գրիգորյանն ու Արուսյակ Ալեքսանյանը: Վերը նշված օրենսդրական փոփոխության համաձայն՝ այսուհետ 1 ամսից ավելի լիազորությունները կասեցված դատավորների փոխարեն հնարավոր կլինի կատարել նոր նշանակումներ, ինչը կնպաստի դատարանների գերծանրաբեռնվածության թոթափմանը: Հավելենք, որ մինչ կատարված փոփոխությունները՝ լիազորությունները կասեցված դատավորների հաստիքները չէին համարվում թափուր եւ նրանց փոխարինելու մեխանիզմներ…
Կարդալ ավելինՔննարկվել է ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը
ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 7-ի նիստում քննարկել է ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջին միջնորդությունը: Քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը կապված է Երասխի զորամասի` հատուկ նշանակության հողերի հափշտակության դեպքի հետ: «Սեյրան Մուշեղի Օհանյանին մեղսագրվում է 2 դրվագ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ…
Կարդալ ավելինՈՎՔԵՐ ԵՎ ԻՆՉ ԿԵՐՊ ԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ.ԹՈՒՐՔԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԸ ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
Փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով տեղի ունեցած երկրաշարժի հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ըստ Թուրքիայի կառավարությունը պաշտոնական վերջին տվյալների հայտնել է 3381 զոհերի եւ 12 հազար 130 վիրավորի մասին։ Սակայն այդ պաշտոնական թիվը ճշգրիտ չէ, իրականում այն մի քանի անգամ ավելի մեծ է այդ մասին մեզ հետ զրույցում ասաց, Ստամբուլահայ գործարար և բարերար ՝ ՎԱՀԱԳ ՉԱՔՐԸ: Վերջինիս խոսքերով՝ Թուրքիայի ազգաբնակչության…
Կարդալ ավելինԵրուսաղեմի Հայոց պատրիարքը խնդրել է, որ Պուտինի անմիջական միջնորդությամբ հնարավորինս շուտ բացվի Բերձորի միջանցքը
Փետրվարի 6-ին Երուսաղեմի հայոց պատրիարքարան է այցելել Իսրայելում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Վիկտորովը և հանդիպում ունեցել Ն.Ա.Տ. Նուրհան Պատրիարք Մանուկյանի հետ, այս մասին հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը։Հանդիպման ընթացքում Պատրիարք Սրբազան Հայրը դեսպանին խնդրել է, որ իր խնդրանքը փոխանցի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի նրա անմիջական միջնորդությամբ հնարավորինս շուտ բացվի Բերձորի միջանցքը և Ադրբեջանից մայր հայրենիք վերադարձվեն մեր ռազմագերիները:
Կարդալ ավելինՎահագն Խաչատուրյանը ցավակցել է Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ
Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապացկությամբ: «Ցավակցություններս եմ հայտնում Թուրքիային և Սիրիային ավերիչ երկրաշարժից հետո ողբերգական հետևանքների ու անմեղ մարդկանց կորստի կապակցությամբ։ Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին», – «Թվիթեր»-ում գրել է ՀՀ նախագահը։
Կարդալ ավելին«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում ներկայացվել են մի շարք փոփոխություններ եւ լրացումներ
««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացումը բխում է ԵԱՏՄ ապրանքային նշանների պայմանագրի 25-րդ հոդվածից, համաձայն որի` անդամ պետությունները սահմանում են Միության ապրանքային նշանների եւ Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակները, ինչպես նաեւ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի չափերը: Տուրքերի չափերի առնչությամբ նախնական առաջարկ եղել է ԵԱՏՄ հանձնաժողովի կողմից` այն ներդաշնակեցնելով ներքին` ազգային ընթացակարգերով գործող…
Կարդալ ավելինՀայաստանը պետք է սեղմի Թուրքիայի եւ Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Հուլուսի Աքար
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Milliyet-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանիը պետք է «սեղմի խաղաղության ձեռքը», որը մեկնել են Թուրքիան եւ Ադրբեջանը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի իր «եղբայրական» հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ նրա հետ գործելով «որպես մեկ բռունցք ու մեկ սրտ»։ Նա կրկնել է «Զանգեզուրի միջանցքի» թեզը՝ խոսելով տարածաշրջանի համար «տնտեսական, սոցիալական եւ անվտանգության տեսանկյունից» դրա կարեւորության մասին։ «Կարեւոր է սեղմել մեր նախագահի մեկնած խաղաղության ձեռքը… Մենք Հայաստանին ասում ենք, որ օգտվի…
Կարդալ ավելինԵՊՀ նախկին ռեկտորի դուստրերն ու կինը հրավիրվել են Դատախազություն
Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի դուստրերն ու կինը` Մարիամ Սիմոնյանը, Անի Սիմոնյանը և Կարինե Մանասյանը, հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է azdarar.am հարթակից: Ըստ ծանուցագրի՝ Արամ Սիմոնյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Հիշեցնենք` ԵՊՀ նախկին ռեկտոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Արամ Սիմոնյանը մահացել է նախորդ տարի հունիսի 8-ին 67 տարեկան հասակում` մի շարք հիվանդությունների հետևանքով։
Կարդալ ավելին








