ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է սփյուռքահայ պատանիների « Քայլ դեպի տուն » 2026 թվականի ուսումնաճանաչողական ծրագրի հայտադիմումների ընդունումը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում սփյուռքի 13-18 տարեկան պատանիներին և երիտասարդներին երկու շաբաթ անցկացնել Հայաստանում, բացահայտել հայրենիքը և ամրապնդել ազգային ինքնությունը: Ծրագիրը ներառում է հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն), հայրենագիտության, ազգային երգի, պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, մարզական և մշակութային միջոցառումներ: «Քայլ դեպի…
Կարդալ ավելինԻրավունք
ՀՀ սփյուռքի հարցերով հանձնակատարը ակնարկել է Ռուսաստանի Դաշնության ապակառուցողական դերի մասին
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ակնարկել է «Հայ Առաքելական Եկեղեցու վերնախավի իրական կերպարը» ներկայացնելու հարցում՝ Ռուսաստանի Դաշնության կործանարար դերի մասին։ Հունվարի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Սինանյանն իր ելույթի զգալի մասը նվիրեց «հակապետական ուժերի» և «հայտնի օտարերկրյա կենտրոնների» ու պետությունների կողմից իրականության «աղավաղմանը»։ Նրա խոսքով՝ իր ղեկավարած կառույցը փորձում է արտասահմանում ապրող իր հայրենակիցներին բացատրել, թե ինչ է իրական Հայաստանը և ինչ «զանգվածային դժգոհություն» կա Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության նկատմամբ։ «Սփյուռքում բնակվելով մեր հայրենակիցները…
Կարդալ ավելինԻնչպես անցնել պետական նպաստների և կենսաթոշակների ստացման անկանխիկ եղանակի. Նախախարարության ուղեցույցը
Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող քաղաքացիների համար, ԱՍՀ նախարարությունը հրապարակել է ուղեցույց, որի օգնությամբ հնարավոր է անցնել վճարման անկանխիկ տարբերակին` սկսելով օգտվել նաև անկանխիկ գործարքներից տրվող 20% հետվճարի ծրագրից։ «Դրա համար պետք է` քայլ 1՝ մուտք գործեք online.ssa.am հարթակ։ քայլ 2՝ եթե գրանցված չեք հարթակում, ապա սեղմեք «Գրանցում» կոճակը և համապատասխան դաշտերում լրացրեք Ձեր անձնական տվյալները։ քայլ 3՝ Ձեր անհատական օգտահաշիվ մուտք գործելուց հետո ընտրեք «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» բաժինը, այնուհետև՝ բացված պատուհանում…
Կարդալ ավելինՇատերին թվում է` եթե Երևանը վերածվի մեծ անտառի, օդի աղտոտվածության խնդիրը կվերանա. Դա այդպես չէ. Ավինյան
Երևանում օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար անտառ ունենալը պարտադիր չէ։ Այս մասին, այսօր՝ հունվարի 12–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Երևանի քաղաքապետարանը կենտրոնացած է օդի որակի խնդրի մասով ավելի վերլուծական տվյալներ տալու և դրա հիման վրա մեր գործողությունները կարգաբերելու վրա։ Կարողանալու ենք ինվերսիոն շերտի կանխատեսումներ իրականացնել։ Սա նշանակում է, որ ինչ-որ մակարդակի վրա օդում վատ ցուցանիշներ ունենք, ու երբ դրանք իջնում են քաղաքի, ինչպես նաև Արարատյան գոգավորության վրա, խնդիր է…
Կարդալ ավելինԻրանը մտադիր չէ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել ԱՄՆ-ի սպառնալիքների պատճառով․ Արաղչի
Իրանը չի պլանավորում կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի սպառնալիքների պատճառով, չի ձգտում պատերազմի, բայց պատրաստ է դրան։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին: «Իրանը չի ձգտում պատերազմի, բայց լիովին պատրաստ է դրան: Կանխարգելիչ միջոցառումները մեր օրակարգում չեն», – ասել է Արաղչին: Իրանական հեռուստատեսությունը օտարերկրյա պետությունների դեսպանների առջև նրա ելույթից մի հատված է հրապարակել:
Կարդալ ավելինՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Աբու Դաբի՝ «Աբու Դաբիի կայունության շաբաթ» համաժողովին մասնակցելու նպատակով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը 2026 թվականի հունվարի 12-15-ը գործուղվել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու «Աբու Դաբիի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week – ADSW) խորագրով միջազգային համաժողովին: ADSW-ն համաշխարհային ամենամյա նախաձեռնություն է, որի նպատակն է խթանել կայուն զարգացումը, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և բնապահպանական առաջընթացը։ 2008 թվականին հիմնադրված ADSW-ն հանդիսանում է միջազգային հարթակ, որը միավորում է տարբեր երկրների կառավարությունների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ կլիմայական համարձակ գործողությունների, նորարարական լուծումների…
Կարդալ ավելինՍԱՏՄ ՊԱՀԱՆՋՈՎ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է NAN-Ի ՈՐՈՇ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՏԿԱՆՉ
Նեսթլե (Nestlé) ընկերությունը համաշխարհային մակարդակով հետ է կանչել որոշ մանկական կաթնախառնուրդներ՝ կապված ցերևիլիդ տոքսինով աղտոտման հավանական ռիսկ հայտնաբերելու հետ (կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում և ստամոքսի ցավեր): Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պահանջով՝ NAN ապրանքանիշի նշված խմբաքանակները Հայաստանի Հանրապետություն ներմուծող ընկերություններն անմիջապես սկսել են հետկանչի՝ վաճառքի կետերից հավաքելու գործընթացը: Թեև այս արտադրանքի հետ կապված հիվանդության հաստատված դեպքեր չեն արձանագրվել, սակայն հետկանչը կատարվում է նախազգուշական նպատակով։ Եթե իրացման ցանցում կտեսնեք տուփեր NAN ապրանքանիշի նշված խմբաքանակներից՝ հորդորում ենք չգնել դրանք և անմիջապես տեղեկացնել Տեսչական մարմնի թեժ գծի հեռախոսահամարով՝ 118. այն շուրջօրյա է և անվճար:
Կարդալ ավելինՀուշագիր՝ կարի և նորաձևության տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական կադրերի պատրաստման նպատակով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ալեքս տեքստիլ» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ թեթև արդյունաբերության՝ տեքստիլ, կարի և նորաձևության տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական կադրերի պատրաստման ուղղությամբ համագործակցելու մասին: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու «Ալեքս տեքստիլ» ընկերության գլխավոր տնօրեն Մարատ Մովսիսյանը։ Ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է պետություն–մասնավոր հատված համագործակցությունը՝ ընդգծելով, որ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը տնտեսության զարգացման առանցքային բաղադրիչն է, և…
Կարդալ ավելինՍԱՏՄ ՊԱՀԱՆՋՈՎ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է NAN-Ի ՈՐՈՇ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՏԿԱՆՉ
ՙՙՍԱՏՄ ՊԱՀԱՆՋՈՎ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է NAN-Ի ՈՐՈՇ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՏԿԱՆՉ՚՚ հաղորդագրության հետ հրապարակված խմբաքանակների ցանկում կատարվել է փոքրիկ ճշտում, խնդրում եմ հիմք ընդունել և հրապարակել այս տարբերակը:
Կարդալ ավելինԱմիօ բանկը՝ Staff.am Gala 2025-ի գլխավոր գործընկեր. /դեկտեմբեր 25.հրապարակում/
Օրեր առաջ տեղի ունեցավ Staff.am Gala 2025-ը, որի գլխավոր գործընկերն էր Ամիօ բանկը։ Միջոցառումը մեկնարկեց Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումներով, որին հաջորդեց միջոցառման բովանդակային հատվածը։ երջին երկու տարիները Ամիօ բանկում եղել են իրական տրանսֆորմացիայի շրջան․ փոխվել են ոչ միայն կառուցվածքները, գործընթացներն ու գործիքները, այլ նաև մտածողությունը, արագությունը և համագործակցության մշակույթը։ Բանկը միաժամանակ անցել է ռեբրենդինգի, թվայնացման, ճկուն մոտեցումների ներդրման և ղեկավարական նոր դերերի ձևավորման ճանապարհով: Միջոցառման ընթացքում Ամիօ բանկի Մարդկային ռեսուրսների և մշակույթի ղեկավար Հռիփսիմե Գլիչյանը…
Կարդալ ավելին









