ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 11–ին, գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԼԻԿՎՈՐ» փակ բաժնետիրական ընկերությանը։ Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել նոր արտադրական շենքի կառուցման և արտադրական հզորությունների վերազինման համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 1991 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 1․4 մլրդ դրամի ներդրում, որից 950 մլն դրամը՝ շինարարական աշխատանքների իրականացման, իսկ 509 մլն դրամը՝ հիմնական միջոցների ձեռքբերման ձեռքբերման համար։ Ներդրումային…
Կարդալ ավելինԱռողջապահություն
Գրիպի դեմ պատվաստումը կարող է նվազեցնել դեմենցիայի առաջացման ռիսկը․ ACER
Գրիպի դեմ ամենամյա պատվաստումը կարող է տարեցների շրջանում դեմենցիայի կանխարգելման հասանելի ռազմավարություն դառնալ։ Նման եզրակացության են եկել իտալացի գիտնականները։ Նրանց կարծիքով՝ սեզոնային պատվաստումն ունակ է պաշտպանել ուղեղը ոչ միայն վարակի հետևանքներից, այլև անոթային ու բորբոքային վնասվածքներից։ Աշխատությունը հրապարակվել է Aging Clinical and Experimental Research (ACER) ամսագրում։ Գրիպը միայն շնչառական վարակ չէ։ Հիվանդությունն ուղեկցվում է արտահայտված համակարգային բորբոքմամբ և բարձրացնում է սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Նախորդ հետազոտությունների տվյալներով՝ գրիպով հիվանդանալուց հետո առաջին շաբաթվա ընթացքում սրտամկանի ինֆարկտի ռիսկն…
Կարդալ ավելինՀագեցած ճարպերը կարող են ավելի վնասակար լինել օրգանիզմի համար, քան շաքարը և սպիտակ հացը․ Journal of Nutrition
Պենսիլվանիայի համալսարանում անցկացված հետազոտությունը կասկածի տակ է դրել այն տարածված պատկերացումը, թե մեծ քանակությամբ ռաֆինացված ածխաջրերի (օրինակ՝ սպիտակ հացի, քաղցրավենիքի և այլ վերամշակված ածխաջրերի) սպառումն ամենամեծ վտանգն է ներկայացնում առողջության համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Nutrition ամսագրում: Գիտնականները որոշել են համեմատել տարբեր դիետաների ազդեցությունը առողջության և հատկապես, նյութափոխանակության ու լյարդի ֆունկցիայի վրա։ Այս վերլուծությունը նրանք իրականացրել են մկների վրա՝ կիրառելով սննդակարգի տարբեր տարբերակներ: Փորձը ներառել է սննդակարգի չորս տեսակ՝ բարձր ածխաջրային, բարձր ճարպային,…
Կարդալ ավելինԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը
Հունվարի 29-ին Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ստացել են տեղեկություն, որ Գայի փողոցի բնակիչ հայր ու որդի տանը զբաղվում են ապօրինի ձեռնարկատիրությամբ՝ արտադրում և իրացնում են մսամթերք։ Տեղեկություն կար նաև, որ որդին մոտը պահում է թմրամիջոց։ Նույն օրը՝ ժամը 19․30-ին, 26-ամյա որդին հայտնաբերվեց Վարդանանց փողոցում։ Նա ներկայացրեց դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ և երկու կաթուցիչ։ Նա չժխտեց, որ տանը 60-ամյա հայրը երկար ժամանակ ապխտում է մսամթերք և այն իրացնում Վանաձորի շուկայում։ Լոռու մարզային քննչական վարչությունում նույն…
Կարդալ ավելինԴիաբետիկ դեղամիջոցները կարող են դանդաղեցնել երիկամների ծերացումը․ KidInt
SGLT2 ինհիբիթորների խմբի դեղամիջոցները, որոնք կիրառվում են դիաբետի բուժման համար, դանդաղեցնում են երիկամների տարիքային փոփոխությունները և պահպանում դրանց կառուցվածքն ու գործառույթը։ Այս մասին վկայում է Kidney International (KidInt) ամսագրում հրապարակված հետազոտությունը։ Գիտնականները գնահատել են այս դեղերի ազդեցությունը աֆրիկյան փիրուզագույն կիլիֆիշ ձկների վրա, որոնք արագացված ծերացման մոդել են հանդիսանում։ Այս ձկներն ապրում են ընդամենը 4-6 ամիս, ուստի նրանց օրգանների տարիքային փոփոխությունները մի քանի շաբաթվա ընթացքում համապատասխանում են մարդու տասնամյակների ծերացմանը։ Փորձի ընթացքում ձկները ստացել են նատրիում-գլյուկոզային…
Կարդալ ավելինԱռողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և չորս ապահովագրական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Այսօր Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և «Ինգո Արմենիա», «ԷՖԵՍ», «Լիգա Ինշուրանս» և «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը։ Հուշագրի շրջանակում կողմերը համագործակցում են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի զարգացման և առողջապահական ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ՝ պարբերաբար փոխանակելով տեղեկատվություն և քննարկելով ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Համագործակցությունը միտված է շահառուների սպասարկման գործընթացների և ծառայությունների հասանելիության բարելավմանը, տվյալների անվտանգ և ժամանակին փոխանակմանը, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացմանը՝ փորձի և լավագույն գործելակերպերի փոխանակման միջոցով։ Կողմերը կարևորում են…
Կարդալ ավելինԱնասնաբուժական դեղատները շուտով կունենան առանձին արտոնագիր և (չեն տուգանվի)
Տևական ժամանակ է , որ Հայաստանում գործող անասնաբուժական դեղատները չունեն համապատասխան անասնաբուժաան դեղորայք վաճառելու լիցենզիա և նրանք ապրանքը վաճառում են ընդհանուր դեղատների համար նախատեսված լիցենզիայով /արտոնագրով/: Այն թույլատրում է ՀՀ ԱՆ , սակայն հարկային տեսչությունը տուգանում է անասնաբուժական տեղատներին քանի-որ լիցենզիա չունեն: Բայց խնդիրն այն է, որ օրենքը բաց է այս խնդիր հետ կապված և անասնաբուժական դեղատների լիցենզիա գորություն չունի: Ստացվում է, որ լիցենզիա չկա , օրենքով սհամանված կարգով, բայց տուգանվում են դեղատները: Խնդրի հետ…
Կարդալ ավելինՔաղցկեղի բուժումը մինչև ժամը 15:00-ն երկարացնում է հիվանդների կյանքը․ NatMed
Քաղցկեղի իմունոթերապիայի անցկացումն օրվա առաջին կեսին գրեթե կրկնակի մեծացնում է թոքերի ոչ մանր բջջային քաղցկեղով հիվանդների կյանքի տևողությունը։ Այս եզրակացությանն են եկել Փարիզ-Սակլե համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine (NatMed) ամսագրում։ Հետազոտությանը մասնակցել է 210 պացիենտ, ովքեր ստացել են իմունոթերապիայի և քիմիոթերապիայի համակցված բուժում։ Մասնակիցներին ներարկել են արգելակիչներ՝ պեմբրոլիզումաբ կամ սինտիլիմաբ։ Դրանք դեղամիջոցներ են, որոնք «հանում են արգելակները» իմունային համակարգից և թույլ են տալիս T-բջիջներին հարձակվել ուռուցքի վրա։ Պացիենտների կեսը իմունոթերապիան ստացել է…
Կարդալ ավելինԿասեցվել է Արտաշատի Շահումյան գյուղի մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրության հիման վրա՝ կասեցվել է «Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտի (խոհանոցի) արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, գյուղ Շահումյան): Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: «Ստուգման ընթացքում այստեղ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Ի մասնավորի՝ սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատերի ծեփը թափված է եղել, առաստաղները ապահով չեն եղել և չեն պահվել նորոգ…
Կարդալ ավելինԻնչո՞ւ է սահմանվել, որ շտապօգնության յուրաքանչյուր 8-րդ զանգից հետո կանչը լինելու է վճարովի. Նախարարի պարզաբանումը
Առողջապահության ապահովագրության այս մեծ բարեփոխումը մեր քաղաքացիների, բժիշկների, բուժաշխատողների հետ միացյալ ենք անում. մենք անընդհատ որոշակի փոփոխություններ ենք անում, լավացնում ենք և մեր քաղաքացիների դիտարկումները իրացնում ենք, սա է ճանապարհը։ Այս մասին, այսօր՝ հունվարի 30–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Անդրադառնալով մեղադրանքներին, որ թեև բարեփոխումը սպասված էր, բայց համակարգը ամբողջությամբ պատրաստ չէր, նախարարն ասաց. «Այս մեկ ամիսը ցույց տվեց, որ համակարգը պատրաստ էր։ Նման բարեփոխում իրականացնելը միշտ ռիսկերի հետ է…
Կարդալ ավելին







