Շուռնուխում նոր տների կառուցման համար նոր վերջնաժամկետ սահմանվեց եւ հատկացվեց լրացուցիչ 228 մլն դրամ

Շուռնուխում նոր տների կառուցման համար նոր վերջնաժամկետ սահմանվեց եւ հատկացվեց լրացուցիչ 228 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում որոշեց Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում «սահմանազատման հետևանքով» իրենց տներից ու հողամասերից զրկված ընտանիքների համար բնակելի թաղամասի կառուցումն ավարտին հասցնելու նպատակով հատկացնել լրացուցիչ 228 մլն դրամ։ Միաժամանակ կառավարությունը նույն որոշմամբ նաև նոր վերջնաժամկետ է սահմանում` այս անգամ` 2023 թվականի նոյեմբերի 30-ը։ Նշենք, որ նոր թաղամասի կառուցման ժամկետը հետաձգվում է արդեն 5-րդ անգամ` 2021–ից սկսած։ Հերթական անգամ վերջնաժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը գործադիրը բացատրում է նրանով, որ նախորդ տարիներին, սահմանային միջադեպերով…

Կարդալ ավելին

20 համայնքում 30 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի. 1,8 մլրդ դրամ կհատկացվի 8 մարզպետների աշխատակազմերին

20 համայնքում 30 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի. 1,8 մլրդ դրամ կհատկացվի 8 մարզպետների աշխատակազմերին

ՏԿԵՆ-ն առաջարկում է 1 միլիարդ 800 միլիոն դրամ հատկացնել 8 մարզպետների աշխատակազմերին, որպեսզի իրականացվեն 20 համայնքների 30 սուբվենցիոն ծրագրեր: Այդ մասին նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 22-ի նիստին ներկայացրեց նախարար Գնել Սանոսյանը: Ըստ ՏԿԵՆ ղեկավարի՝ Արագածոտնի մարզում 2 ծրագիր կիրականացվի, արժեքը՝ 42 միլիոն դրամ, Արմավիրի մարզում՝ 2 ծրագիր, արժեքը՝ 12,5 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզում՝ 4 ծրագիր, 307 միլիոն դրամ, Լոռու մարզում՝ 6 ծրագիր, արժեքը՝ 347 միլիոն դրամ, Կոտայքի մարզում՝ 8 ծրագիր, արժեքը՝ 503 միլիոն դրամ, Շիրակի մարզում՝…

Կարդալ ավելին

Կառավարությունը 482,6 մլն դրամ ուղղեց ԿԳՄՍՆ-ի կապիտալ ծրագրերին՝ երեք հիմնական ուղղություններով

Կառավարությունը 482,6 մլն դրամ ուղղեց ԿԳՄՍՆ-ի կապիտալ ծրագրերին՝ երեք հիմնական ուղղություններով

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում որոշեց 482 մլն 600 հազար դրամ ուղղել  ԿԳՄՍ նախարարության կապիտալ ծրագրերին երեք հիմնական ուղղություններով: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնելով որոշումը նշեց, որ նախագծով նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և դրանց համար անհրաժեշտ նախագծումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը: Նախարարը տեղեկացրեց, որ այս որոշմամբ համապատասխան միջոցներ կհատկացվեն Վայոց ձորի մարզի Եգեգիս համայնքի Շատին բնակավայրում մանկապարտեզ ունենալու համար: «Տարիներ շարունակ այս խնդիրը կար,…

Կարդալ ավելին

Աբովյանում ալյումինե դետալների արտադրության գործարան է կառուցվում. Այն նախատեսված է արևային կայանների համար

Աբովյանում ալյումինե դետալների արտադրության գործարան է կառուցվում. Այն նախատեսված է արևային կայանների համար

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում որոշեց փոփոխություն կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը պայմանավորված է «ՍՈԼԱՐԱ» ՍՊԸ-ի կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ: Նշենք, որ կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատել էր «ՍՈԼԱՐԱ»-ին: «ՍՈԼԱՐԱ»ՍՊ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել ալյումինե պրոֆիլների արտադրության համար՝ հիմնականում  նախատեսված արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար։ Ալյումինե դետալների արտադրության գործարանը բաղկացած է լինելու մի քանի մասնաշենքերից՝ պահեստային տարածք, արտադրական տարածք, ադմինիստրատիվ տարածք։ Արտադրությունն իրականացվելու…

Կարդալ ավելին

100 հազարից 1 մլն դրամի վարկեր ունեցող անհուսալի վարկառուներին պետությունը կաջակցի, որ դուրս գան «սեւ ցուցակներից»

100 հազարից 1 մլն դրամի վարկեր ունեցող անհուսալի վարկառուներին պետությունը կաջակցի, որ դուրս գան «սեւ ցուցակներից»

Հանրապետությունում մոտ 300 հազար մարդ կա, որոնք նախկինում ամենատարբեր խնդիրներ ունենալով բանկային համակարգի հետ, ամբողջությամբ մտել են ստվերային դաշտ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այդ մարդիկ աշխատում են, աշխատավարձ են ստանում, բայց իրենց աշխատանքն ու աշխատավարձը ոչ մի տեղ չի արձանագրվում, նրանք էլ հարկեր չեն վճարում, բանկերի սեւ ցուցակներում էլ այդպես  տեղավորվել, մնացել են: Մենք այդ մարդկանց հարց ենք տալիս՝ ժողովուրդ ջան, մինչեւ ե՞րբ եք սեւ ցուցակներում մնալու:…

Կարդալ ավելին

Վանա լճում ջրի մակարդակն օրեցօր նվազում է. 10-15 քառակուսի կմ տարածք ցամաքի է վերածվել

Վանա լճում ջրի մակարդակն օրեցօր նվազում է. 10-15 քառակուսի կմ տարածք ցամաքի է վերածվել

Թուրքիայի տարածքում գտնվող և տեղի բնակիչների կողմից «ծով» կոչվող Վանա լճում ջրի մակարդակն օրեցօր նվազում է կլիմայի փոփոխության ու երաշտի պատճառով, գրում է ermenihaber.am-ը: Արբանյակային պատկերներում արտացոլված են նաև լճի ափերին տեղի ունեցած փոփոխությունները, որտեղ դարերով ձևավորվել են միկրոբիալիտներ, անցյալում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրի տակ ընկած պատմական կառույցներն ու բնակելի տարածքները: Այս տարվա հուլիս ամսվա արբանյակային նկարներում, որոնք Վանի Յուզունջու Յըլի համալսարանից Մուստաֆա Աքքուշը համեմատել է NASA Landsat-ի և Եվրոպական տիեզերական գործակալության Sentinel-2 արբանյակի պատկերների…

Կարդալ ավելին

Երասխի գործարանի կառուցման վայրը տեղափոխվե՞լ է. Էկոնոմիկայի նախարարությունը ոչ հերքում է, ոչ հաստատում

Երասխի գործարանի կառուցման վայրը տեղափոխվե՞լ է. Էկոնոմիկայի նախարարությունը ոչ հերքում է, ոչ հաստատում

Երասխի գործարանի կառուցման վայրը տեղափոխելու մասին մամուլում պարբերաբար հրապարակումներ են արվում:  ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից գործարանի տեղափոխման մասին տեղեկությունը ո՛չ հաստատեցին, ո՛չ էլ հերքեցին։ «Այս պահին քննարկումներ են ընթանում կառավարության մակարդակով», – նշեցին նախարարությունից: Մեզ հետ զրույցում Արարատի մարզպետարանից հայտնեցին, որ տեղափոխման մասին տեղեկություն չունեն: Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ Երասխում հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի կառուցման վայրը փաստացի տեղափոխվել է Արարատ քաղաքի հարակից տարածք: Sputnik Արմենիայի թղթակիցը եղել է Երասխի տարածքում եւ համոզվել, որ շինարարությունը սառեցված է։ Գործարանի…

Կարդալ ավելին

Վաչե Տերտերյանը հեռավար հանդիպմամբ քննարկել է Կապսի ջրամբարի կառուցման առաջընթացին վերաբերող հարցեր

Վաչե Տերտերյանը հեռավար հանդիպմամբ քննարկել է Կապսի ջրամբարի կառուցման առաջընթացին վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Վերականգնման վարկերի բանկի (KfW) ֆինանսավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «ՋՌՀԿ/Ախուրյան գետ, Փուլ 1, Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում» և «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II – Փուլ 3» ծրագրերի ղեկավար հանձնաժողովի հերթական հեռավար հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՏԶՀ գործադիր տնօրենի տեղակալ Աշոտ Խաչատրյանը, Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի KfW բանկի տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոն, BMZ Տնտեսական…

Կարդալ ավելին

Նախկին 6.9 տոկոսի փոխարեն այժմ կանխատեսում ենք 7.2 տոկոս տնտեսական ակտիվության աճ. ԿԲ

Նախկին 6.9 տոկոսի փոխարեն այժմ կանխատեսում ենք 7.2 տոկոս տնտեսական ակտիվության աճ. ԿԲ

Մեր կանխատեսումների համաձայն, շատ փոքր չափով վերանայել ենք տնտեսական աճի ցուցանիշը նախկինում կանխատեսվող 6.9%-ի փոխարեն այժմ կանխատեսում ենք 7.2% տնտեսական ակտիվության աճ՝ հիմնականում պայմանավորված շինարարության և ծառայությունների բարձր աճերով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Անդրադառնալով հիփոթեքային շուկայում հնարավոր գերտաքացման ռիսկերի խնդրին՝ ԿԲ նախագահն ասաց, որ վերջին մեկ ամսում տների գներն աճել են 1.1%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ հուլիսի համեմատ 8.8 %-ի աճ է գրանցվել: Նա հայտնեց,…

Կարդալ ավելին

«Հայփոստի» շենքը կօտարվի «Ռենշինին». այնտեղ Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Ծրագրի արժեքը մոտ 212 մլն դոլար է

«Հայփոստի» շենքը կօտարվի «Ռենշինին». այնտեղ Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Ծրագրի արժեքը մոտ 212 մլն դոլար է

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում հավանություն տվեց Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին և «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրմանը մասնակցելու հարցին: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ Համաշխարհային առևտրի կենտրոնը ակտիվ միջազգային բիզնես համայնք է, հնարավորություն է տալիս տեղական բիզնեսին գտնել միջազգային առևտրի և ներդրումների լավագույն հնարավորությունները: Ասոցիացիան առկա է 100 երկրում, և արդեն մոտ 310 Համաշխարհային առևտրի կենտրոններ կան աշխարհի տարբեր քաղաքներում: «Այն ոչ միայն վստահելի…

Կարդալ ավելին
1 … 130 131 132 133 134 … 172