ԵՄ–ն 500 մլն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար

ԵՄ–ն 500 մլն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար

Եվրամիությունը 500 միլիոն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում հայ լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը։ Օրեր առաջ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ստորագրվել է փաստաթուղթ, որով Հայաստանն աջակցություն է ստանում «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» նախագծի շրջանակներում՝ բարելավելու էներգետիկ ենթակառուցվածքները, ամրապնդելու էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան, նվազեցնելու կախվածությունն արտաքին դերակատարներից։ Եվրամիությունն այս հարցում համագործակցում է գերմանական KfW բանկի հետ։ «Տաշքենդում մենք ստորագրել…

Կարդալ ավելին

AMIO Mobile հավելվածում օգտատերերի թիվը կրկնապատկվել է

AMIO Mobile հավելվածում օգտատերերի թիվը կրկնապատկվել է

Ամիօ բանկը տեղեկացնում է, որ գործունեության 2 տարիների ընթացքում բանկի հավելվածի՝ AMIO Mobile-ի ակտիվ օգտատերերի թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 100,000-ի։ Բանկը խրախուսում է հավելվածով գործարքների կատարումը, և այդ նպատակով AMIO Mobile-ում մշտապես առկա են շահավետ առաջարկներ։ Օրինակ՝ հավելվածում ձևակերպվող ավանդներն ունեն ավելի բարձր տոկոսադրույքներ։ Բացի այդ, հավելվածում ավանդ ձևակերպելը շատ արագ է՝ տևում է 1 րոպեից էլ քիչ, և բանկի ավանդների 85%-ը ձևակերպվել է հենց AMIO Mobile-ով։ AMIO Mobile-ում հնարավոր է ստեղծել նաև անվճար* թվային…

Կարդալ ավելին

«Սպառողների հաշվիչների ցուցմունքները» հասանելի են․ Մեսրոպ Մեսրոպյանը սխալ տեղեկություն է հաղորդել. FIP

«Սպառողների հաշվիչների ցուցմունքները» հասանելի են․ Մեսրոպ Մեսրոպյանը սխալ տեղեկություն է հաղորդել. FIP

Սպառողների հաշվիչների ցուցմունքները հասանելի են․ Մեսրոպ Մեսրոպյանը սխալ տեղեկություն է հաղորդել։ Այս մասին գրում է FIP–ը։ Կայքը,. Մասնավորապես, նշել է. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու մասին որոշումը հանրայնացնելուց հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նոյեմբերի 20-ին հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերությանը և հարցազրույցում ներկայացնում էր՝ ինչո՞ւ են ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից։ Որպես լիցենզիայից զրկելու հիմք Մեսրոպյանը 6 պատճառներից մեկի մասին խոսելիս ասել է․ «Բանից պարզվում է՝ 2025 թվականի հունվարի 2-ին ինչ-որ սերվերի վրա ծրագրային…

Կարդալ ավելին

Ամիօ բանկը՝ CTF կիբեռմրցույթի Platinum հովանավոր

Ամիօ բանկը՝ CTF կիբեռմրցույթի Platinum հովանավոր

Նոյեմբերի 22-ից 23-ը Ինժեներական քաղաքում, AI APOCALYPSE 2025 միջոցառման շրջանակում, անցկացվեց 24-ժամյա CTF կիբեռմրցույթը, որի Platinum հովանավորը Ամիօ բանկն էր։ Մրցույթին մասնակցող տասնյակ թիմեր շուրջօրյա ռեժիմով լուծում էին տարբեր մակարդակի առաջադրանքներ՝ ցուցաբերելով բարձր տեխնիկական պատրաստվածություն և թիմային համագործակցություն։ Ամիօ բանկի կողմից ներկայացված առաջադրանքի հաղթող թիմը պարգևատրվեց Mastercard World քարտերով։ Միջոցառման ընթացքում բանկը ներկայացավ նաև իր տաղավարով, որտեղ մասնակիցները կարող էին առցանց դառնալ Ամիօ բանկի հաճախորդ՝ օգտվելով 5% քեշբեք ակցիայից, ինչպես նաև ծանոթանալ բանկի թափուր հաստիքներին։…

Կարդալ ավելին

Ամիօ բանկը թողարկել է 2025 թվականի պարտատոմսերի երրորդ տրանշը

Ամիօ բանկը թողարկել է 2025 թվականի պարտատոմսերի երրորդ տրանշը

Ամիօ Բանկը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմսեր՝ առաջարկելով ապահով և շահավետ ներդրումային հնարավորություն։ Տեղաբաշխվող պարտատոմսերի պայմաններն են.  Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 10.25%  Տեղաբաշխման ծավալը՝ 2,500,000,000 ՀՀ դրամ  Անվանական արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ  Քանակը՝ 25,000 հատ  Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս  Արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ 3 ամիս  Մարման օրը՝ 2028թ. փետրվարի 14 Տեղաբաշխումը սկսվել է 2025թ. նոյեմբերի 14-ին և կշարունակվի մինչև 2026թ. հունվարի 21-ը ներառյալ: Պարտատոմսերը հանդիսանում են…

Կարդալ ավելին

Կին ձեռներեցների ներուժը տնտեսության ոլորտում ակտիվանում է

Կին ձեռներեցների ներուժը տնտեսության ոլորտում ակտիվանում է

Կին ձեռներեցների ներուժը տնտեսության ոլորտում ակտիվանում է․ Նոյեմբերի 19 ը նշվում է կին ձեռներեցների միջազգային օրը․Այն համաշխարհային շարժում է, որին մասնակցում է ավելի քան 150 երկիր: Շարժման նպատակն է խրախուսել, աջակցել և տոնել այս օրն ամբողջ աշխարհում: «Գլխավոր կանայք», այսպես էր կոչվում օրեր առաջ «Էյ Էյ Դի Փրոջեքթ» PR Media մարքեթինգային ընկերության և Հայրենիք-Սփյուռք կապերի զարգացման ՀԿ -ի այս տարվա մրցանակաբաշխության խորագիրը։ Գործարարության ոլորտում ակնառու հաջողությունների հասած, բիզնեսում իրենց որույն տեղը գտած և իրենց համարձակ…

Կարդալ ավելին

Մեր պատվիրակության այցը և մասնակցությունը Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ընթացող ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային

Մեր պատվիրակության այցը և մասնակցությունը Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ընթացող ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային

Ավարտվեց Հայաստանի Հանրապետության պատվիրակության այցը և մասնակցությունը Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ընթացող ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 30-րդ հանդիպմանը՝ #COP30-ին։ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել գործընթացում ներգրավված բոլոր գործընկերներին՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը, Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Եգանյանին, ինչպես նաև նախարարության և միջազգային գործընկերներին։ Այս օրերին հագեցած օրակարգով մի շարք երկկողմ հանդիպումներ են տեղի ունեցել տարբեր երկրների պատվիրակությունների հետ, բարձր մակարդակի միջոցառումներին ներկայացվել են…

Կարդալ ավելին

Թվայնացված կորպորատիվ կառավարում Ամիօ բանկում

Թվայնացված կորպորատիվ կառավարում Ամիօ բանկում

Ամիօ բանկը ներդրել է միջազգային ճանաչում ունեցող Nasdaq Boardvantage հարթակը, որը բարելավում է կորպորատիվ կառավարման գործընթացները և բարձրացնում դրանց թափանցիկությունը: Նոր հարթակի գործարկմամբ բանկի Խորհուրդն ու կոմիտեները նիստերն անցկացնում են ամբողջությամբ թվային միջավայրում՝ ապահովելով գաղտնիության բարձր մակարդակ և ժամանակակից աշխատանքային ձևաչափ: Nasdaq Boardvantage հարթակի ներդրումը բանկի կորպորատիվ մշակույթի զարգացման հերթական քայլն է: Այն բարելավում է կառավարման գործընթացները և ամրապնդում բանկի նորարարությունն ու թափանցիկությունը բոլոր մակարդակներում: Nasdaq Boardvantage-ը համաշխարհային ճանաչում ունեցող թվային գործիք է, որը նախատեսված…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը աճել է

Դոլարի փոխարժեքը աճել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 20-ին, կազմել է 382.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.58 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 440.35 դրամ (նվազել  է 1.97  դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.74  դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 379-381 դրամով, վաճառվում է 383.5-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 431.5-438 դրամով, վաճառվում է 441–448 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.60-4.71 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Ամիօ բանկը ներկայացնում է նոր Mastercard World պրեմիում քարտը՝ կես գնով

Ամիօ բանկը ներկայացնում է նոր Mastercard World պրեմիում քարտը՝ կես գնով

Ամիօ բանկում արդեն հասանելի է նոր Mastercard World պրեմիում քարտը, որը միավորում է Mastercard-ի արտոնությունները և Ամիօ բանկի հատուկ առաջարկները՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն և տրամադրելով ճամփորդական առավելություններ։ Ավելին, մինչև 2026 թ. փետրվարի 28-ը, Mastercard World քարտը կարող եք ձեռք բերել 50% զեղչված սակագնով` ընդամենը 9000 դրամով: Այսպիսով, ունենալով այս քարտը դուք ստանում եք․ • Անվճար մուտք օդանավակայանների բիզնես սրահներ՝ հյուրի հնարավորությամբ • Fast Track ծառայություն՝ օդանավակայանի անցակետերում հերթերը շրջանցելու համար՝ հյուրի հնարավորությամբ • Կոնսիերժ ծառայություն՝…

Կարդալ ավելին
1 … 19 20 21 22 23 … 172