Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին, որին մասնակցել է շուրջ 120 դիմորդ: Քննական գործընթացի մեկնարկից առաջ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանի ուղեկցությամբ, շրջել է քննասենյակներում և հաջողություն մաղթել դիմորդներին։ Նախարարը զրուցել է նաև դիմորդների ծնողների հետ և լսել նրանց նկատառումներն ընդունելության քննությունների առնչությամբ։ Գնահատման և…

Կարդալ ավելին

«Արժի՛» մարկետի կողմից՝ հունիսմեկյան հաճելի անակնկալը երկար կհիշեն երեխաները.(Տեսանյութ)

«Արժի՛» մարկետի կողմից՝ հունիսմեկյան հաճելի անակնկալը երկար կհիշեն երեխաները.(Տեսանյութ)

«Արժի՛» մարկետի  (Սուպերմարկետի)  տարածքում  երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ՝ հունիսմեկյան  հաճելի   տոնական ուրախ միջոցառում տեղի ունեցավ, որն իր շուրջ էր հավաքել մեծերին ու փոքրերին:Ուրախ տոնին  մասնակցելու էին եկել  հարակից բազմաբնակարան շենքների բակերից երեխաները, ծնողները: Տոնական միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան   ուրախ մանկական փափուկ տիկնիկները , մանկապատանեկան  խմբեր ՝ իսկ  կազմակերպիչի ՝ «Արժի՛» մարկետի  (Սուպերմարկետի)  տնօրինությունը՝  Տիգրան Ղարիբյանի  նախաձեռնությամբ  անձամբ մասնակցում էին և  միջոցառման ընթացքում  պաղպաղակներ էին բաժանում  երեխաներին: Ղարիբյան ընտանիքը   նախկինում ևս  իրականացրել է  սոցիալական…

Կարդալ ավելին

Պատմական մայրաքաղաք Արտաշատի պեղումների ընթացքում հայտնաբերված ութանիստ եկեղեցուն նվիրված բացառիկի ցուցադրություն Մատենադարանում

Պատմական մայրաքաղաք Արտաշատի պեղումների ընթացքում հայտնաբերված ութանիստ եկեղեցուն նվիրված բացառիկի ցուցադրություն Մատենադարանում

Մ․ Մաշտոցի անվան մատենադարանում այսօր բացվել «Սրբացված բեկորների հայտնությունը՝ Արտաշատի ութանիստ եկեղեցին․ չորրորդ դարի մեծադիր շինության բացահայտումը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Բացմանը ներկա են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, գիտության և մշակույթի գործիչներ։ Ցուցադրությունը ներկայացնում է վերջին տարիների հայաստանյան հնագիտության ամենանշանակալի բացահայտումներից մեկը՝ Արտաշատում հայտնաբերված վաղքրիստոնեական ութանիստ եկեղեցին, որը համարվում է հայ քրիստոնեական…

Կարդալ ավելին

Աշխարհը երեխաների աչքերով.

Աշխարհը երեխաների աչքերով.

Երևանում կկայանա «Խաղաղություն» ցուցահանդեսը Մայիսի 28-ին, Երևանը կլցվի վառ գույներով ու մանկական ժպիտներով: Հայաստանի Նկարիչների միությունում և Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա «Խաղաղություն» երկրորդ միջազգային մանկապատանեկան մրցույթ-ցուցահանդեսի մեծ եզրափակիչն ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այդ օրը մենք ոչ միայն հնարավորություն կունենանք հիանալու տաղանդավոր երեխաների աշխատանքներով, այլև կիմանանք հաղթողների անունները, ովքեր կստանան իրենց արժանի մրցանակները: Այս տարի նախագիծը մեծացել է ուղիղ երկու անգամ: Այն միավորել է ավելի քան 3000 շնորհալի երեխաների Հայաստանից և աշխարհի 18 երկրներից՝…

Կարդալ ավելին

Բրյուսովի  անվան պետական համալսարանում կայացավ «Աշխատանքի տոնավաճառ»

Բրյուսովի  անվան պետական համալսարանում կայացավ «Աշխատանքի տոնավաճառ»

Մայիսի 21-ին Վ. Բրյուսովի  անվան պետական համալսարանում կայացավ «Աշխատանքի տոնավաճառ» միջոցառումը, որը մեկ հարթակում համախմբել էր ուսանողներին, շրջանավարտներին, աշխատանք փնտրող երիտասարդներին և Հայաստանի Հանրապետության տարբեր ոլորտները ներկայացնող առաջատար գործատուներին։ Միջոցառման կազմակերպիչը ԲՊՀ Կարիերայի կենտրոնն էր, որի նախաձեռնությամբ անցկացվող տոնավաճառի նպատակն էր նպաստել ուսանողների և գործատուների միջև անմիջական համագործակցության ձևավորմանը, աջակցել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը: Տոնավաճառին մասնակցեցին շուրջ 35 կազմակերպություններ և հաստատություններ, որոնք ներկայացրին առկա թափուր աշխատատեղեր, մասնագիտական պրակտիկայի, կամավորական և երիտասարդական ծրագրեր, կարիերայի զարգացման հնարավորություններ։ Մասնակից…

Կարդալ ավելին

Ստեփան Զորյանի տուն- թանգարանը վերազիվել է նոր տեխնիկական միջոցներով

Ստեփան Զորյանի տուն- թանգարանը վերազիվել է նոր տեխնիկական միջոցներով

Այսուհետև Ստեփան Զորյանի տուն- թանգարանի այցելուները օպտիկական պիտակի (QR կոդի) միջոցով կարող են դիտել « Մենավոր ծառը » անիմացիան ։ ARLOOPA հավելվածով կենդանացվեց «Մենավոր ծառը » կտավը ՝ դառնալով կենդանի պատմություն ։ Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիան՝ Կոջոյանի կտավի գծերը սկսում են շարժվել, ծառը շնչել ՝ ստեղծելով կենդանի երկխոսություն անցյալի և ապագայի միջև։ Մենավոր ծառը մեծ խորհուրդ ուներ Զորյանի համար․ ” Գուցե կարելի է նմանեցնել եւ մեր ժողովրդին,— Որքա՛ն էլ դժվարին են լինում նրա պայմանները՝ նա ձգտում…

Կարդալ ավելին

Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 13-րդ մրցույթի մասնակիցները

Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 13-րդ մրցույթի մասնակիցները

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ Երևանում մեկնարկում է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը: Նախագծի գործընկերն է Քալաշյան պարարվեստի դպրոցը։ Այս տարի Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթին իրավունք են ստացել մասնակցելու 15 պատանի կոմպոզիտորներ. կրտսեր խմբում ընդգրկված են Արթուր Գրիգորյանը, Հրաչյա Ղազարյանը, Մոնթե Միքայելյանը, Ադրիանա Շահինյանը, Կարեն Պետրոսովը, Արայիկ Սարգսյանը, Արամ Ֆրանգուլյանը, ավագ խմբում՝ Գրիգոր Խաչատուրյանը, Վահե Ղուլիջողլյանը, Գարիկ Հարությունյանը, Անդրե Հովակիմյանը, Նորայր Նիկողոսյանը, Դալար Չիչիանը, Վիկտորյա Ուլիխանյանը, Յուրի Ուսաչյովը: Մայիսի…

Կարդալ ավելին

Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա նկարչուհի էլիդա Սարգսյանի անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը

Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա նկարչուհի էլիդա Սարգսյանի անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը

Ս.թ. մայիսի 14-ին` ժամը 19:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում (2-րդ հարկի ցուցասրահ) տեղի կունենա նկարչուհի էլիդա Սարգսյանի անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը: Ժամանակակից հայ արվեստի նոր բացահայտումներից է Էլիդա Սարգսյանի կտավները: Նկարչուհին ստեղծում է մանրակրկիտ մշակված հորինվածքներ` ուսումնասիրելով տեսանելիի և թաքնվածի միջև սահմանները։ Աշխատանքները խտացված են կենսական էներգիայով և դինամիկ գունային համադրություններով, ինչը բնորոշ է բնության ու էության համապարփակ գեղեցկությունը փոխանցել ձգտող արվեստագետին: Կտավները դիտողին փոխադրում են իրականության և երևակայության միջև ընկած տարածություն, ցույց տալիս այն ճանապարհը,…

Կարդալ ավելին

Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները

Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները

ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել են 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները: Ըստ հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-ից 12-րդ դասարանների սովորողների ուսումնական պարապմունքները սկսվելու են 2026 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվելու են 2027 թվականի մայիսի 21-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 22-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: 1-ին դասարանում սովորողների աշնանային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 19-ց 30-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային…

Կարդալ ավելին

Վայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համար

Վայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համար

Վայք համայնքի երիտասարդներն այսուհետ կօգտվեն նորաբաց «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնի ծառայություններից, որը հիմնվել է ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ` ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից: Երիտասարդական կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և քաղհասարակության ներկայացուցիչներ: Վայք քաղաքում տեղակայված կենտրոնը գործելու է «ալտերնատիվ» մեթոդաբանությամբ, որը մշակել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն․ այն փորձված…

Կարդալ ավելին
1 2 3 4 5 6 … 103