Հայրենիքի կողքին ենք այսօր եւ միշտ.«Կառույց» շինարարական ընկերության հաջողության գրավականը(ֆոտոներ)

Կառավարությունն ընթացիկ  տարում աննախադեպ  շինարարական  աշխատանքների հայտ է  առաջարկել  և այս ֆոնին շինարարական ընկերությունները լայն հնարավորություն ունեն մրցույթներին մասնակցելու:

ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքում և կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու  և 9 մարզերի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը փետրվարի 23-ի նիստով հավանություն էր  ստացել և առաջարկվել էր 2021 -2022 թթ. հաստատված ծրագրերի համար ընթացիկ բյուջեից իրականացնել հատկացում:Նշված 9 մարզերի հատկացված գումարը կազմում էր 2 մլրդ 387 մլն դրամ, որը վերաբերվում էր  հանրապետության 19 համայնքների 27 սուբվենցիոն ծրագրերի: Մասնավորապես՝  Արարատի մարզ՝ 5 ծրագրերի համար կառավարությունը հատկացրել էր  շուրջ 827 մլն դրամ:

Արարատի մարզի մի շարք համայնքներում նախորդ և այս տարի իրականացվում են կառավարության  սուբվենցիոն և  համայնքային բյուջեով մեծածավալ  շինարարական աշխատանքներ:

Մասնավորապես   « Կառույց »   ընկերությունը հանձնառել է   (մրցույթով  հաղթող ճանաչվել)  Արարատ խոշորացված համայնքում  կառուցել  մարզադպրոցը: Այս  կազմակերպությունը մինչ պատասխանատու գործի շահելն իրականացրել է  բազմապրոֆիլ    շինարարկան  այլ աշխատանքներ: Մասնագիտացված է  գրեթե բոլոր շինարարական պռոեկտներում  (ոռոգման և խմելու ջրի   ներքին ցանցերի, գազամատակարարաման խողովակաշարերի, ջրահորեր,  բազմաբնակարան շենքերի տանիքների  կառուցում և վերակառուցման հետ կապված և  այլ  աշխատանքներ):

«Կառույց»  շինարարական ընկերությունը  հիմնադրման հին պատմություն ունի, սակայն , 2017 թվականին  վերալիցենզավորվելուց հետո   ակտիվորեն  գործում է և  հասցրել են  բազմաթիվ պետական ծրագրերով աշխատանքներ կատարել Արարատի տարածաշրջանում և դրանից դուրս:

Այս թեմաների շուրջ  զրուցեցինք  կազմակերպության ղեկավար ԱՐՏՅՈՄ ՊՈՂՈՍՅԱՆԻ  հետ:

– Պարոն   Պողոսյան    Ձեր դիտարկմամբ ի՞նչպիսին է մրցակցությունը կազմակերպությունների համար:

-Գիտեք դա մեկ բառով չենք կարող բնորոշել, մեր առջև դրված խնդիրները մենք հասցնում ենք լիարժեք իրականացնել , որը փաստում են մեր շահառուներն ու պատվիրատուները: Մենք հայրենիքի կողքին ենք մեր գործով և աշխատանքներով, եթե յուրաքանչյուրը տեր լինի իր  գործին և կատարի լիարժեք կարծում եմ մեր հայրենիքում շատ խնդիրներ  արագ կգտնեն իրենց լուծումը:Իսկ մեր ոլորտում կարծում եմ , որքան  շատ են  շինարարական կազմակերպություններն այնքան էլ շատ են պատվերները, այնպես որ մեկը մյուսով կոմպենսվացվում են (փոխհատուցվում): Մեզ համար մրցակցությունը պայմանավորված է որակյալ աշխատանքների մատուցմամբ: Իսկ նորմերին համապատասխան աշխատանքներ իրականացնողը կարծում եմ  մրցակցությունից խոսափելու  պատճառ չունի:Մենք այս բոլոր տարիներին կարողացել ենք մեր աշխատանքները կազմակերպել այնպես, որ պատվիրատուները և շահառուները  գոհ  լինեն  որակից և ծառայությունից:

Մենք գիտեն, որ Արարատի մարզերում զգալի աշխատանքներ եք իրականացրել, այլ տարածաշրջաններում կատարում ե՞ք:

-Ա՛յո: Հանրապետության  կտրվածքով  շինարարական  բազմաթիվ  հայտեր ենք  ստանում , սակայն  աշխատանքների մասնակցության և կազմակերպման  մասով նախընտրում ենք Արարատի մարզը : Կարծում եմ հասկանալի պատճառներով (աշխատաժամանակ, ինքնարժեք, տրանսպորտ և այլն)քանի-որ մեր կազմակերպությունը գործում է այս մարզում, ուստի առաջնահերթ նախապատվությունը տալիս ենք մեր մարզի գործերին:

Իսկ ի՞նչու « Կառույց»  :

« Կառույց» -ը ի  սկզբանե  եղել է   իր անվանը համապատասխան: Հաշվի առնելով , որ մասնակցում ենք գրեթե բոլոր  շին-մրցույթներին(լոտեր)  մանկապարտեզի հիմնանորոգում, ասֆալտապատում, բազմաբնակարան շենքերի  կառուցում, էլեկտրականության մոնտաժում , գազաֆիկացում  և այլն, որը  մեզ լայն հնարավորություն է տվել  մասնագիտական դրսևորման համար:

Նախորդ տարի Արարատի մարզում շինարարական ի՞նչ էական  աշխատանքներ եք կատարել:

-Աշխատանքները շատ են ՝  Արտաշատում, Մասիսում  ինչպես նաև Արարատում , սակայն կառանձնացնեմ բազմաբնակարան շենքների տանիքների աշխատանքները , խմելու ջրի ներքին ցանցը, ասֆալտապատման աշխատանքները: Ինչպես արդեն    տեղյակ եք Արարատ համայնքում  կառուցում ենք մարզադպրոց, դա կարծեք թե քննություն է մեզ համար, քանի-որ այն շատ պարտավորեցնող է և մեր սերունդներին զառանգություն թողնելու հիանալի   օրինակ, որի պտուղները մեր  գալիք սերունդը   անմիջական օգտատերն է լինելու:Մեզ համար սկզբունքային հարց է որակյալ աշխատանքքների իրականացումը անկախ գնային քաղաքականությանից, մենք ինչպիսի գնային առաջարկով ,որ մրցույթը շահում ենք արդեն մեզ համար դառնում է պարտավորեցնող է , որակյալ և միրցունակ շինարարություն իրականցնելը:

 

-Ո՞րն է  Ձեր հաջողության գրավականը , որպես կազմակերպության ղեկավար:

-Գիտեք մեր ընդհանուր հաջողությունները թիմային են, կարծում եմ  դրա  գրավականի մի մասը  պայմանավորված  է ամուր թիմային աշխատանքով երբ   բոլորս միասնական ենք հանուն մեր կազմակերպության անվան ,  որպեսզի  յուրաքանչյուրս ներդրում ունենա մեր    պետականաշինության  ամրապնդման մեջ:

Պարոն Պողոսյան  մի փոքր մանրամասնեք  համայնքներում  իրականացված աշխատանքները , հաշվի առնելով նրանց առանձնահատկությունները ինչպես նաև խնդիրները:

-Համայնքի բոլոր ղեկավարները,  ում հետ առիթ ենք ունեցել համագործակցելու բավական  հետևողական են կատարվող աշխատանքների նկատմամբ և շրջաբերական  այցեր ,  հանդիպումներ , քննարկումներ են կատարում մեր  ղեկավարները կատարավող աշխատանքների  շուրջ:Իսկ խնդիրները հիմնականում կապված են  թղթաբանության հետ՝  հաճախ  երկարաձգվում է , որի հետ կապված պետք է համակարգային մոտեցում լինի, որպեսզի շինարարական կազմակերպությունները ժամանակին պատշաճ կերպով իրացնեն  գործն ավարտին , ոչ թե տարբեր գերատեսչությունների բյուրոկրատական թղթաբանության հետևանքով  խնդիրներ առաջանան:

 

 

Ընթացիկ տարում  պատրաստվում ե՞ք մասնակցել շինարարական մրցույթներին:

-Մեր բոլոր գործընկերներին ցանկանում եմ մասնագիտական հաջողություններ: Իսկ մեր կազմակերպությունը  ինչպես նախկինում այս տարի ևս պատրաստ է մասնակցել ինչպես  համայնքների այնպես էլ  կառավարության  սոբվենցիոն  ծրագրերին, քանի-որ նախորդ բոլոր  տարիներին  մեր շինարարական գործունեությունը հաջողել է բոլոր իր աշխատանքները այսուհետ ևս մեր զարգացման տեսլականը միտված է դրա առաջընթացին:

 

 Հարցազրույցը ՝ Կարինե Սարգսյանի

 

 

 

 

 

 

 

 

Spread the love