Գյումրեցիները վրդովված են իրենց նախկին քաղաքապետ՝ Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործ հարուցելու դեմ: Որպեսզի մեր ասածները մերկապարանոց չհնչի մենք շրջելով Գյումրու փողոցներում փորձեցինք այս ֆոնին հասկանալ գյումրեցիների տրամադրությունը , քանի-որ իրենց նախկին քաղաքպետ ու պատգամավոր Վ. Ղուկասյանը նախկին է , չնայած 2018 թվականին առաջիններից էր , ով միացավ ժողովրդական շարժմանը… ինչևէ դա արդեն այլ թեմայ է , սակայն մենք հանդիպեցինք մի դիպվածի՝ գյումրեցի ֆիզիկոս , շնորհաշատ պարոն Հակոբին , ով Վարդան Ղուկասյանին համարեց իրեն օգնած ամենամեծ ձեռքը, ով ինչպես ինքն է ասում,-« իր գրպանից գումար տվեց ու ինձ համար տուն առավ, երբ երկրաշարժից հետո անտուն էի : Նրա արած գործերը դարակազմիկ են Գյումրու համար»:
Գյումրեցիներից շատերը միացան այս տեսակետին, որ ինչ լավ բան եղել է այս քաղաքի համար՝ եղել է միայն Վարդան Ղուկասյանի ձեռքով և եթե անհրաժեշտ լինի բողոքի ակցիաներ կանեն ի նպաստ իրենց նախկին քաղաքապետի:
Սեփական լրատվություն.