Թուրքիայի նախագահը հանդես է եկել տարածաշրջանային զարգացումների հետ կապված հայտարարություններով, անդրադարձ անելով նաեւ Հայաստանին։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե մարտի 5-ին, Իգդիր-Նախիջեւան գազատարի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկել են նաեւ Հայաստանի հետ խաղաղության բանակցությունները։