Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Հայտնում են Դատախազությունից:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 8 անշարժ գույք Երևանում.
- 5 տրանսպորտային միջոց.
- 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք.
- 8 իրավաբանական անձանցում մասնակցություն.
- 1 միլիարդ 138 միլիոն 452 հազար դրամի փոխառության պահանջի իրավունք.
- 463 միլիոն 146 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
- 3 միլիարդ 980 միլիոն 583 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։