Հայատարարություն՝ Ներքին գործերի նախարարին կից երիտասարդական խորհրդում ընդգրկվելու վերաբերյալ
ՆԳ նախարարությունը բարեփոխումների գործընթացում կարևորում է երիտասարդության ներգրավվածությունը, նրանց ներուժի բացահայտումը և երկխոսության ձևավորումը։
Այդ նպատակով Ներքին գործերի նախարարին կից կձևավորվի երիտասարդական խորհուրդ։ Խորհուրդի ներկայացուցիչները հնարավորություն կունենան իրենց նկատառումները, առաջարկներն ու ներդրումը բերելու ինչպես հանրային անվտանգության և քաղաքացիական պաշտպանության, այնպես էլ հանրային ծառայությունների ոլորտում նախագծվող փոփոխությունների գործընթացում։ Նախարարությունը կարևորում է որակյալ և արդյունավետ երկխոսության իրական հնարավորությունը և հանձնառու է փոփոխություններին միտված ցանկացած նախաձեռնություն լսելու և քննարկելու, համատեղ դիտարկելու առաջադեմ գաղափարներն իրականացնելու և ոլորտային քաղաքականություններում դրանք ինտեգրելու հնարավորությունները։
Երիտասարդական խորհրդի կազմը ձևավորելու նպատակով հայտարարվում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել ավագ դպրոցում կամ միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող այն երիտասարդները, որոնք ցանկանում են իրենց ներդրումն ունենալ քաղաքականության մշակման, ծառայությունների որակի բարելավման, օրենսդրական նախաձեռնությունների և այլ կարևոր ուղղություններում։
Խորհրդի կազմում ընդգրկվելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հարցաթերթը՝ կցելով մոտիվացիոն նամակ Խորհրդում ընդգրկվելու վերաբերյալ, վերլուծություն՝ ՆԳՆ որևէ ուղղության շրջանակում և այլն։
Հայտերն ընդունվում են մայիսի 15-ը ներառյալ։
Սիրելի՛ երիտասարդներ, Ձեր սթափ և քննադատ միտքը ՆԳՆ ոլորտային կառավարման գործընթացներում կբերի նորարար մոտեցումներ և իրական փոփոխություններ, հետևաբար ակնկալում ենք ակտիվ մասնակցություն։