Դոլարի փոխարժեքը աճել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 16-ին, կազմել է 383.76 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.53 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.24 դրամ (աճել  է 3.33 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.88  դրամ (աճել է 0.06 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-383 դրամով, վաճառվում է 386-387.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 435-440 դրամով, վաճառվում է 447-453 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.74-4.83 դրամով, վաճառվում է 4.92-5.11 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 383 դրամով, վաճառվում՝ 386.5 դրամով:

Եվրոն գնվում է 441 դրամով, վաճառվում է 445 դրամով:

Ռուբլին գնվում է 4.77 դրամով, վաճառվում է 4.85–4.87 դրամով:

Spread the love