Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ.ֆոտոռեպորտաժ

Կիրակի օրը կկայանա Վաղարշապատ հանայնքի ավագանու արտահերթ ընտրությունները: Հիշեցնենք, որ ընտրություններին  մասնակցելու  համար գրանցվել է  քաղաքական 8 ուժեր:

Նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատի ավագանու ընտրություններին ընդառաջ արդեն հասանելի են վերջնական ընտրացուցակները․ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 69,866։ Նման տվյալներ է հրապարակել  ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Նշենք, որ հոկտեմբերի 3-ի դրությամբ այդ թիվը 70022 էր։

Համայնքային ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլև այլ իրավական կարգավիճակ ունեցող անձինք։ Ընտրություններին մասնակցելու պարտադիր պայման է 18 տարին լրացած լինելը, ինչպես նաև առկա է հաշվառման սահմանաչափ՝ կախված իրավական կարգավիճակից։

Հիշեցնենք նաև , որ արտահերթ ընտրությունները տեղի են ունենում Վաղարշապատի նախկին ղեկավար ՔՊ-անդամ Դիանա Գասպարյանի  լուռ  հեռացմամբ ՝ առանց բացատրությունների՝ պնդելով, թե դա անձնական որոշում է: Գասպարյանի ընտանիքի անդամները մինչդեռ նրա պաշտոնավարման ընթացքում տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ են հայտնվել՝ հիմնականում կոռուպցիոն բնույթի:Իսկ առաջիկա արտահերթ ընտրությունը տեղի է ունենում համայնքների/գյուղական բնակավայրերի/ Խոյ խոշորացված համայնքի  միավորմամբ:

Այսօր ավարտվում է քարոզարշավը ՝ վաղը լռության օրն է:   «Մայր Հայաստան» կուսակցությունը ամփոփեց քարոզարշավը  քայլերթով ՝ Մայր Աթոռ և մոմավառությամբ՝ աղոթքով: Իսկ խճանկարը մի փոքր ակնարկ է վերջին օրերի գյուղական բնակավայրեր քայլերթի և գյուղացիների  ընդունելության մասին:

Սեփական լրատվություն

Spread the love