Մինչ հանրության զգալի մասը դեմ է համայնքների խոշորացման ծրագրին, այդ են վկայում սեմինարների, բաց լսումների և քննարկումների ժամանակ դրա հետ կապված բացասական կարծիքները՝ օրինակ բերելով 2016 թվականին մեկնարկված պիլոտային ծրագրով խոշորացված համայնքների արդյունավետությունը մինչ օրս դեռ, ռացիոնալ արդյունք չեն տեսել: Այդ մասին նույնիսկ պաշտոնական աղբյուրները ոչ հերքում և ոչ էլ հաստատում են, և երկրորոդ ժամանակին խոսվում էր, որ տեղական հանրաքվեյի միջոցով կորոշեն թե ժողովուրդը համաձա՞յն է համայնքերի խոշորացմանը թե ոչ, սակայն մինչ օրս հանրաքվեի չի եղել , մինչդեռ այսօր արդեն խոսվում է «Կառավարությունն առաջիկա շաբաթներին ԱԺ ուղարկվող համայնքների խոշորացման մի ընդարձակ փաթեթ։ Այդ նպատակով էլ ԿԸՀ-ն չեղարկեց սեպտեմբերի 26-ին նախապես նշանակված ՏԻՄ ընտրությունները՝ տեղափոխելով նոյեմբերի 14։ Նպատակն այն է, որ հնարավորինս շատ համայնքներ խոշորացվեն, քանի որ 4 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքներում ընտրություններն անցկացվում են համամասնական կարգով։ Հիշեցնենք՝ առաջկայում համամասնական ընտրություններ են սպասվում նաև հոկտեմբերի 17-ին հանրապետության մի շարք համայնքներում: Ի դեպ իշխանական « Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության դիմաց ընտրություններին մեզ հասած տեղեկությունների համաձայն պատրաստվում են մասնակցել խորհրդարանական և արտախորհրդարանական մի շարք դաշինքներ ու կուսակցություններ:
Արարատի մարզում ևս սպասում են խոշորացման , սակայն ձևաչափը դեռ հայտնի չէ (փնջային թե կենտրոնացված) , Արտաշատի տարածաշրջանում «ՔՊ» թեկնածուի անվան շուրջ պտտվում է նույն կուսակցության տարածքային գրասենյակի պատասխանատու և ներկայիս ՋՕԸ ղեկավար Կառլեն Մկրտչյանի անունը, ով ի դեպ ընկալվում է, որպես դրական թեկնածու հանրային շրջանակներում:Սակայն սա դեռ ամենը չէ, մեր տեղեկությունների համաձայն հասարակությանը հայտնի քաղաքական կուսակցություններից ու դաշինքներից բացի ընտրապայքարին մասնակցելու են նոր ձևավորվող կուսակցություններ ևս:
Ի դեպ առաջիկա ընտրություններին Արարատի մարզում շրջանառվում են նաև հանրային մարդկանց անուններ այդ թվում ժողովրդի հեղինակությունը վայելող և լուրջ ձայներ ակնկալող անձինք , ովքեր անկախ իրենց կուսակցության պատկանելիությունից , հավակնում են լուրջ ձայների և ընտրապայքարի: Այդ թվում՝ «Ավշարի» սեփականատեր ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, մարզպետ՝ Ռազմիկ Թևոնյանն ու Կառլեն Մկրտչյանը:
Հոդվածը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ