«Ըստ մի շարք ահազանգերի՝ ադրբեջանական զինված ծառայողները Իրանի վարորդներին ներկայանում են, որ իրենք հայ են»

Արդեն տևական ժամանակ է, որ  ադրբեջանական  զինված ուժերի համապատասխան   ստորաբաժանումներ գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում: Նորություն չէ, որ այս ընթացքում նրանք բազմաթիվ հանցագործություններ են իրականացրել, այդ թվում անասնագողություններ, անասնախոտի հրդեհում, սադրանքներ և այլն, դեռ սահմանագծման ու սահմանազատման պրոցեսը չսկսված՝ թշնամու կողմից օրերս մի  նոր արկածախնդրություն է սկսվել, սակայն այս ամենին  զուգընթաց քաղաքակիրթ աշխարհը և միջազգային համապատասխան կառույցներն իրենց գնահատականը չեն տալիս: Եվ ահա այս  անգամ էլ  Ադրբեջանը ՀՀ տարածքային ամբողջականությունը հերթական անգամ խախտելով ՝մեր  հանրապետության հարավում, ասել է թե Սյունիքում  մի քանի օր ինչ միջպետական ճանապարհին հենակետ են  տեղադրել, իր ատրիբուտներով, «ովքեր» ոչ միայն գանձում են Իրանից եկող  բեռնատարներից գումարներ, այլև վախի ու լարվածության մթնոլորտ են  տարածում նույն մարզի ազգաբնակչության  շրջանում:



Սեպտեմբերի 14-ին ՀՀ ՄԻՊ ղեկավար՝ Արման Թաթոյանը ահազանգեց , որ բացի վերոհիշյալ խնդիրները ՝  Որոտանի ճանապարհին ադրբեջանցիները ոստիկանական հենակետ, արգելապատնեշներ ու տեսախցիկներ են տեղադրել, զինված ու դիմակավորված ծառայողների տեղակայել, որոնք կանգնեցնում են իրանական բեռնատարներն ու վարորդներից գումար գանձում՝ երբեմն ներկայանալով որպես հայեր։Ւնչպես արդեն հայտնի է  Այս մասին ահազանգում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում ՄԻՊ աշխատակազմը փաստահավաք աշխատանք է իրականացրել ու արձանագրել մարդու իրավունքների կոպիտ խախտումներ։ Դրանց մասին տեղեկատվություն է տրամադրվել նաև միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ): Որոտան բնակավայրի շենքն ու հարակից հողատարածքը, որտեղ տեղակայված են Ադրբեջանի ծառայողները, սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ քաղաքացու։ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանցիները զինված հարձակման սպառնալիքով տիրացել են գույքին։ Գույքը թողնելու համար սեփանակատիրոջն ընդամենը մի քանի ժամ են տվել։Պաշտպանի գրասենյակի փոխանցմամբ՝ հենց այդտեղ էլ օրեր առաջ տեղադրվել են ադրբեջանական ոստիկանական հենակետը, արգելապատնեշներն ու տեսախցիկները: Ճանապարհի նշված հատվածում ադրբեջանցիները տեղադրել են 10 տեսախցիկ, որոնցից 8-ը նախատեսված են ճանապարհի հսկողության համար։ Դրանք ֆիքսում են մեքենաների համարանիշները, ուղևորների քանակն ու դեմքերը։

«Բացահայտ անիրավաչափ եղանակով հավաքվում են մարդկանց անձնական տվյալներ՝ այդ տվյալների միջազգային պաշտպանության կանոնների կոպիտ ոտնահարումով», — ասված է հաղորդագրությունում։



ՄԻՊ գրասենյակն արձանագրել է նաև, որ հենակետի հարևանությամբ արգելապատնեշներ են տեղադրվել։ Հենց այստեղ էլ ադրբեջանցի ծառայողները կանգնեցնում են ճանապարհով երթևեկող իրանական բեռնատար ավտոմեքենաները, վարորդներից փաստաթղթեր ու մաքսատուրք պահանջում։ «Ըստ մի շարք ահազանգերի՝ ադրբեջանական զինված ծառայողները Իրանի վարորդներին ներկայանում են, որ իրենք հայ են»,- ընդգծում է ՄԻՊ-ը։Ոստիկանական հենակետի ծառայողները զինված են ու դիմակավորված։ Պաշտպանի խոսքով՝ բացի այն, որ հանդերձանքն ահաբեկող է, այն նաև բարձրացնում է անօրինական արարքներ գործելու ռիսկն ու ապահովում անպատժելիություն: ՄԻՊ Արման Թաթոյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի ծառայողների այս բոլոր արարքները «քրեորեն պատժելի են և զուրկ են որևէ իրավական հիմքից, ուղղակիորեն արգելված են մարդու իրավունքները պաշտպանող միջազգային կանոններով»։

Հոդվածը՝ Կարինե Սարգսյանի

Spread the love