« ԻՐԱՆԻ ՀԵՏ ՄԵՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԻ ՎԱՏԱՆԱ ՄԻՆՉԵՎ ԱՆԳԱՄ, ՈՐ ՄԵՆՔ ՈՒԶԵՆՔ». ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆ



Գորիս-Կապան  ճանապարհը շարունակում է մնալ արկածախնդրության տիրույթում:
    Ճանապարհին տեղակայված ադրբեջանական ոստիկանական հենակետը ու նրա  ծառայակիցների կողմից իրականացվող սադրիչ լկտիությունները վաղուց անցել են կարմիր գիծը:

Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ինչպես արդեն գիտեք, ադրբեջանցիները կանգնեցրել են արցախցի երեխաներին տեղափոխող միկրոավտոբուսը և լկտիաբար ադրբեջանցի ծառայողը ասել,-Ղարաբաղը Ադրբեջան է , ինչպես մամուլից արդեն տեղեկացաք:

   Հիշեցնենք, որ Որոտանի հատվածում ոստիկանական անցակետ տեղադրելուց հետո, ադրբեջանցիներն կանգնեցնում են Իրանից եկող բեռնատարների վարորդներին, ստուգում նրանց,  130 ԱՄՆ դոլար գումար գանձում յուրաքանչյուր բեռնատարից եւ հետո միայն թողնում  ճանապարհը շարունակել։ Օրեր առաջ էլ ադրբեջանցիները ձերբակալել էին երկու իրանցի վարորդների։Բացի այդ  ադրբեջանցիները կանգնեցրել էին զինվորներին հաց հասցնող ՀՀ մեքենան։ Մեքենան շարունակել էր ճանապարհը հայ և ռուս սահմանապահների ուղեկցությամբ։

  Մինչ  յուրաքանչյուր անգամ  մամուլում հրապարակվում է  ադրբեջանցիների տարրատեսակ սադրանքները Հայաստանի ինքնիշխան տարածքում, մեր  իշխանությունները ՀՀ բնակավայրերից ոմանց  անվանում են ադրբեջանական անուններով: Դրա մասին դեռ կանրադառնանք,սակայն այս ամենին  զուգընթաց քաղաքակիրթ աշխարհը և միջազգային համապատասխան կառույցներն իրենց գնահատականը դեռ չեն տալիս սահմանագծում և սահմանազատում չիրականացված պայմաններում ՀՀ քաղաքացիներ են անհետանում իբրև Ադրբեջանական հողում:

 Վերոհիշյալ խնդրի հետ կապված մեր լրատվամիջոցը  հարց ուղղեց ԱԺ ՔՊ խմբակցության անդամ, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտկան  հանձնաժողովի նախագահ ՝ Անդրանիկ Քոչարյանին, ով  նախ և առաջ  ադրբեջանցիների կողմից տեղակայված հենակետին դեռևս ՀՀ ինքնիշխան տարածքում  չսահմանազատված բնակավայրին    անվանեց Էյվազլար , իսկ  ճանապարին ադրբեջանցիների կողմից  տեղի ունեցող լկտիություններին պատգամավորը  պատասխանեց,  որ  ՀՀ –ն պատրաստ է  կառուցել նոր ճանապարհ 1 մլրդ ԱՄՆ դոլար  տրամադրելով  կառավարության կողմից  Սյունիքում նոր այլընտրանքային ճանապարհի կառուցման համար:

  Իսկ մեր այն հարցին , երբ օրեր առաջ մեր լրատվամիջոցը հրապարակել էր Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր՝ Ռոբերտ Բեգլարյանի  հարցազրույցը , Սյունիքի ճանապարհին լարված իրավիճակի և իրանցի բեռնատարների վարորդների բողոքների և դրանից բխող Իրան-Հայաստան հնարվոր դիվանագիտական փոխհարաբերությունների  բեկումնային փոփոխությունների մասին , պարոն Քոչարյանն ասաց,- « Ոչ չի կարող լինել Իրան-Հայաստան դիվանագիտության մեջ վատթարացում, մեր բարեկամությունը գալիս է դարերի խորքից և Իրանի պետությունը այնպիսի խորքեր ունի և նման դրսևորումներին  այնպիսի հիանալի  չափի է տիրապետում, որ այդպիսի բան Իրանը թույլ չի տա, մինչև անգամ , որ մենք ուզենք»:

Պատգամավորին ուղղված  մյուս հարցն էլ վերաբերվում էր ՀՀ տարածքային նոր քարտեզագծմանը, թե՛ ո՞ր քարտեզներով պետք է իրականցվի, Սովետական Միության, որից հրաժարվել էր Ադրբեջանը , սակայն այսօր այդ քարտեզներին վկայակոչելով մտել է մեր երկիր,  թե՞ մեր ինքնիշխան տարածքային ամբողջականությունը միջազգային կառույցների կողմից ճանաչված քարտեզով: Պատգամավորի խոսքերով՝ մենք կարող ենք պահել այն քարտեզը , որին ի վիճակի ենք այօր, մեզ ձեռնտու գիծը մենք պիտի պահենք ,Ադրբեջանն էլ՝ իրենցը, – բա ո՞ր քարտեզներով ՝ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ  չափերի հետևից գնանք:




Հ.Գ. հարց է առաջանում, միգուցե միայն մեկ մարզն էք ի վիճակի պահել, դա էլ կերևա քարտեզագրման ու բանակցությունների ժամանա՞կ: Բայց   ո՞ր Հայաստանի քարտեզներով է 30 տարի անց  նշվելու  ՀԱՅԱՍՏԱՆԻ անկախության տոնը, դատողությունները թողնում եմ հռետորաբանությանը ու ընթերցողներին:

Հոդվածը ՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Spread the love