Այսօր ունենք ահռելի քանակությամբ պետական գույք, որը ոչ մի եկամուտ, արդյունք չի բերում երկրին. Փաշինյան

Պետական գույքի արդյունավետ կառավարումը մեր ամենակերոեւոր մարտահրավերներից մեկն է, որովհետեւ այսօր ունենք ահռելի քանակությամբ պետական գույք, որը ոչ մի եկամուտ, արդյունք չի բերում երկրին: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հազարավոր օբյեկտներ, որոնք պետական են, չեն աշխատում ուղղակի կամ չօգտագործվելու պատճառով մաշվում են:

Պետք է հասկանանք, թե ինչպես արդյունավետ կառավարենք պետական գույքը: Կան պետական շենքեր, որոնք չեն օգտագործվում, եւ կան պետական գերատեսչություններ, որոնք տարածքներ են վարձակալում այդտեղ տեղավորվելու համար»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր կառավարությունը որոշեց 6,6 մլրդ դրամ նախնական արժեքով մրցույթով վաճառել «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքը՝ հարակից տարածքով:

Spread the love