«Պռոշյան»-ի կոնյակի գործարանի արտադրանքը հայտն է տեղական սպառողներին և նրա սահմաններից դուրս:Բանն այն է, որ գինու և կոնյակի հատընտիր արտադրանքը արտադրվում է ավանդական ձևով սակայն ՝ գործարանը շուրջ 30 տարի կարողացել է նոր խոսք ասել արտադրության մեջ քանի-որ նա մշտապես վերազինել է ժամանակակից տեխնոլոգիաներով,ստեղծելով նոր արտադրատեսակներ համալրելով գործարանը լավագույն գինեգործ-վարպետներով, ինչպես նաև ժամանակի ընթացքում ներկրելով եվրոպական նոր հոսքագծեր , որը խթանել է արտադրության որակի բարձրացմանը և այն պահպանելով լավագույն դիրքը հայկական շուկայում:
Գործարանը իր տնտեսությունը խթանելով , միաժամանակ ստեղծել է հնարավորություն գյուղացի –խաղողագործների համար, ովքեր յուրաքանչյուր տարի պայմանագիր կնքերով խաղող են հանձնում գործարանին:
«Զրույց » -ը հանդիպեց Արարատի մարզի Այգեստան գյուղում գործող «Պռոշյանի» կոնյակի գործարանի մասնաճյուղի տնօրեն՝ ՎԱՐՈՒԺԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ հետ :
-Պարոն Առաքելյան գաղտնիք չէ, որ գյուղացիները հաճախ դժգոհում են խաղողի բերքի մթերումից և նրա գնից: Ի՞նչպես է այն իրացվել Ձեր գործարանի կողմից:
-Ճիշտն ասած ես միայն մեր գործարանի անունից կարող եմ խոսել և փաստել, որ ինչպես նախորդ տարիներին այս տարի ևս տարածաշրջանի թերևս եզակի գործարաններից էր, որը պայմանագրերը կնքել է ժամանակին և մթերումն էլ իրականացրել է պատշաճ կերպով, կիլոգրամն ըստ պայամանագրի ՝ 120-150 դրամով:Իսկ գյուղացիների դժգոհությունները միշտ էլ եղել են, սակայն դրանք հիմնականում լինում են սուբյեկտիվ պատճառներով, մեր գործարանի հետ կապ չունեն հատկապես այն դժգոհությունները , որոնք վերաբերվում են սակագնին կամ մթերման ծավալներին: Մասնավորապես՝ գարնանը պայմանագրի կնքման ժամանակ մենք գյուղացիների հետ կնքում եք (պայմանագիր) ՝օրինակ 40 տոննա –ի համար 120 դրամով, սակայն մթերման ժամանակը երբ գալիս է , տվյալ պայմանգրի տերը չի կարողանում լրացնի վերոհիշյալ տոննայի ծավալները և նրանաք փորձում են այլ այգետերերից խաղող ձեռք բերել, որոնք պայմանագիր չունեն գործարանների հետ, սակայն գյուղացիներին նրանք առաջարկում են 120 դրամից պակաս գին, բայց գյուղացիներին ասում են իբր գործրանն է առաջարկում այդ գինը , որի հետ ինչպես հասկացաք մենք բացարձակապես աղերս չունենք, դա պայմանագրատերերի «սպեկուլատիվ» գործն է՝ օգտվելով առիթից փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ:
-Այս տարի ո՞րքան խաղողի մթերման ակնկալիք ունեք և արդյո՞ք մթերումից հետո ժամանակին վճարվում են այգեգործների գումարները:
-Սպասելիքները տարբեր են , սակայն մթերման վերջնաժամկերը այս տարի ավարտվում է հոկտեմբերի 4-ին :Իսկ մինչ այդ մենք արդեն կարողացել ենք մթերել շուջ 11.հազար տոննա խաղող տեխնիկական սորտերից:Իսկ մթերումից անմիջապես հետո մենք վճարում ենք մեր գյուղացիներին:
-Պարոն Առաքելյան Դուք երկար տարիներ ղեկավարում եք գործարանը վերջին շրջանում արդյո՞ք գործարանը վերազինվել է ժամանակակից հոսքագծերով:
-Մենք ժամանակի ընթացքում պարբերաբար ըստ անհրաժեշտության վերազինում ենք գործարանը: Այդ տրամաբանության մեջ նախորդ տարի մենք հերթական անգամ ձեռք բերեցինք մեր գործարանի համար խաղողի մթերման համար ժամանակակից եվրոպական ստանդարտներին համապատասխան հոսքագիծ, որը նոր հնարավորություն է տալիս որակյալ կերպով խաղողը մթերելու համար, կորուստները հասցնելով նվազագույնի, իսկ հյութը՝ առանց կորուստների: Մենք մարտահրավերներն ընդունել ենք և այդ ֆոնին վերազինման աշխատանքները շարունակական են լինելու կախված ընդլայննամ ծավալներից:
Հ.Գ. 1995թվականին ընկերներ Արմեն Գասպարյանն ու Էդուարդ Չոբանյանը ձեռք բերեցին Պռոշյան գյուղում գտնվող, սովետական տարիներից մնացած փոքր գործարան ու այնտեղ հիմնեցին փրփրուն գինիների արտադրություն: Արդեն 2 տարի անց գործարանը բավականին զարգացում էր ապրել՝ ընդլայնելով արտադրվող տեսականին, այդ թվում՝ նռան գինիներ, օղի, շամպայն, կոնյակ: Սկսած 2001թվականից գործարանն սկսում է իր արտադրանքն արտահանել մի շարք երկրներ՝ ԱՄՆ, Ռուսաստան, Բելառուս, Իսրայել, Գերմանիա և այլն:
2006 թվականին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում բացվեց Պռոշյանի կոնյակի գործարանի նոր արտադրամասը։ Այստեղ սկիզբ դրվեց նաև պահածոների արտադրությանը՝ «Royal» բրենդի ներքո: Հետագայում ընկերությունն իր ներկայացուցչություններն է բացում Ռուսաստանում և Ուկրաինայում՝ ընդլայնելով վաճառքների ծավալներն այդ երկրներում:
Ահա 2011թվականին Արմավիրում հիմնվում է խաղող մթերելու, կոնյակ պահելու և գինի պատրաստելու, նաև պահածոների արտադրության նոր արտադրամաս։ Ներկայումս, ընդհանուր առմամբ, Պռոշյանի կոնյակի գործարանն արտադրում է շուրջ 3 մլն բանկա պահածո: 2014թվականից Երևանի կենտրոնում գործում է գործարանի ֆիրմային խանութը, որտեղ սպառողին է առաջարկվում արտադրատեսակների լայն և որակյալ տեսականին: Կոնյակներից հայտնի են Հայերեն այբուբեն, Մանե, Սարդարապատ, Օպերա, Հին երկիր, Հայկական բերդ, Վահան Տերյան, Չարենց և այլն, գինիներից՝ Կամար, Ֆրունզիկ Մկրտչյան, Պարտեզ, Շարան, Սև քիշմիշ, Նռան, Պռոշյան, Կենաց ծառ և այլն:
Հարցազրույցը ՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ