Գյումրիի նոր քաղաքապետ ընտրվեց «Բալասանյան դաշինքի» կողմից առաջադրված՝ թեկնածուն

Գյումրի նորընտիր ավագանին այսօր՝ նոյեմբերի 1-ին իր առաջին նիստում 24 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ քաղաքապետ ընտրեց «Բալասանյան դաշինքի» կողմից առաջադրված թեկնածու Վարդգես Սամսոնյանին։ Նրա թեկնածությանը դեմ քվեարկեցին «Զարթոնք», «Ապրլու Երկիր» կուսակցությունները եւ ՀՀԿ-ն: Կողմ քվեարկեց «Քաղաքացիական պայմանագիրը»:
Նշենք, որ առաջադրված էր միայն Վարդգես Սամսոնյանի թեկնածությունը։ Մյուս ուժերը քաղաքապետի թեկնածու չէին առաջադրել:
Հիշեցնենք՝ որ Գյումրիում հոկտեբերի 17-ին կայացած  ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ավագանիում  «Բալասանյան» դաշինքը ստացել է 14 մանդատ, ՔՊ-ն՝ 11 մանդատ, «Զարթոնքը»՝ 4 մանդատ, իսկ ՀՀԿ-ն ու«Ապրելու երկիրը»՝ 2-ական մանդատ:
Նախօրեին հայտնի դարձավ, որ «Բալասանյան դաշինքն» ու ՔՊ-ն հուշագիր են ստորագրել, որի համաձայն քաղաքապետը կլինի «Բալասանյան դաշինքի» թեկնածու Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետները կլինեն ՔՊ-ից:

ՍԵփական լրատվություն


Spread the love