ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ  ՆԵՐԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆԵՆԳԱՓՈԽՎՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՍՏԱՌ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ. ՈՎ Է ՋԱՏԱԳՈՎԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չարենցավանցում  սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ավագանու համամասնական ընտրությունների արդյունքները չեն գոհացնում ազգաբնակչությանը , ոմանք կարծում են , որ  իշխանական կուսակցության թիմի  ներկայությունը  համայնքում պետք է լիներ առաջատար,  հաշվի առնելով  ավագանու  թիմի անդամների հեղինակությունը , ժողովրդականությունն ու անաչառությունը:

Նախ  հիշեցնենք , որ երկարամյա  համանքապետ՝ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻ  երդմանակալության ժամանակ  միայն  իր թիմակիցներն են  ներկա եղել, մյուս երկու ավագանու թիմերը «Ապրելու երկիր»-ն ու «ՔՊ» -ն չեն մասնակցել միջոցառմանը:

Իսկ ահա երդմնակալությանը հաջորդած նիստը   վեր էր ածվել՝ ոչ թե համայնքային խնդիրներն  օրակարգ բերելու և դրանց լուծման տարբերակները քննարկելուն այլ  «ՔՊ»  թիմը փորձում էր պարզաբանում ստանալ քաղաքապետից, թե ներկուսակցական խնդիրները ի՞նչու են  նենգափոխվում քաղաքական աստառ  ստանալու նպատակով:

Հիշեցնենք՝ Չարենցավանի   թիվ 3 դպրոցի  աշակերտը ոտքով կոտրում է  դպրոցի հարակից կանգառը և հեռանում:Թե ինչ զարտուղի ճանապարհով է տեղադրվել տեսախցիկը, որը ֆիքսել է վերոնշյալ միջադեպը , եւ ինչ արգումենտներ է առաջ քաշել քաղաքապետը նայեք առաջարկվող տեսանյութում.

https://www.youtube.com/watch?v=b78ZvXqTYxc

Պատրաստեց՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Spread the love