Մեր երկրում ամենօրյա թանկացումները սովորական և բնականոն են դարձել, թանկանում է ամեն ինչ՝ սնունդը, հագուստը, վառելիքը, սպասարկման ոլորտը, մասնավոր ընկերությունները բարձրացնում են իրենց ծառայությունների գները՝ ամենևին չմտածելով, որ նույն ընթացքով մարդկանց աշխատավարձերը, թոշակները, նպաստները չեն բարձրանում արժանապատիվ չափով, և թանկացումներն ավելի ու ավելի են նեղացնում ՀՀ քաղաքացիների սպառողական զամբյուղի սահմանները, բարձրացնում երկրում աղքատության ցուցանիշը, վատթարացնում ՀՀ բնակչության սոցիալական վիճակը։
Այս ֆոնին ինչպես գիտեք տևական ժամանակ է , որ Կոտայքի մարզը սպասարկող տրանսպորտի սակագները բարձրացել է 100-200 տոկոսով՝ առանց այդ բնակիչների սոցիալական վիճակը հաշվի առնելու։
Մարզային տրանսպորտի թանկացման դեմ այնուամենայնիվ պայքարողներ գտնվեցին «Սպառողների Ասոցիացիա» ՀԿ նախագահ՝ ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ փաստի առթիվ ասաց,- «Որևէ որակական փոփոխություն կամ դրական տեղաշարժ չի եղել, որ դրա արդյունքում կառավարությունը կարող է հիմնավորեր Կոտայքում միասնական տրանսպորտի ներդրման ծրագիրը և այսպիսի խայտառակ պայմաններում սակագին բարձրացներ»: Ինչպես տեղյակ ենք լոկալ (տեղացի)պայքարողներից ահազանգել են նույնպես ՝ այդ թվում ԶԼՄ-ներին, կառավարություն և շահագրգիռ այլ կազմակերպություններին:
Կոտայքի մարզից մայրաքաղաք հասնելու համար ոչ միայն սպառողը բարձրացված սակագին է վճարում այլև « ֆեյս կանտրոլ է» անցնում քաղաքակիրթ միասնական տրանսպորտի մրցույթը հաղթած «ճանապարհային դիսպետչերի կողմից» յուրաքանչյուր անգամ մայրաքաղաք գնալիս և վերադառնալիս հերթակարգավորողը կանգնեցնում է տրանսպորտային միջոցը և հաշվում ուղևերներին այնպիսի տպավորություն է, որ անցակետ են հատում: Եվ բացի անհարմարությունները փաստորեն այդ բնակավայրերից Երևան գալու և հետո վերադառնալու համար մարդիկ օրական 1000-1200 դրամ են ծախսում միայն տրանսպորտի համար։ Ամսական կտրվածքով հինգօրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում հասարակական տրանսպորտի համար անհրաժեշտ գումարը կազմում է մոտ 20-25 հազար դրամ։ «progressarmenia.com» դիմած Աննա Սահակյանի տեղեկացմամբ՝ շատերը մայրաքաղաք 2500 դրամ օրական աշխատավարձ ստանալու ակնկալիքով էին գալիս, բայց հիմա հրաժարվել են այդ աշխատանքից, քանի որ օրավարձի կեսը պետք է ծախսեն ճանապարհի համար։
Ինչպես արդեն տեղեկացել ենք Կոտայքի մարզում տրանսպորտի սակագնի թանկացման դեմ ձևավորվեց քաղաքացիական նախաձեռնող ՀԿ, որի հավաստմամբ իրականում որևէ մրցույթ չի անցկացվել, ի սկզբանե միայն «Մուլտի տրանսպորտն» է մասնակցության հայտ ներկայացրել՝ իր պայմաններով, և արդյունքում հանձնաժողովն ընդունել է ընկերության պայմանները, որոնք ամենևին էլ նպաստավոր չեն՝ հաշվի առնելով Կոտայքի մարզի բնակչության ֆինանսական և սոցիալական վիճակը։
Իսկ մրցույթը կազմակերպվել և անցկացվել է Գնել Սանոսյանի ղեկավարած տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ և նրա ձևավորած հանձնաժողովի միջոցով։ Ըստ նույն աղբյուրի՝ նախարարությունն արտոնություն է տվել այդ ՍՊԸ-ին ամբողջ Կոտայքի տրանսպորտային ցանցը սպասարկելու, սակայն հետևողականորեն չի վերահսկում նրանց աշխատանքը, և վերոհիշյալ փաստը հաշվի առնելով պետք է փաստել, որ դեռ ցանկանում է հանրապետության այլ մարզերում ևս ստեղծել նման միասնական տրանսպորտային ցանց : Այսպիսի փնթի, անլուրջ և անպատասխանատու և չկայացած աշխատանքների փորձանմուշը պարտադրում են ներդնել Արարատի մարզում, ասել է թե չկայացած աշխատանքների շղթան փաթաթել մյուսների պարանոցին:Արարատի մարզը շուրջ երեք տասնամյակ սպասարկած «Լիգա» ՍՊԸ , որն ունի տարիների կուտակած փորձ, ավտոպարկ , սպասարկում, ենթակառուցվածքների սպասարկման բազա և ամենակարևորը մատչելի սակագին, որը չի փոխվել 30 տարիների ընթացքում , ստանձնած իր պայմանագիր-պարտավորությունները չնայած վառելիքի(դիզվառելիք, գազ) թանկացումներին:Այդ մասին մենք տեղեկացանք տարածաշրջանի ազգաբնակչությունից :Սակայն նախարարության կողմից վերոհիշյալ մրցույթի սցենարով շահել է մի կազմակերպություն, որը չունի փորձ, ավտոպարկ, տեխնիկա և այլն, սակայն ըստ հավաստի աղբյուրների այն ունի ամենանվազագույն սակագինը խոստացող թուղթ, որը հիմք է հանդիսացել նախարարության հավանությանը արժանանալու համար:Սակայն այս ֆոնին պետք է հիշեցել մի կարևոր հանգամանք, որ մեզ դիմած քաղաքացիների արդարացի պահանջն ու օրենքի խախտումը դեռևս երկու տարի անց չի լուծվել: Տարածքային կառավարման նախարար ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻՆ քաղաքացիների հասցեագրված դիմումին ի պատասխան, դեռևս չի լուծվել Արարատի տարածաշրջանի միջպետական ճանապարհի 30-ից ավելի արհեստական խոչընդոտների(պառկած միլիցիա)-ի խնդիրը:Պարոն նախարարի պարտականություններից առավելագույնը օրենքի պահանջի կատարումն ու պահպանումն է , որը այս հարցում հատկապես դեռ չենք տեսել:
Վերջերս հերթական անգամ նախարարին մենք հարց ուղղեցինք վերոհիշյալ խնդրի հետ կապված,-«Ես տեղյակ եմ և գիտեմ, Արտաշատի ճանապարհի խնդրին , ես մարդ կուղարկեմ , որ տեղում կրկին ուսումնասիրի և հասկանա և այդ հարցը կլուծվի» ,- ասաց նախարարը , սակայն մինչ օրս որև է քայլ չի եղել:
Հ.Գ. «Զրույց » թերթը « progressarmenia. com» էլեկտրոնային կայքը քաղաքացիներից ստացել է բազմաթիվ ահազանգեր կապված արհեստական արգելակների (պարկած միլիցիա ) պատնեշների դեմ , վերջին ահազանգ- բողոքները ստացել ենք մասնավորապես Արարատի մարզի մի շարք վարորոդներից, ուսանողներից և բնակիչներից, ովքեր մտահոգված էին այն փաստով, որ շտապ օգնության մեքենան ուշ է տեղ հասնում նաև արհեստական արգելակների պատճառով:Քիչ չեն ավտովթարները նույն խնդիր պատճառով: « Մենք Արտաշատից 10 կիլոմետր հեռու ենք ապրում, գյուղում շտապ օգնության մեքենան ուշ է տեղ հասնում , առանց էդ էլ պրոբլեմները շատ են, բազմիցս դիմել ենք էդ պարկած միլիցեքին հանելու համար, բայց ստեղ ոչ ոք չի անում իրա գործը» ,- մեզ հետ զրույցում ասաց Արևշատի բնակիչ: Ուսանողներն էլ իրենց հերթին դժգոհեցին , որ գյուղից քաղաք իրենց դասերին ժամանակին չեն հասնում՝ 45 րոպե սահմանված հանրային տրանսպորտը տեղ է հասնում 1,5 ժամում արգելակների պատճառով:
Հ.Գ. ստորև ներկայացված է նախարարության կողմից պատասխանը մեր հարցմանը ի պատասխան:Թեման շարունակական է լինելու և մենք պատրաստ ենք լսել բոլոր կողմերի մեկնաբանությունները տվյալ խնդրի հետ կապված:
Պատրաստեց՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ