Կին գյուղապետի հաջողության գրավականը եվ սպասվող ընտրությունները
«Զրույց» թերթը և «progressarmenia.com» էլեկտրոնային կայքը հերթական հանդիպումն է ունեցել Վերին Դվին ասորական համայնքի երկարամյա համայնքապետ Լյուդմիլա Պետրովայի հետ, ով Արարատի մարզում միակ կին համայնքապետն է և ղեկավարում է համայնքը: Նրա խոսքերով ՝ գյուղը կուռ է և միասնական , որտեղ կողք-կողքի ապրում ու արարում են ազգային այլ փոքրամասնություններ հաշտ ու միասնական որոշումներ են կայացնում ի նպաստ համայնքային զարգացման: Վերին Դվինի խնդիրների , ձեռքբերումների և ընթացիկ ծրագրերի շուրջ զրուցեցինք համայնքապետ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊԵՏՐՈՎԱՅԻ հետ:
Ինչպես մենք նախկինում անդրադարձել էինք Վերին Դվին համայնքը հայտնի է, որպես Ասորի Դվին անվանմամբ, որը հիմանդրվել է շուրջ երկու հարյուր տարի առաջ և այդ երկար ու ձիգ դարերի ընթացքում պահվել ու պահպանվել է ազգային մշակույթն ու մայրենի լեզուն: Անկախության տարիներից հետո Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին լայն հնարավորություներ տրվեց նորովի մոտենալ իրենց ազգային արմատներին: Համայնքը միշտ էլ հայտնի է եղել իր կուռ և պահպանողական դրսևորումներով, որի խթանմանը նպաստում են հենց համայնքի երկարամյա ղեկավարը հնարավորություններ ու պայմաններ ստեղծում առողջ ստեղծագործական միջավայրի համար:
Վերին Դվին համայնքի ղեկավարը մշտապես իր համագյուղացիների կողքին է , ջանք ու եռանդ չի խնայում համայնքային նշանակության խնդիրների լուծման գործում , նրա յուրաքանչյուր օրը սկսում է աշխատանքով ու գյուղի հոգսերով:
–Տիկին Պետրովա ինչպես գիտենք Արարատի մարզում միակ ազգային փոքրամասնություն ներակայցնող համայնքի կին ղեկավարն եք, այս պարագայում ի՞նչպիսին է Ձեր փոխհարաբերությունը մարզպետի հետ:
-Այո ճիշտ նկատեցիք , որ մարզում միակ կին համյանքապետն եմ , սակայն այդ փաստն ինձ ավելի պատասխանատու է դարձնում բոլոր խնդիրները և համայնքային նշանակության մարտահրավերներին դիմագրավելու առումով: Ես կարծում եմ, որ կին ղեկավարն ավելի շրջահայաց և իմաստուն է լինում իր զբաղեցրած ոլորտում, իսկ մեր մարզպետ` Սեդրակ Թևոնյանը բարձր հարգանքի տեր , իմաստուն և խելացի ղեկավար է ում հետ աշխատելն ու համագործակցությունը շատ դրակն խթան է հանդիսնում մեր համայնքի խնդիրները լուծելու գործում:
Գյուղում եղել են մի շարք հիմնախնդիրներ , որոնք հրատապ լուծում են ստացել իմ պաշտոնավարման տարիներին և առիթից օգտվելով կփորձեմ դրանցից մի քանիսը թվարկել՝ մասնավորապես գազաֆիկացման խնդիրն էր, որն արդեն լուծվել է, այսօր համայնքը գազաֆիկացված է 100 տոկոսով: Հպարտորեն պետք է նշել, որ այն լուծվեց համայնքի բյուջեի հաշվին: Համայնքի առաջ ծառացած հիմնախնիդրներից էր ֆուտբոլի, վոլեյբոլի ու բաստկետբոլի համար նախատեսված մարզադաշտը, որը անհրաժեշտ էր մատաղ սերդի ֆիզիկական պատրաստվածության համար: Ունենք գեղեցիկ մշակույթի տուն և 400 հոգու համար նախատեսված հրաշալի դահլիճ: Այն մեզ համար շատ է կարևորվում, հատկապես մեր ազգային մշակույթի պահպան համար, որտեղ տեղի են ունենում ասորական երգի ու պարի համույթի միջոցառումները:Հանրապետության կտրվածքով շատ քիչ նման մշակույթի տուն կգտնեք: Բացի այդ անդրադառնալով այլ հիմնահարցերին նկատենք, որ դրանք իմ պաշտոնավարման տարիներին են իրականացվել՝ հաշվի առնելով գյուղացիների արդարացի դժգոհությունները մենք ցանկապատեցինք 6 հա. գյուղի գերեզմանատունը: Բացի այդ բարեկարգել ենք միջհամայնքային ճանապարհները , ասֆալտապատել կենտրոնական ճանապարհը իսկ երկրորդային փողոցները կոպճապատել: ՄԱԿ-ի զարգացման և ՀՕՖ-ի ծրագրերով ու մեր բյուջեի համաֆինանսավորմամբ վերանորոգել ենք գյուղի ներտնտեսային խմելու ջրատարները:
Պետական բյուջեի միջոցներով մենք վերականգնել ենք ոռոգման ջրատարը , պանելապատ կիսախողովակներով, որը շարունակվելու է:
–Տիկին Պետրովա ինչպիսի՞ն էր նախորդ տարին, համայնքային նշանակության խնդիրների լուծման առումով հաշվի առնելով , որպես առանձին համայնք:
-Նախ ցանկանում եմ իմ և մեր ասորական համայնքի անունից շնորհակալություն հայտնել մեր ՀՀ կառավարությունից , որ մեզ հնարավորություն տրվեց, մեր ազգային , մշակութային , լեզվի և այլ ավանդույթները պահելու և զարգացնելու նոր հնարավորության համար: Իսկ նախորդ տարին մենք իրականացրեցինք մեր առջև դրված բոլոր խնդիրները ամբողջությամբ, որոնք ծրագրավորել էինք հասցրել ենք կատարել:Հատկապես ցանկանում եմ նշել, որ նախորդ տարի լուծեցինք գիշերային լուսավորության հիմնախնդիրը , մենք կունենանք այսուհետ 100 տոկոսով լուսավորված համայնք:
–Տիկին Պետրովա, ի՞նչ պլաններ ունեք իրականացնելու ընթացիքկ տարում հաշվի առնելով , որ աշնանը տեղի են ունենալու ՏԻՄ ղեկավարի նոր ընտրություններ:
-Անկեղծ ասած Վերին Դվինը միշտ աչքի է ընկել, որպես կայացած, զարգացող կուռ և միասյնական համայնք , որտեղ տարիների ընթացքում լուծում են ստացել, համայնքային նշանակության բոլոր խնդիրները ՝ որի արդյունքում այսօր մենք ունենք ժամանակակից հիանալի մանկապարտեզ, մշակույթի տուն, գիշերային լուսավորություն , սակայն չնայած այս բոլոր ձեռքբերումներին մեր մտահոգությունը մեր միջնակարգ դպրոցի անմխիթար վիճակն է թեպետ նա մեր լիազորության տիրույթից դուրս է, որը կառավարության՝ ՊՈԱԿ է , սակայն մեր երեխաներն են հաճախում և իրենց մանկապատանեկան տարիներն ու կրթությունը ստանում են նրա պատերից ներս:Ուստի ես կցանկանամ , որ մեր աշակերտները հաճախեն բարեկարգ կրթօջախ: Այդ խնդիր լուծման համար ես կցանկանայի , որ դպրոցի վերանորոգման հարցը դրվեր օրակարգ :
Ինչ վերաբերվում է աշնանը կայանալիք սպասվող ՏԻՄ ղեկավարի ընտրություններին , ես կարծում եմ , որ կառաջադրեմ իմ թեկնածությունը քանի-որ համայնքի համար պետք է միասնական, ամուր և համայնքային աշխատանքերը նպատակին հասցնելու կարողություն ունեցող ղեկավար: Իսկ մեր համայնքի բնակիչների կենցաղը բարելավելու համար մեզ անհրաժեշտ է ճանապարհների ասֆալտապատման խնդրի ամբողջական լուծումը: Մեր համայնքի համար այս պահին միակ գերնպատակ է ճանապարհների ասֆալտապատման հիմնախնդիրը , որի լուծման համար մենք ունենք իրատեսական մոտեցումներ , այն պատրաստ ենք իրականացնել մեր ազգաբնակչություն և ավագանու հետ որոշման եղանակով: Եվ այսպիսով ծրագիրը կյանքի կոչելուց հետո, մենք կունենանք Վերին Դվինի բարեկարգ և բոլորիս կողմից սպասված գեղեցիկ համայնքը:
Հարցազրույցը ՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ