Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Թուրքիա կատարած այցի ընթացքում կհանդիպի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահին։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
«Ալեն Սիմոնյանը ելույթ է ունենալու՝ անդրադառնալով այս պահին Հայաստանի իրավիճակին: Նախատեսված է նաեւ հանդիպում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ»,- ասաց Խաչատրյանը:
ԱԺ նախագահի մամուլի խոսնակը կրկին չմեկնաբանեց՝ կառավարական օդանավո՞վ է Սիմոնյանը մեկնելու Անկարա, թե՝ ոչ։
Հիշեցնենք, որ ԱԺ պատվիրակությունը, Սիմոնյանի գլխավորությամբ, Անկարայում մասնակցելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին եւ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: