Ի՞նչու է զրպարտիչների թիրախում հայտնվել «Արտաշատ» բկ-ի տնօրինությունը. Շարունակությունը իրավական հարթությունում

Օրերս հերթական անգամ  սոցիալական ցանցերում թիրախավորել էին «Արտաշատ»բկ -ին և նրա տնօրինությանը: Այս անգամ թեման իբր սոցիալական էր« իբր»   քանի-որ  նույն անանուն աղբյուրները տարածել էին , որ մեկ ամսվա աշխատավարձը ուշանում է, մեզ վերոհիշյալ խնդիր հետ կապված հիվանդանոցից պատասխանեցին, որ նախկինում  տարիներով պարտք է եղել անգամ նվազագույն « 65 հազար դրամ»    նվազագույն աշատավարձերը չեն վճարվել, բայց  վերջին տարիներին  վերանորոգված հիվանդանոցում գործում են աննախադեպ բժշկական ծառայություններ  Արտաշատի տարածաշրջանի համար դա  տարիներ առաջ անհավանական ձեռքբերում էր թվում , բայց այսօր արդեն   բացվել են նոր բաժանմունքներ,  մայրաքաղաքի հիվանդանոցների չափանիշներին համապատասխան՝   վերազինված  բժշկական սարքավորումներով  հիվանդասենյակներով կենտրոն,-նշեց  հիվանդանոցի փոխտնօրենը: Նրա խոսքերով ՝ աշխատավարձը բարձրացրել են այս ֆոնին կադրային ջարդ և կրճատումներ չեն արել մյուս  կենտրոնների նման այդ պատճառով ընդամենը  մեկ ամսվա աշխատավարձը հետաձգվել է  եզրափակեց նա:

Սակայն  ֆեյքաբուծարանները տարբեր շարժառիթներով թիրախավորում են հասրակության մեջ բարձր դիրք կամ բարի համբավ ունեցողներին զրպարտանքի և վիրավորանքի տարրեր պարունակող ամբողջական փաթեթով: Վերոհիշյալ թեման շահարկելով վրջին շրջանում  թիրախավորել են  Արտաշատ բժշկական կենտրոնին և ինչպես արդեն նկատեցինք  նրա տնօրենին: Այդ մասին վերոհիշյալ խնդրի հետ կապված կեղծ լուրերը  հերքելու նպատակով մեզ հետ զրույցում ասացին , որ Կենտրոնը պատրաստվում է դատական հայց ներկայացնել կենտրոնի անունը վարկաբեկելու հետ կապված, ովքեր կփորձեն նենգափոխել իրականությունը և որևէ աղերս չունեցող  աշխատավարձի թեման փորձում են շահարկել և «գցել տնօրինության գրպանը»  :

Սեփական լրատվություն.

Spread the love