ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ 37 ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻՑ ԿԵՍԻՑ ԱՎԵԼԻՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ

Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք , որ  մարզպետ՝ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ աշխատանքային երկուշաբթին մեկնարկել են  խորհրդակցությամբ բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:
«Այս պահին մարզի համայնքներում կառավարության սուբվենցիոն և պետական տարբեր ծրագրերով քննարկել ենք տրված հանձնարականները և անդրադարձել առաջիկա անելիքներին:
գրերով ակտիվ ընթանում են շինարարական աշխատանքներ:
2023 թվականին հաստատված 37 սուբվենցիոն ծրագրերից կեսին ավելին ընթացքի մեջ են, մնացած ծրագրերը գտնվում են փաստաթղթային տարբեր փուլերում:
Պետական բյուջեով մարզում իրականացվում են նաև ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներ:
Առաջիկայում շրջայց կկատարենք համայնքներ՝ տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքների ընթացքին:
Նոր ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված՝ քննարկել ենք մարզային ենթակայության դպրոցներում առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ մեր անելիքները:
Կրթության, մշակույսի և սպորտի վարչության պետին հանձնարարել եմ գույքագրել բոլոր օրակարգային հարցերը՝ օգոստոսյան խորհրդակցությանը դպրոցների տնօրենների հետ քննարկելու և նոր ուսումնական տարին անխոչընդոտ դիմավորելու նպատակով:
Մի շարք դպրոցներում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, իսկ Կաթնաղբյուր և Ջրառատ բնակավայրերում շահագործաման կհնաձնվեն նոր մոդուլային դպրոցները:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձել ենք նաև համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին, ոռոգման շրջանի խնդիրներին, բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ մարզում հրդեհային բռնկումների հավանականությանը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և օրակարգային այլ հարցերի:
Արդյունավետ աշխատանքային շաբաթ եմ մաղթում բոլորիս»,-տեղեկացնում է գրառումը:
Spread the love