«Զրուց» եվ «progressarmenia» լրատվամիջոցները հյուրընկալվեցին ԿՈՏԱՅՔԻ մարզպետ՝ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, ով ամփոփեց տարին արձանագրելով , որ մարզում զգալի են ձեռքբերումները, հատկապես կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացված շինարարական աշխատանքները ահռելի են:
-Պարոն Սահակյան տարին մոտենում է ավարտին ի՞նչպես կգնահատեք տարին և ի՞նչ ձեռքբերումներ է արձանագրել Կոտայքի մարզը:
-Տարին ընտրական էր ինչպես գիտեք ոչ միայն Կոտայքի մարզում այլև հանրապետության կտրվածքով:Նոր նշանակումներ եղան , ես նույնպես ամիսներ առաջ եմ նշանակվել, որպես մարզպետ, ուստի այս ժամանակահատվածում կառավարության ծրագրերով հասցրել ենք իրականացնել մեծածավալ շինարարական աշխատանքներ ,որոնց 50 % ավարտված է իսկ մյուս մասը կապված եղանակային անբարենպաստ պայմաններից կշարունակենք և ավարտին կհասցնենք եկող տարի:Ինչպես գիտեք անցնող տարում ներկայացրել էինք շուրջ 89 սուբվենցիոն ծրագրեր ընդհանուր 6,9մլրդ դրամ բյուջեով, որոնք շոշափելի արդյունք կապահովեն մարզի ողջ տարածաշրջանի համար:
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ. Կառուցում-Բարեկարգում. Ջրվեժ եվ Արամուս համայնքներում, որտեղ ժամանակին չի եղել՝ իսկ այժմ կունենանք ժամանակակից , լուսավոր մանկապարտեզներ:
Իհարկե մարզն ունի խնդիրներ՝ մենք քաջատեղյակ ենք և մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է և դրանց լուծում ենք տալիս:
-Համայնքների խոշորացումը ի՞նչ տվեց մեզ հաշվի առնելով , որ Դուք եղել եք համայնքապետ և քաջատեղյակ եք նրանց առավելություններին և թերություններին:
-Ա՛յո: Ես շատ լավ եմ պատկերացնում համայնքների ենթակառուցվածքները և նրանց ամբողջական խնդիրները և դրանց լուծման ուղղիներին: Այդ առումով ևս կարևորում եմ մի փաստ , որ համայնքների խոշորացումն ունի դրական մի շարք առավելություններ: Մեր մարզում արդեն եղել է խոշորացված համայնքներ (Չարենցավան և այլն) որտեղ արդեն մենք գնահատել էինք նրա կառավարման առավելությունները և բացթողումները, որից հետևություններ են արվել: Ուստի ես համարում եմ , որ խոշորացման ծրագիրը հատկապես փոքր համայնքներում դրական տեղաշարժ է ապահովելու, որը չի կարող քննադատվել կամ դժգոհության տեղիք տալ:
-Գյուղատնտեսության այն պոտենցիալը որ մենք ունենք , նրա չնչին տոկոսն է միայն իրականացվում , ողջ պոտենցիալը կախված մի շարք խնդիրներից , խոչընդոտում են նրա զարգացմանը, այդ թվում ոռոգման ցանցը , որը արդիականացման պահանջ ունի: Այս տեմպով երբ շարունակենք մեր համագործակցությունը պետական համամպատասխան մարմինների և համայնքների հետ , ուստի շուտով կունենանք առավել լավ գյուղատնտեսական լավ պատկեր:
Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ