Հոկտեմբերի 29-ին տեղի կունենան ասորաբնակ երկու համայնքներում ՏԻՄ ղեկավարի ընտրություններ:Վերին Դվինիում հանդիպեցինք գործող համայնքապետ և ինքնաառաջադրված թեկնածու` ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊԵՏՐՈՎԱՅԻ հետ:
Ինչպես մենք նախկինում անդրադարձել էինք Վերին Դվին համայնքը հայտնի է, որպես Ասորի Դվին անվանմամբ, որը հիմանդրվել է շուրջ երկու հարյուր տարի առաջ և այդ երկար ու ձիգ դարերի ընթացքում պահվել ու պահպանվել է ազգային մշակույթն ու մայրենի լեզուն: Անկախության տարիներից հետո Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին լայն հնարավորություներ տրվեց նորովի մոտենալ իրենց ազգային արմատներին: Համայնքը միշտ էլ հայտնի է եղել իր կուռ և պահպանողական դրսևորումներով, որի խթանմանը նպաստում են հենց համայնքի երկարամյա ղեկավարը հնարավորություններ ու պայմաններ ստեղծում առողջ ստեղծագործական միջավայրի համար:
–Տիկին Պետրովա, ներկայացրեք այն խնդիրները, Վերին Դվին համայնքում, որ ընտրվելու դեպքում , նրանց լուծում կտրվի և ի՞նչ աշխատանքներ է իրականացվել մինչ օրս:
– Գյուղում եղել են մի շարք հիմնախնդիրներ , որոնք հրատապ լուծում են ստացել իմ պաշտոնավարման տարիներին և առիթից օգտվելով կփորձեմ դրանցից մի քանիսը թվարկել՝ մասնավորապես գազաֆիկացման խնդիրն էր, որն արդեն լուծվել է, այսօր համայնքը գազաֆիկացված է 100 տոկոսով: Հպարտորեն պետք է նշել, որ այն լուծվեց համայնքի բյուջեի հաշվին: Համայնքի առաջ ծառացած հիմնախնիդրներից էր ֆուտբոլի, վոլեյբոլի ու բաստկետբոլի համար նախատեսված մարզադաշտը, որը անհրաժեշտ էր մատաղ սերդի ֆիզիկական պատրաստվածության համար: Ունենք գեղեցիկ մշակույթի տուն և 400 հոգու համար նախատեսված հրաշալի դահլիճ: Այն մեզ համար շատ է կարևորվում, հատկապես մեր ազգային մշակույթի պահպան համար, որտեղ տեղի են ունենում ասորական երգի ու պարի համույթի միջոցառումները:Հանրապետության կտրվածքով շատ քիչ նման մշակույթի տուն կգտնեք: Բացի այդ անդրադառնալով այլ հիմնահարցերին նկատենք, որ դրանք իմ պաշտոնավարման տարիներին են իրականացվել՝ հաշվի առնելով գյուղացիների արդարացի դժգոհությունները մենք ցանկապատեցինք 6 հա. գյուղի գերեզմանատունը: Բացի այդ բարեկարգել ենք միջհամայնքային ճանապարհները , ասֆալտապատել կենտրոնական ճանապարհը իսկ երկրորդային փողոցները կոպճապատել: ՄԱԿ-ի զարգացման և ՀՕՖ-ի ծրագրերով ու մեր բյուջեի համաֆինանսավորմամբ վերանորոգել ենք գյուղի ներտնտեսային խմելու ջրատարները:
Պետական բյուջեի միջոցներով մենք վերականգնել ենք ոռոգման ջրատարը , պանելապատ կիսախողովակներով, որը շարունակվելու է:Մեր համայնքում գործում է հրաշալի մանկապարտեզ, որը վերանորոգվել է «ԱՍԻՐՈ» ՝ միջազգային ասորական միության կողմից,բացի այդ հիմնադրամի ներդրումային շրջանակներում կառուցման հիմնարկեքն է մեկնարկվել գյուղի սգո և հանդիսությունների սրահները: Մեր Համգործակցությունը շարունակական է լինելու փոխվստահության շրջանակներում և հանուն մեր ասորական համայանքի և նրա ազգաբնակչության:
-Տիկին Պետրովա ի՞նչպես եք համագործակցել և վերընտրվելու դեպքում շարունակելու Ձեր համագործակցությունը պետական այլ գերատեսչությունների հետ:
-Նախ ցանկանում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել մեր կառավարությանը ինչպես նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին մշտապես մեր կողքին լինելու և աջակցության համար:Ինչպես գիտեք մարզում միակ կին համայնքապետն եմ եղել, սակայն այդ փաստն ինձ ավելի պատասխանատու է դարձրել բոլոր խնդիրները և համայնքային նշանակության մարտահրավերներին դիմագրավելու առումով: Ես կարծում եմ, որ կին ղեկավարն ավելի շրջահայաց և իմաստուն է լինում իր զբաղեցրած ոլորտում, իսկ վարչապետ ՝ Նիկոլ Փաշինյանի այցը մեր համայնք նշանավորվեց ուշադրությամբ և մեր խնդիրներին լուծելու պատրաստակամությամբ, որի շրջանակներում վարչապետը ի աջակցության ազգային փոքրամասնությունների սուբվենցիոն ծրագրի շրջանակներում պետության մասնաբաժինը 10 տոկոսի չափով ավելանալու է , որը շատ դրական խթան է հանդիսանալու մեր համայնքի խնդիրները լուծելու գործում:
–Տիկին Պետրովա ի՞նչպես եք գնահատում Ձեր շանսերը ։
-Ինչպես արդեն գիտեք ես քարոզարշավով չեմ զբաղվում, իմ տարիների կատարած աշխատանքները և համայնքային նշանակության խնդիրների կարգավորումը կարծում եմ մեր ազգաբնակչությունը գիտակցում է և կտա իր գնահատականը: Հիշեցնեմ , որ առաջիկա ծրագրում վերընտրվելու դեպքում շարունակելու եմ բոլորը ծրագրերը: Ասֆալտապատման աշխատանքներ ենք իրականցնելու ինչպես նաև 137 մլն. դրամ արժողությամբ համայնքի ջրագծի ներքին ցանցն ենք վերականգնելու:
– Ձեր կոչը ազգաբանկչությանը ։
-Բոլորին կոչ եմ անում համախմբված մասնակցեք ընտրություններին և միասնական ընտրել այն թեկնածուին ում վստահում եք և ով ի վիճակի է Վերին Դվինը զարգացնելու արդյունավետ ճանապարհով:
Լրատվություն .