Ուկրաինայում կարգավորման համար տանգո է պետք, իսկ Արևմուտքը բրեյքդանս է պարում. Լավրով

Ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծումը պահանջում է երկու կողմերի ջանքերը, ինչպես և տանգոն, սակայն Ռուսաստանի հակառակորդները սոլո բրեյք-դանս են պարում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։

ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում նախարարը պատասխանել է ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավորության մասին հարցին։ Նա նշել է, որ Ռուսաստանը մինչև այժմ Կիևից և «իր տերերից» քաղաքական գործընթացին անցնելու պատրաստակամության մասին ազդանշաններ չի տեսնում։

«Քաղաքական գործընթաց սկսելու համար անհրաժեշտ են երկուսը, ինչպես և տանգոյում, բայց այն կողմի տղաները ոչ թե տանգո են պարում, այլ բրեյքդանս են պարում։ Այնտեղ պետք է մենակատար լինել»,- հեգնանքով ասաց նախարարը։

Spread the love