Փայտով այրվող էկովառարանները (Ecodesign) 450 անգամ ավելի վնասակար են մթնոլորտի համար, քան գազով կենտրոնական ջեռուցումը։ Միայն Անգլիայում աղտոտված օդի պատճառով տարեկան մինչեւ 36 000 մարդ է մահանում։ Ջեռուցման էկոլոգիապես ամենամաքուր տարբերակը էլեկտրականությունն է: Հետազոտության արդյունքներն իր տարեկան զեկույցում ներկայացրել է Անգլիայի գլխավոր բժիշկ, պրոֆեսոր Քրիս Ուիթին, գրում է The Guardian-ը։ Ուիթիի տվյալներով՝ հնացած փայտի վառարաններն ու բուխարիները 3700 անգամ ավելի շատ թունավոր նյութեր են արտանետում շրջակա միջավայր, քան այրվող գազը: Ընդ որում, մարդիկ հաճախ դրանք…
Կարդալ ավելինԱՄՆ-ում դեղամիջոց են ստեղծել կորոնավիրուսի շտամների մեծ մասի դեմ
Ամերիկացի գիտնականները մշակել են դեղամիջոց, որն արդյունավետորեն չեզոքացնում է օմիկրոնի շտամը եւ կորոնավիրուսի շատ տարբերակներ։ Դանա-Ֆարբերի քաղցկեղի ինստիտուտի, Բոստոնի համալսարանի, Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցի, Կոլորադոյի պետական համալսարանի հետազոտողների աշխատանքի արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում: Մշակումը, որը կոչվում է DF-COV-01, խայծ-մոլեկուլ է ACE2 ռեցեպտորի համար: Ի տարբերություն հակամարմինների վրա հիմնված դեղամիջոցների, SARS-CoV-2-ին շատ ավելի դժվար է պայքարել ACE2 խայծի դեմ, քանի որ վիրուսի մուտացիաները, որոնք օգնում են նրան դիմակայել դեղամիջոցին, նաեւ նվազեցնում են բջիջները վարակելու…
Կարդալ ավելինԿոսովոն մտադիր է մոտ օրերս ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնել
Կոսովոն ծրագրում է մոտ օրերս ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնել: «Մենք պատրաստ ենք Կոսովոն տանել դեպի նոր հետագիծ»,- POLITICO-ին տված հարցազրույցում ասել է Կոսովոյի եվրաինտեգրման հարցերով առաջին փոխվարչապետ Բեսնիկ Բիսլիմին։ Այնուամենայնիվ, ԵՄ-ին անդամակցելու գործընթացը երկար է եւ պահանջում է տարիների կանոնակարգային փոփոխություններ, ինչպես նաեւ տնտեսական եւ դատական բարեփոխումներ: Իսկ Կոսովոյի դեպքը հատկապես ծանր է ԵՄ-ի համար։ ԵՄ հինգ անդամներ՝ Կիպրոսը, Հունաստանը, Ռումինիան, Սլովակիան եւ Իսպանիան, դեռեւս չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը։ Բիսլիմին ասել է, որ հասկանում…
Կարդալ ավելինՀունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել հարմարեցումների իրավունքի իրացման համար
2023 թվականի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել աշխատավայրում և ուսումնական հաստատություններում խելամիտ հարմարեցումների իրավունքի իրացման համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: «Հաշմանդամություն ունեցող անձինք խելամիտ հարմարեցման համար կարող են դիմել, եթե սահմանափակում է անձի կողմից իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը կամ ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար հիմունքներով մասնակցությունը»։
Կարդալ ավելինՄահացել է երգչուհի Շերի մայրը
Երգչուհի Շերի կյանքում վատ ու դժվար շրջան է։ Մահացել է երգրուհու մայրը։ Նա 96 տարեկան էր։ Այս մասին Շերը հայտնել է իր Twitter-յան էջում։ «Մայրս հեռացավ», – գրել է նա։
Կարդալ ավելինԿոտայքի, Հրազդանի, Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Կոտայքի, Հրազդանի, Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով:
Կարդալ ավելինԵրեւանում ընթանում է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի գլխավոր համերգը
Այս պահին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի գլխավոր շոուն։ Այս տարվա մրցույթին մասնակցում է 16 երկիր, Հայաստանը ներկայացնում է 14-ամյա Նարե Ղազարյանն իր DANCE! երգով։ Նարեն ելույթ է ունենալու 15-րդ համարի ներքո։Երեւանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ»-ը հոբելյանական է․ այն տեղի է ունենում 20-րդ անգամ։ Այս առիթով Երեւան են ժամանալ նաեւ մրցույթի տարբեր տարիների հաղթողները, որոնց ելույթը եւս կտեսնեք բեմում։ Մրցույթի շրջանակում ելույթ կունենան նաեւ «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը եւ…
Կարդալ ավելինՄիջազգային համաձայնագրերով մեր երկրին կհատկացվեն 100 մլն եվրո եւ 100 մլն դոլար գումարների չափով ֆինանսական միջոցներ
«Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծով հայկական կողմին կտրամադրվի 100 միլիոն եվրո՝ երկու մասնաբաժիններով: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանի հավաստմամբ բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված մի շարք ոլորտներում միջոցառումների եւ բարեփոխումների իրականացումը: Ֆինանսների փոխնախարարը նշել է նաեւ, որ նախատեսված ծրագրի շրջանակը ներառում է հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, պետական…
Կարդալ ավելինՕրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն կուսակցություններին պետական նպատակային ֆինանսավորման տրամադրման հետ կապված հարցեր. ՀՀ արդարադատության փոխնախարար
««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը, ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի, պայմանավորված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման ոլորտում առկա գործառույթներին առնչվող իրավակարգավորումների հստակեցման պահանջով: Նշվել է նաեւ, որ առաջարկվում է 2022 թ. համար կուսակցությունների պետական նպատակային ֆինանսավորման տրամադրումն իրականացնել գործող օրենքի համապատասխան հոդվածի համաձայն: Հիմնական զեկուցողին հարցեր չեն ուղղվել: Խորհրդարանը դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում քննարկել եւ…
Կարդալ ավելինԱնվտանգության մարմիններում ատեստավորման միջոցով աշխատավարձերը կբարձրանան
Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից եւ դրա հետագա գործունեությունը շարունակել` որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին: «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում ներկայացվող փոփոխությունների եւ լրացումների փաթեթը խորհրդարանի դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում ներկայացրել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ Կառավարությունը դեռեւս 2018 թ. սկսել է անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումների գործընթաց, որն առավել ինտենսիվացել…
Կարդալ ավելին