Բաքուն Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական սկզբունք է առաջ քաշել եւ կարծում է, որ դրա հիման վրա կարելի է հասնել կարգավորման։ Այս մասին Սոչիում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ «Երկու տարի առաջ ստորագրված եռակողմ հռչակագիրը վերջ դրեց բազմամյա հակամարտությանը։ Հիմա եկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ խոսելու եւ գործելու ժամանակը։ Եվ իհարկե, մենք բարձր ենք գնահատում ձեր անձնական դերն այս հարցում։ Ադրբեջանը համեմատաբար վերջերս…
Կարդալ ավելինՊետք է ինչ-որ կերպ վերջ տալ ղարաբաղյան հակամարտությանը․ Պուտին
Հայաստանի ղեկավարությունն ունի քաղաքական կամք լուծելու Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Սոչիում, բացելով հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Հակամարտությունն արդեն տասնամյակներ է տեւում։ Եվ այն պետք է ինչ-որ կերպ վերջ տալ: Գիտեմ, որ դուք քաղաքական կամք ունեք դրա համար։ Մենք ամեն կերպ սատարում ենք դրան: Պետք է գտնենք այն առանցքային պահերը, որոնք մեզ թույլ կտան առաջ շարժվել»,- ասել է Պուտինը։ ՌԴ նախագահը հույս է…
Կարդալ ավելինՀրապարակվել է Փաշինյանի, Պուտինի և Ալիևի հայտարարության տեքստը
Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը հաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունները կատարելու իրենց հանձնառությունը։ Այս մասին ասվում է Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով երեք երկրների ղեկավարների հայտարարության մեջ։ «Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ․ Ալիեւը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․ Վ․ Փաշինյանը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․ Վ․ Պուտինը, 2022 թվականի հոկտեմբերի 31-ին հանդիպեցինք Սոչիում եւ քննարկեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների…
Կարդալ ավելինՊուտինն առանձնազրույցներ կունենա Փաշինյանի եւ Ալիեւի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենան եռակողմ բանակցություններ Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի մասնակցությամբ։ «Նախատեսվում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի իրականացման, ինչպես նաեւ Անդրկովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդման հետագա քայլերի քննարկում։…
Կարդալ ավելինՀոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենան Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների բանակցությունները
Ռուսաստանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ բանակցությունները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Նախատեսվում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի իրականացման, ինչպես նաեւ Անդրկովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդման հետագա քայլերի քննարկում։ Կքննարկվեն նաեւ առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման եւ զարգացման հարցեր։ Նախատեսվում է, որ ՌԴ նախագահն…
Կարդալ ավելինՀայաստանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի տարրերին. Բայրամով
Երեւանը դեռ չի արձագանքել հոկտեմբերի 2-ին Ժնեւում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայկական կողմին տրամադրված խաղաղության պայմանագրի տարրերին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին Բայրամովը հայտարարել է ուրբաթ օրը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ «Զրույցի ընթացքում Բայրամովը եւ Դոնֆրիդը մտքեր են փոխանակել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացի ներկա իրավիճակի եւ հեռանկարների, ինչպես նաեւ ադրբեջանա-ամերիկյան օրակարգի տարբեր ոլորտների շուրջ»,-փոխանցում…
Կարդալ ավելինԲայրամովը եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են Երեւանի եւ Բաքվի հարաբերությունները
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը քննարկել են Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Հեռախոսազրույց ունեցա պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ կարգավորման գործընթացի (ադրբեջանա-հայկական հարաբերություններ) եւ խաղաղության ջանքերի հեռանկարների վերաբերյալ։ Վերահաստատեցի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու իմ երկրի հանձնառությունն ու լիակատար պատրաստակամությունը»,- Twitter-ում գրել է Բայրամովը։
Կարդալ ավելինԱդրբեջանում Հայաստանի հետ սահմանին անցակետ չեն ուզում, միայն «միջանցք»
Ադրբեջանը հստակեցրել է իր դիրքորոշումը հայկական կողմի՝ մի քանի անցակետեր բացելու առաջարկի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Երեւանը հայտարարել էր Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետ բացելու մտադրության մասին։ Երկար լռությունից հետո Բաքուն արձագանքել էր այս առատաձեռն առաջարկին։ «Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետ ստեղծելու Հայաստանի առաջարկները 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման իմիտացիա են»,- հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը։ Նրա խոսքով՝ Երեւանի առաջարկած կետերից դուրս եկող ճանապարհները ռելիեֆային եւ բնակլիմայական պայմաններով հարմար չեն Նախիջեւանի հետ…
Կարդալ ավելինՀոկտեմբերի 28-ին տեղի կունենա ՀԱՊԿ արտահերթ նիստը, որտեղ կքննարկվի Հայաստանին տրամադրվող օգնությունը
Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որտեղ կքննարկվեն Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցները, տեղի կունենա հոկտեմբերի 28-ին։ «Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է քննարկել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ ՀԱԽ-ի որոշմամբ Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ։ Սպասվում է նաեւ, որ կքննարկվեն Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցները»,- Telegram-ի ալիքում հայտնել է կազմակերպությունը։
Կարդալ ավելինՀայաստանում ԵՄ դիտորդները առաջին պարեկությունն են սկսել Ադրբեջանի հետ սահմանին
Հայաստանում ԵՄ դիտորդները առաջին պարեկությունն են սկսել Ադրբեջանի հետ սահմանին։ «Առաջիկա երկու ամսվա ընթացքում ԵՄ դիտորդական առաքելությունը իրավիճակի դիտարկումներ կիրականացնի հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում՝ նպաստելու վստահության ձևավորմանը և սահմանային հարցերով հանձնաժողովների աշխատանքին»,- ասված է ԵՄ անվտանգության և պաշտպանության հարցերով ծառայության Twitter-ի միկրոբլոգում:
Կարդալ ավելին