Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսից կսկսի Սուրիկ Խաչատրյանի գործի քննությունը. Հաջորդ մեծ գործը Գագիկ Բեգլարյանինն է

Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսից կսկսի Սուրիկ Խաչատրյանի գործի քննությունը. Հաջորդ մեծ գործը Գագիկ Բեգլարյանինն է

Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, դատարան է ներկայացրել 18 հայցադիմում, որոնց ընդհանուր հայցագինն այս պահի դրությամբ շուրջ 77,7 մլրդ դրամ կամ 191.5 միլիոն ԱՄՆ դոլար է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության աշխատակազմից: Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսից կսկսի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործի քննությունը՝ այս պահին շուրջ 19 մլրդ դրամ հայցապահանջով: Հաջորդ՝ ամենամեծ հայցագնով գործերից մեկը վերաբերում է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին և նրա հետ փոխկապակցված անձանց: Հայցապահանջը՝ շուրջ…

Կարդալ ավելին

ՄՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը մեկնել է Լեհաստան. Հուշագիր կստորագրվի

ՄՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը մեկնել է Լեհաստան. Հուշագիր կստորագրվի

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատվիրակությունը նախագահ Գեղամ Գևորգյանի գլխավորությամբ Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի նախագահ Թոմաս Քրոսթնիի հրավերով հոկտեմբերի 3-ին մեկնել է Վարշավա համատեղ իրականացվող «Մրցակցության պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում։ Հանձնաժողովից  հայտնում են, որ այցի ընթացքում երկու երկրների մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր կստորագրվի: ՄՊՀ մասնագետները կծանոթանան վճարումների հետաձգումներին և  պայմանագրային առավելություններին առնչվող խնդիրների կարգավորման Լեհաստանի փորձին:

Կարդալ ավելին

ԵՏՄ երկրներն ունեն բավական ռեսուրսներ՝ պատժամիջոցների պայմաններում աշխատելու համար. ԵՏՀ

ԵՏՄ երկրներն ունեն բավական ռեսուրսներ՝ պատժամիջոցների պայմաններում աշխատելու համար. ԵՏՀ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Բելառուս-1 հեռուստաալիքի եթերում ասել է, որ Եվրասիական տնտեսական միության երկրներն ունեն բավարար ռեսուրսներ՝ պատժամիջոցների պայմաններում աշխատելու համար։ Մյասնիկովիչը նշել է, որ հանձնաժողովը հստակ հասկանում է, որ Ռուսաստանի եւ Բելառուսի նկատմամբ միասնական Արեւմուտքի ոչ բարեկամական քայլերը դեռ երկար կշարունակվեն։ «Մենք պետք է ապահովենք հետագա զարգացում։ Բազմաթիվ ռեսուրսներ կան, որոնք մենք պետք է անպայման օգտագործենք»,-նշել է նա։ Մյասնիկովիչը միկրոէլեկտրոնիկան համարում է ԵՏՄ շրջանակում համագործակցության զարգացման առանցքային ոլորտ։ Երկրորդ հիմնական ուղղությունը,…

Կարդալ ավելին

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչներին

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ծրագրի հիմնական համակարգող և ասոցիացիայի անդամ Ռիտա Կույումջյանի գլխավորած պատվիրակությանը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպման մասնակիցները քննարկել են հանրակրթության ոլորտում «Հետտրավմային աճի և տոկունության» ծրագրի իրականացման հնարավորությունը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դպրոցներում առկա են տարաբնույթ խնդիրներ՝ երեխաներին անհրաժեշտ հոգեբանական աջակցության և բուլինգի հետ կապված: Նա տեղեկացրել է, որ վերջերս հաստատվել է դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևը, համաձայն որի՝ հաջորդ ուստարվանից…

Կարդալ ավելին

Ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել

Ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել

Ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Կարդալ ավելին

Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը. Նիկոլ Փաշինյան

Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը. Նիկոլ Փաշինյան

Սոցցանցերում հերթական սահմռկեցուցիչ տեսանյութն է տարածվել՝ ադրբեջանցի զինվորները կամայականորեն գնդակահարում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար: Հայաստանը կօգտագործի առկա բոլոր միջազգային մեխանիզմները հետաքննությունն ու քրեական հետապնդումն ապահովելու համար։ Բռնության նման գործողություններին պետք է պատշաճ վերաբերվել՝ ագրեսորի համար հետեւանքներ ունենալով», – գրել է նա։

Կարդալ ավելին

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Հոկտեմբերի 3-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել: Այս մասին հայտնում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից: Աշխատանքային այցի շրջանակներում, ՆԱՏՕ-ի կետրոնակայանում, նախատեսված է ԱԽ քարտուղարի հանդիպումը` ՆԱՏՕ-ում անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ: 

Կարդալ ավելին

Արարատ Միրզոյանը Ժնեւում հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

Արարատ Միրզոյանը Ժնեւում հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

Հոկտեմբերի 2-ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացման՝ Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, հրադադարի ռեժիմի ավերապահ պահպանման հրամայականը: Նախարար Միրզոյանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային իրավունքի…

Կարդալ ավելին

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆիլիպ Ռիքերի հետ. անդրադարձել են հայ գերիներին գնդակահարելու տեսանյութին

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆիլիպ Ռիքերի հետ. անդրադարձել են հայ գերիներին գնդակահարելու տեսանյութին

Հոկտեմբերի 2-ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։ Այս մասին  հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: ԱԳ նախարարը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի մանրամասները, կարևորել դրա հետևանքների վերացման և նոր ագրեսիաների կանխման գործում միջազգային գործընկերների կողմից հստակ քայլերի կատարումը, այդ թվում` միջազգային մեխանիզմների ներդրումը։ Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ կողմից առանձնակի դաժանությամբ իրականացված…

Կարդալ ավելին

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ը ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ ԷՐ. ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՏԱՐԵՑՆԵՐԻՆ.(ֆոտոշարք)

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  1-ը ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ ԷՐ. ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ  ԱՅՑԵԼԵԼ Է ՏԱՐԵՑՆԵՐԻՆ.(ֆոտոշարք)

Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է, որը ևս մեկ առիթ է ուշադրություն հրավիրելու տարեցներին հուզող խնդիրներին և ջանքեր գործադրելու, որպեսզի նրանք ապրեն արժանավայել կյանքով, շրջապատված լինեն խնամքով և հոգատարությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջից: Արտաշատի համայնքապետ՝ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ օրվա առիթով այցելել է տարածաշրջանի Քաղցրաշեն բնակավայր , որի մասին գրել է՝ «Տարեցների օրվա առթիվ այսօր այցելել եմ Արտաշատ քաղաքում ապրող Աշխեն տատիկին և Քաղցրաշեն բնակավայրում ապրող Բալասան տատիկին, ովքեր բոլորել են հարյուր տարին։…

Կարդալ ավելին
1 457 458 459 460 461 570