Ներկայումս ենթասպայական կազմի եւ սպայական` մինչեւ փոխգնդապետ կոչում ունեցողների համար տարիքային շեմը 50 տարեկանն է, իսկ գնդապետի համար` 55-ը, որն էապես ցածր է զինվորական եւ դրան հավասարեցված այլ ծառայությունների համար ոլորտային օրենքներում նախատեսված սահմանային տարիքից: Առաջարկվում է վերանայել ԱԱԾ մարմիններում ծառայության սահմանային տարիքային շեմը. ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը նոյեմբերի 24-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում: Քննարկվել են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» եւ «Ազգային անվտանգության…
Կարդալ ավելինԱդրբեջանը մոտ մեկ ժամ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 22:00-22:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ, հայկական կողմը կորուստներ չունի: ՊՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 23-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Կարդալ ավելին«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքական ժողովի առաջին նիստը կանցկացվի դեկտեմբերին՝ Ջերմուկում
Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՔՊ-ից հայտնում են, որ քննարկվել է Վարչության նախորդ նիստում կայացված մի շարք որոշումների կատարման ընթացքը, որոշվել է կուսակցության Քաղաքական ժողովի առաջին նիստը անցկացնել դեկտեմբերին՝ Ջերմուկ քաղաքում: Որոշվել են Վարչության նախագահի տեղակալների համակարգման ոլորտները. տեղակալների նշանակումը տեղի կունենա առաջիկա նիստերից մեկում: Քննարկվել եւ լրամշակման է ուղարկվել կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը: Նիստի ընթացքում մտքեր են փոխանակվել Գյումրիի եւ Սպիտակի…
Կարդալ ավելինՀայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական կապերը մեծ տեմպերով են զարգանում․ Փաշինյան
Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական կապերը մեծ տեմպերով են զարգանում։ Այս մասին Երեւանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Ես նկատել եմ, որ այս տարի Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանումն աճել է 80 տոկոսով։ Իհարկե, դա կապված է լոգիստիկ շղթաներում որոշակի փոփոխությունների հետ, բայց ընդհանրապես սա փաստ է, որը ստեղծում է հնարավորություններ, նոր հնարավորություններ՝ տնտեսական համագործակցության համար։ Եվս մեկ անգամ ողջունում եմ։ Եվ իհարկե, այսօր մենք արդեն քննարկեցինք եւ կքննարկենք տարածաշրջանային բնույթի…
Կարդալ ավելինԲաքվի ագրեսիային արձագանքի բացակայությունը հսկայական վնաս է հասցնում ՀԱՊԿ-ին. Փաշինյան
Ցավալի է, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը Ադրբեջանին չզսպեց ագրեսիվ գործողություններից, մանավանդ որ մինչ օրս մեզ փաստացի չի հաջողվել հասնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային կազմակերպության արձագանքի վերաբերյալ որոշմանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, Երեւանում ՀԱՊԿ ՀԱԽ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ փաստերը հսկայական վնաս են հասցնում ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, եւ ես դա գնահատում եմ որպես ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության գլխավոր անհաջողություն»,-ասաց նա։ Փաշինյանը հիշեցրեց, որ այսօր ավարտվում է ՀԱՊԿ-ում…
Կարդալ ավելինԹաթոյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի հանցավոր արարքները եւ ՀՀ բնակիչների իրավունքների խախտումները
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային։ Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանն Արման Թաթոյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեության ուղղությունները, ինչպիսիք են Հայաստանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը, հասարակությունում փոխադարձ հարգանքի, բազմակարծության և հանրային համերաշխության ապահովումը, Հայաստանի և Հայկական սփյուռքի միջև կապերի ապահովումը և այլն։ Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական հանցավոր արարքների` զինված ներխուժումների ու անօրինական տեղակայումների հետևանքով Հայաստանի սահմանային բնակիչների…
Կարդալ ավելինԶասը հեռանում է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը անցնում է Ղազախստանի ներկայացուցչին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասին 2023 թվականից կփոխարինի Ռուսաստանում Ղազախստանի նախկին դեսպան Իմանգալի Տասմագամբետովը՝ երեք տարի ժամկետով։ Այս մասին այսօր Երևանում անցկացվող ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` շնորհակալություն հայտնելով Ստանիսլավ Զասին կատարած աշխատանքի համար։ «Ստանիսլավ Զասն ավարտում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի եռամյա գործունեությունը, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքի համար»,- ասաց Փաշինյանը։ Հիշեցնենք` Տասմագամբետովը ՌԴ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան է եղել 2017-2019 թվականներին։ Ներկայում նա ռուսական ավտոմոբիլային կորպորացիայի «ԿամԱԶ» ՓԲԸ-ի…
Կարդալ ավելինՄենք բոլորս շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ. Տոկաեւ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երեւանյան գագաթնաժողովում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հույս է հայտնել, որ «ռուսական կողմի խաղաղապահ ջանքերը թույլ կտան կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը»։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Տոկաևը, ելույթ ունենալով գագաթնաժողովում, աջակցել է հայ-ադրբեջանական հակամարտության դիվանագիտական կարգավորմանն ուղղված քայլերին։ «Մենք բոլորս շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Մենք հուսով ենք, որ ռուսական կողմի խաղաղապահ ջանքերը հնարավորություն կտան հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով և…
Կարդալ ավելինՀԱՊԿ ՀԱԽ-ը որոշումների 15 նախագիծ է հաստատել
ՀԱՊԿ ՀԱԽ նիստում որոշումների 17 նախագիծ է քննարկվել։ 15-ի հարցում կոնսենսուս կա։ Այս մասին նեղ կազմով հանդիպման արդյունքներով հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, 2 նախագիծ ուղարկվել է լրամշակման։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաեւ, որ նիստի մասնակիցները ՀԱՊԿ պաշտոնաթող գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ առաջին աստիճանի պատվո շքանշանով պարգեւատրելու որոշում են կայացրել։ Հիշեցնենք, որ Հայաստանն այսօր կազմակերպությունում նախագահությունը հանձնում է Բելառուսին։
Կարդալ ավելինՍաուդյան Արաբիան մտադիր է 5 մլրդ դոլար ներդնել Թուրքիայի կենտրոնական բանկում
Սաուդյան Արաբիան պատրաստվում է 5 միլիարդ դոլար ներդնել Թուրքիայի կենտրոնական բանկում, ինչը մեծ խթան կդառնա գալիք տարվա նախագահական ընտրություններից առաջ լիրան կայուն պահելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերի համար, գրում է Bloomberg-ը: Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչն ասել է, որ թագավորությունը գտնվում է Թուրքիային օգնություն առաջարկելու բանակցությունների «վերջնական» փուլում՝ հաստատելով Reuters-ի ավելի վաղ հաղորդագրությունը: Թուրքիայի գանձապետարանի եւ ֆինանսների նախարարությունը նույնպես հաստատել է, որ երկու երկրները պատրաստվում են ավարտին հասցնել ավանդների գործարքը։ Համաձայնագիրը, որը գրեթե անկասկած…
Կարդալ ավելին