Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը տեղեկացնում է , որ իրենց մագիստրատուրայում 2024 թվականի սեպտեմբերից գործելու է համաշխարհային կինոյի լավագույն ռեժիսորների ցանկում ընդգրկված կինոյի վարպետ Ալեքսանդր Սոկուրովի արվեստանոցը: Արվեստանոցի ծրագիրը մեծ ուշադրություն է դարձնելու հումանիտար առարկաների ուսումնասիրությանը, հայոց պատմությանն ու մշակույթին։ Առանձնահատուկ կշեշտադրվի միջազգային համատեքստում ազգային բնավորության և ինքնության հետ աշխատանքը, որն էլ դառնալու է ապագա ֆիլմերի հիմքը: Արվեստանոցում կդասախոսեն հայ և միջազգային առաջատար մասնագետներ: Դասընթացները կընթանան հայերեն և ռուսերեն՝ համաժամանակյա թարգմանությամբ։ Հաշվի առնելով դիմորդների…
Կարդալ ավելինՆԳ նախարարը Վանաձորում հանդիպում կունենա քաղաքացիների հետ
Հուլիսի 30-ին՝ ժամը 15.00-ին, Վանաձորում ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը կհանդիպի Լոռու մարզի բնակիչների հետ։ Ընդունելությունը տեղի կունենա ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում (ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի պող., 1/1 շենք)։ Ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները 14.45-ին կարող են անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչություն։
Կարդալ ավելին4-6-3 ամիս սպասելը պլանային բժշկական միջամտության համար սարսափելի չէ, շատ նորմալ է. Ավանեսյանը` բողոքների մասին
2-3 ամիս սպասելը պլանային բժշկական միջամտության համար սարսափելի չէ, շատ նորմալ է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նշենք, որ արդեն 2 ամիս է` քաղաքացիներն ահազանգում են, որ պետպատվերով բժշկական ծառայություն ստանալու համար ստիպած են ամիսներով սպասել։ «Ես միշտ կրկնում եմ, որ մինչև 4-6 ամիս ժամկետում անհրաժեշտ պլանային միջամտություն ստանալը լրիվ տեղավորվում է միջազգային ստանդարտների մեջ։ Այո՛, մենք ամեն ինչ անում ենք, որ հերթերը…
Կարդալ ավելինԱյս տարի հիմնադրված «Արմենիան տոբակո քոմփանին» ազատվեց մաքսատուրքից. Խոստանում է 13.3 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ին: Այս ընկերության կողմից ներմուծվող հումքընախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2024 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 13․3 մլրդ դրամի կապիտալ ներդրում և 38․6 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը, նախատեսվում է ստեղծել 200 նոր աշխատատեղ՝ 385 հազ դրամ միջին…
Կարդալ ավելինՍպիտակուցային դիետաներն օրգանիզմում հատուկ GDH ֆերմենտի բացակայության դեպքում վտանգավոր են. JBC
Ժնևի համալսարանի (UNIGE) գիտնականները պարզել են, որ սպիտակուցի չափից ավելի օգտագործումը զգալիորեն մեծացնում է ամոնիումի արտադրությունը, որը կարող է ծանրաբեռնել լյարդը և նյարդաբանական խանգարումներ առաջացնել, եթե մարմնում առկա է GDH ֆերմենտի անբավարարություն: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Biological Chemistry (JBC) ամսագրում: Գիտնականները բացատրել են, որ կենդանական կամ բուսական սպիտակուցներով հարուստ դիետաները հայտնի են նաև որպես պալեոլիթ: Դրանք հաճախ նշանակվում են 2-րդ տիպի շաքարախտի առողջությունը կայունացնելու և քաշը նվազեցնելու համար: Սակայն, չափից շատ սպիտակուցը որոշ…
Կարդալ ավելինԽաղաղության պայմանագրի` Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են. ԱԳՆ խոսնակ
Խաղաղության պայմանագրի Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են, ասել է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ ի պատասխան «Ազատության» հարցին, թե Երևանը պատասխանե՞լ է Բաքվի առաջարկներին՝ 10-րդ փաթեթին։ «ՀՀ պատասխան առաջարկները մշակման փուլում են՝ սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի կնքման՝ ՀՀ կողմից արդեն իսկ հնչեցված, ներկայացված սկզբունքային առաջարկին համապատասխան»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը: Երևանն ու Բաքուն տևական ժամանակ է՝ բանակցում են խաղաղության պայմանագրի շուրջ։ Առաջարկների 10-րդ փաթեթը ստանալու մասին Երևանը մեկ ամիս առաջ հայտարարեց։ Դրան հաջորդեցին Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում հուլիսի 26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդերևութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են քամու ուժգնացում՝ մինչև 18-23 մ/վրկ։ Արմավիրի մարզում, Կոտայքի նախալեռներում և Արագածոտնի շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վրկ։ «Հայգպետհիդրոմետ»-ի հաղորդմամբ՝ Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +33+35։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+28, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +10+14,…
Կարդալ ավելինՎահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 25-ին ֆրանսիական կողմի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողությանը: Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Կարդալ ավելինԱդրբեջանի կողմից ՀՀ-ին էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են․ ԱԳՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը Հայաստանի Հանրապետության բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունների մասին անհասկանալի են: Այս մասին Հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳն-ն: «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիվանագիտական խողովակներով և հրապարակայնորեն արված առաջարկները սահմանային միջադեպերի և/կամ դրանց մասին տեղեկությունների հետաքննության՝ Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին՝ շարունակում են անարձագանք մնալ Ադրբեջանի կողմից: Նման մեխանիզմի գործարկումը հնարավորություն կտար պարզաբանել ցանկացած իրավիճակ և կկանխարգելեր իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը: Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն…
Կարդալ ավելինԱրարատի մարզում վաղը մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող վթարավերացման աշխատանքներով պայմանավորված` հուլիսի 26-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ, Արևաբույր գյուղերի, Խարբերդ գյուղի 27, 28, 29 փողոցների, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը:
Կարդալ ավելին