տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 1-05 հեռախոսահամարն առաջացած տեխնիկական խնդրի պատճառով ներկա պահին չի սպասարկում։ Հայցում ենք ձեր ներողամտությունը և տեղեկացնում, որ գործարկվելուն պես լրացուցիչ կտեղեկացնենք։
Կարդալ ավելին12-ամյա տղան ավտոմեքենա է գողացել և վաճառել այն 30 դոլարով
ԱՄՆ-ում Օքլենդ շրջանի շերիֆի գրասենյակի օգնականները ձերբակալել են 12-ամյա տղայի՝ Միչիգան նահանգի Պոնտիակ քաղաքում գտնվող ձեռնակրությունից մեքենաներ գողանալու և այնուհետև մեքենաները անձնական շահի համար վաճառելու համար, հաղորդում է Jalopnik-ը։ Տղան (որի անունը չի նշվում, քանի որ անչափահաս է) բռնվել է ընկերության կայանատեղիում, երբ նստելիս է եղել մի քանի մեքենաներ (նույնպես անանուն)։ Ոստիկանությունը հայտնում է, որ այդ պահին փոքրիկը ունեցել է համարանիշը։ Հետագա հետաքննությունը ցույց է տվել, որ տղան վերջին մեկ ամսվա ընթացքում գողացել է երեք…
Կարդալ ավելինՉխեղաթյուրել տարբեր մեկնաբանություններով. ՍԱՏՄ
Նկատի ունենալով պաղպաղակի մեկ խմբաքանակի ներկրումը կասեցնելու վերաբերյալ մեր նախորդ հրապարակման շուրջ ծավալված անհարկի շահարկումները, խնդրում ենք չանել տարաբնույթ մեկնաբանություններ, չխեղաթյուրել հստակ տեղեկատվությունը և չտրվել տարընթերցումների։ Մեկ անգամ ևս շեշտում ենք. 2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես սահմանափակվել է պաղպաղակի ՄԻԱՅՆ 07․03․2025թ. արտադրության խմբաքանակի ներմուծումը։ Ուշադրություն, միայն մեկ տեսակի միայն նշված խմբաքանակը։ Տեսչական մարմինն ամենօրյա կապի մեջ է իր ռուսաստանյան գործընկերների հետ, բոլոր խնդիրները քննարկվում և համաձայնեցվում են արագ աշխատանքային ռեժիմով։
Կարդալ ավելին2025/26 թվականներին աշխարհում կանխատեսվում է սուրճի ռեկորդային արտադրություն
ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Արտաքին Գյուղատնտեսական Ծառայության (FAS USDA) նոր զեկույցի համաձայն՝ 2025/26 թվականների սեզոնին սուրճի հատիկների համաշխարհային արտադրությունը տարեկան կտրվածքով կաճի 2.5%-ով՝ հասնելով ռեկորդային 178.68 միլիոն պարկի։ Միևնույն ժամանակ, Արաբիկայի համաշխարհային բերքը կնվազի 1.7%-ով՝ հասնելով 97.02 միլիոն պարկի, մինչդեռ Ռոբուստայինը կաճի 7.9%-ով՝ հասնելով 81.66 միլիոն պարկի։ Արտադրության աճը 2025/26 սեզոնի ավարտին համաշխարհային պահեստային պաշարները կհասնեն 22.82 միլիոն պարկի, ինչը 4.9%-ով ավելի է նախորդ մարքեթինգային տարվա համեմատ, հաղորդում է Agroexport-ը: Ընթացիկ շաբաթվա ընթացքում սուրճի գները նվազել են,…
Կարդալ ավելինՔննչական կոմիտեն հայտնել է, թե ինչու են խուզարկություններ անում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում
Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Կարդալ ավելինՄեկնարկում է հանրակրթական ուսհաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն 2025 թվականի հուլիսի 2-ից մինչև սեպտեմբերի 30-ը։ Գործընթացն իրականացվում է համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման դրույթների: Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է կամավոր ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։ Ատեստավորմանը մասնակցել ցանկացողները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում (matyan.emis.am) մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը՝ ժամը 18:00-ն,…
Կարդալ ավելինՌԴ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՂՊԱՂԱԿԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ 2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես արգելվել է ՌԴ «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ-ի արտադրած «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում» տեսակի պաղպաղակի 07․03․2025թ. արտադրության խմբաքանակի ներմուծումը Հայաստան (ապրանքանիշը՝ «Կորովկա», 100 գրամանոց, պիտանիության ժամկետը 18 ամիս): Որոշումը կայացվել է սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման հիման վրա։ Արգելքը վերաբերում է 2025 թվականի հուլիսի 2-ից հետո ներմուծվող խմբաքանակներին։ Մինչ այդ ներմուծված արտադրանքի նկատմամբ սահմանափակումը չի գործում։ Հիշեցնենք՝ այդ խմբաքանակը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին, որի համար տրվել է իրացումն արգելելու,…
Կարդալ ավելինԱնվճար թվային քարտեր Ամիօ բանկից՝ 4 արժույթով
Աշխարհն օրեցօր շարժվում է դեպի թվայինը։ Գնումներ, վճարումներ, նույնիսկ ֆինանսական ծառայություններ՝ ամեն ինչ դառնում է հասանելի մեկ հպումով։ Թվային լուծումները մեր առօրյան դարձնում են ավելի արագ, հարմար և անվտանգ։ Ամիօ բանկը նույնպես շարունակում է խթանել թվային լուծումների կիրառումը՝ գնահատելով իր հաճախորդների ժամանակն ու հարմարավետությունը։ Ամիօ բանկում թվային (Digital) քարտ բացելն անվճար է՝ ՀՀ ռեզիդենտ անձանց համար։ Կարող ես ընտրել այն արժույթով քարտը, որը քեզ համար ամենահարմարն է՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո և ՌԴ ռուբլի։…
Կարդալ ավելինՌազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած (Տեսանյութ)
ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից. Փաշինյան
ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որեւէ խնդիր չեն ունենա։ Նրանք ովքեր առաջին երկու խմբերին չենթարկվելու համար հիմա կազտվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն եւ նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի»,- գրել է նա:
Կարդալ ավելին








