Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին Հայաստանում աշխատանքային առաքելությունն ավարտելու կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող Ումանգ Ռավաթին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Մեհդի Ռաիսիին Հայաստանում ծավալած ակտիվ և արդյունավետ գործունեության համար,ինչպես նաև շնորհավորել Ումանգ Ռավաթին նշանակման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ հիմնադրամի և Հայաստանի կառավարության միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները և արդյունավետ փոխգործակցությունը հետագայում ևս շարունակական կլինեն: Ումանգ Ռավաթն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար…
Կարդալ ավելինԲեռնատարները հասան Կոռնիձոր, սպասում են ռուսական կողմի արձագանքին
Հայաստանի կողմից Արցախին ուղարկված 400 տոննա հումանիտար օգնությունը՝ 19 բեռնատար, հասել է Կոռնիձոր «Կապ ենք հաստատել ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների հետ նրանց միջնորդությամբ բեռները Լեռնային Ղարաբաղ հասցնելու համար, սպասում ենք պատասխանի։ Այս գործընթացը պահանջում է ըմբռնում եւ համբերատարություն։ Պարզաբանման փուլում ենք, հենց նորություն լինի՝ կտեղեկացնենք։ Բեռնատարները կմնան այստեղ մինչեւ ստանանք որոշակի պատասխան, եւ կորոշենք հետագա քայլերը»,- Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։ Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 26-ին,…
Կարդալ ավելին360 տոննա կենսական անհրաժեշտ սննդամթերք է առաքվել Լեռնային Ղարաբաղ բացառապես մարդասիրական նպատակներով․ Փաշինյան
Մենք չենք կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որում հայտնվել են Լեռնային Ղարաբաղի հայերը: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «360 տոննա կենսական անհրաժեշտ սննդամթերք է առաքվել Լեռնային Ղարաբաղ բացառապես մարդասիրական նպատակներով»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ Հայաստանից ուղարկված հումանիտար բեռո արդեն 3 ժամից ավելի է սպասում է Հակարիի կամրջի մոտ: Ադրբեջանական կողմը չի թույլատրում բեռնատարների մուտքն Արցախ:
Կարդալ ավելինՎարչապետի խոսնակի արձագանքը Հաջիեւի հայտարարությանը
Նախօրեին կյայացած ասուլիսում վարչապետի հնչեցրած հայտարարությանը ավելացնելու բան չկա: Այս մասին փոխանցում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի այն հայտարարությանը, թե Բրյուսելում հուլիսի 15-ին ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի եւ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել հումանիտար բեռները Աղդամի ճանապարհով Արցախ հասցնելու վերաբերյալ: «Վարչապետը նախօրեին կայացած ասուլիսում անդրադարձել է այդ թեմային՝ նշելով, թե ինչի շուրջ են բանակցել Բրյուսելում՝ այդ համատեքստում հղում անելով նոյեմբերի 9-ի…
Կարդալ ավելինՊաշտպանության նախարարը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ
progressarmenia com-ին ՊՆ փոխանցմամբ հուլիսի 26-ին` ՀՀ ռազմական կցորդների ամենամյա հավաքների շրջանակում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Հանդիպման ընթացքում ռազմական կցորդները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները: Նախարար Պապիկյանը ռազմական կցորդներին ներկայացրել է ՊՆ բարեփոխումների ընթացքը, հիմնական ուղղությունները և, ամփոփելով հավաքները, տվել է համապատասխան հանձնարարականներ:
Կարդալ ավելինՍուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
progressarmenia.com -ին ՊՆ փոփխանցում է, որ երեկ ՝ հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ջաբա Թորոշելիձեն: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր:
Կարդալ ավելինՄիջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ անարդյունք քննարկումների ժամանակը վաղուց անցել է․ Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տասրածել քաղաքական նպատակներին հասնելու համար շրջափակումն ու սովն օգտագործելու անթույլատրելիության վերաբերյալ: «Խստորեն դատապարտում ենք սեփական ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար Արցախի Հանրապետությունում սով առաջացնելու Ադրբեջանի նպատակաուղղված և համակարգված փորձերը: Կրկին շեշտում ենք, որ պաշարման մեջ գտնվող Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյատևման համար անհրաժեշտ մարդասիրական բեռների ներկրմանը դիտավորյալ խոչընդոտումը, ինչպես նաև խաղաղ բնակչությանը սով, տառապանքներ և զրկանքներ պատճառելուն ուղղված կանխամտածված գործողությունների իրականացումը հանդիսանում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում և որակվում է…
Կարդալ ավելինՊահանջում ենք ՀՀ իշխանություններից հրաժարվել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մտադրությունից. պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը` արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարեց, որ Արցախի շրջափակման ընթացքում 2023 թվականին ավելի մեծ ծավալի գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել, քան 2020 թվականի պատերազմից հետո երկու տարիներին: «Այդ ամենը կատարվել է ադրբեջանական զինված ուժերի կրակի տակ եւ մեր քաղաքացիների կյանքի ու մահվան գնով: Մեր աշխատանքի արդյունքն է, որ ավելի քան 40 օր ապրելով լիակատար շրջափակման պայմաններում, Արցախի ժողովուրդը կարողանում է գտնել որոշակի սնունդ՝ սովի չմատնվելու համար: Ցավոք արդեն տեւական օրեր է, հասկանալի…
Կարդալ ավելինԽոշոր հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում. Հրդեհաշիջմանը ներգրավվել է 4 ջրատար
Հուլիսի 25-ին, ժամը 22:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Նախնական տվյալներով 5000 քմ տարածքում այրվում է կուտակված աղբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է Երևանի քաղաքապետարանի 4 ջրատար։
Կարդալ ավելինԳնացեք, բադրիջան ցանեք. Փաշինյան, բայց դեռ արցախցիներին ծանոթ չէ մի բանաձև , որ առանց ջիր բադրիջան ցանի ու կանաչի , այն էլ բազմաբնակարան շենքի երրորդ հարկում.արցախցու պատասխան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր կայացած մամուլի ասուլիսին հնչած բազմաթիվ հարցերից հունից հանեց արցախցիների բողոքի և հոխորտանքի ձայնագրությունն ուղղված վարչապետին: Արցախցի կինը հիշեցրեց լուսանկարը, որում Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ներկայացրել էր իրենց այգում աճեցրած բանջարեղենից պատրաստված ընթրիքը եւ վրդովմունքով արձանագրեց, որ մինչ արցախցիները հացի խնդիր ունեն, նա նման լուսանկարներ է տարածում։ «Ի՞նչ ուտելիք է ցույց տվել կինս՝ մեր բակում աճած լոլիկ, բամիա, սմբուկ։ Ինչ-որ մեկն ուզո՞ւմ է ասել՝ հուլիսին Ղարաբաղում լոլիկ, սմբուկ, բամիա չկա, իսկ…
Կարդալ ավելին