ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Բելառուսին Անկախության օրվա կապակցությամբ: «Մեր շնորհավորանքները Բելառուսի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Գիտակցելով օրվա նշանակությունը, այդ թվում՝ հայ ժողովրդի ներդրումը Բելառուսի ազատագրման գործում, բելառուս ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում»,- գրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ X-ի իր էջում։
Կարդալ ավելինԻ՞նչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը
Աստանայում ՇՀԿ-ի գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների վիճակին, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին, Պաղեստինի դեմ Իսրայելի ագրեսիան, սիրիական կարգավորումը և Քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր։ Այս մասին ասված է բանակցությունների արդյունքներով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի հաղորդագրության մեջ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Անկարան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանային և համաշխարհային կայունության ապահովման համար։…
Կարդալ ավելինՈստիկանությունը զգուշացնում է. համացանցում փորձում են Ոստիկանության անունից գումարներ շորթել
Համացանցում, մասնավորապես` «Facebook» և «Instagram» սոցիալական կայքերում տարածվում է գովազդ, որով անհայտ անձինք ոստիկանության անունից ֆինանսական խարդախություններից տուժած անձանց առաջարկում են վերադարձնել կորցրած գումարները: Մուտք գործելով իբր գումարի վերադարձման համար նախատեսված դիմումի էջ` քաղաքացիներից պահանջում են լրացնել անձնական տվյալներ՝ կորցրած գումարի չափը, փոխանցման տարբերակը (բանկային քարտով կամ կրիպտոարժույթով), անուն, ազգանուն, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար: Որոշ ժամանակ անց օտար լեզվով խոսող անձինք զանգահարում են նշված հեռախոսահամարին և կորցրած ֆինանսական միջոցները վերադարձնելու համար, իբր օրենքով նախատեսված կարգով, պահանջում…
Կարդալ ավելինԵրազանքիդ ղեկը քո ձեռքերում. Ամիօ ավտովարկ
Ամիօ Բանկը ներկայանում է նոր ավտովարկավորման առաջարկով: Դիմիր բանկ քո երազանքի ավտոմեքենան ձեռք բերելու համար Հայաստանյան ցանկացած ավտոսրահից: Բանկի կողմից հրապարակված ավտոսրահներից ավտոմեքենա գնելու դեպքում վարկի որոշումը կկայացվի ընդամենը 6 ժամվա ընթացքում: Ավտովարկը տրամադրվում է առանց միջնորդավճարների, պարզեցված գործընթացով, ճկուն զեղչային առաջարկներով. Պայմաններ՝ տարեկան տոկոսադրույք՝ 14%-14.9%, (փաստացի՝ 14.9% -16%) կանխավճար՝ սկսած 10%-ից վարկի գումար` 2-75 միլիոն ՀՀ դրամ վարկի ժամկետ` 1-7 տարի 50% և ավել կանխավճարի դեպքում` առանց եկամուտների վերլուծության վարկի ձևակերպման հնարավորություն, տարեկան 15.5%-16%…
Կարդալ ավելինՀուլիսի 14-ին մեկնարկող Mixfight 56 MMA մրցաշարի գլխավոր ֆավորիտն է բազմակի չեմպիոն Կամո Ունանյանը՝ ում կաջակցի «Շելբի» տուրը
Հուլիսի 14-ին Երևանի «Միկա» մարզահամալիրում կկայանա «Mixfight 56» MMA մարզաձևի հերթական խոշոր միջազգային մրցաշարը, որի գլխավոր մենամարտը կընթանա WKN վարկածով գոտու համար։ Այս մրցաշարում Կամո Ունանյանին կաջակցի «Շելբի» տուրը։ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, MMA մարտիկ (6/0), Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը կմենամարտի WKN վարկածով գոտու համար։ Այս մենամարտում Կամո Ունանյանի գործընկերն է «Շելբի» տուրի, որի հիմնադիր Հարութ Համբարձումյանը մեծապես կարևորում է հայրենական սպորտին աջակցությունը․ «Մեծ պատվով և ուրախությամբ ենք առաջարկել, որ այս մրցաշարում լինենք Կամոյի…
Կարդալ ավելինՇառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Շառլ Ազնավուրի կինոաշխարհը» ցուցադրության բացումը Գյումրիում
Հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին, Գյումրի քաղաքի Շիրազի 22 հասցեում գտնվող ԿԻՆՈՏՈւՆ թանգարանում տեղի կունենա աշխարհահռչակ երգիչ ու կինոդերասան Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Շառլ Ազնավուրի կինոաշխարհը» նոր թանգարանային ցուցադրության հանդիսավոր բացումը։ Ցուցադրությունը կազմակերպվել է շատերին հայտնի ալեքսանդրապոլյան շինություններից մեկի բակում, որտեղ նկարահանվել են «Մեր մանկության տանգոն», «Հեղնար աղբյուր», «Ուրախ ավտոբուս» կինոնկարները։ Շառլ Ազնավուրը նկարահանվել է շուրջ 80 կինոնկարներում: Տարբեր երկրներում նկարահանված ֆիլմերում նրա կատարմամբ հնչած երաժշտությունը հիշարժան է իր հուզականությամբ ու հմայքով: Շառլ Ազնավուրի հարյուրամյա հոբելյանին…
Կարդալ ավելինՊարզաբանում․ Մանթաշյան-Նժդեհի փողոցների խաչմերուկում որևէ միջադեպ տեղի չի ունեցել.ոստիկանություն
Հուլիսի 2-ին սոցցանցերում հրապարակում էր տարածվել՝ իբր «Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, սարսափելի բարձր արագությամբ, բարձրախոսներով անդադար ու անիմաստ գոռգոռացող ոստիկանների ուղեկցությամբ, Մանթաշյան-Գ. Նժդեհ փողոցների խաչմերուկին մոտ վրաերթի էր ենթարկում հերթական ՀՀ քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց»։ Հայտնում ենք, որ այն չի համապատասխանում իրականությանը։ Մանթաշյան-Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ ՃՈ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները պատշաճ վերահսկել են ավտոմեքենաների, շարասյան և քաղաքացիների անվտանգ շարժը։ Կոչ ենք անում զերծ մնալ չճշտված, իրականությանը չհամապատասխանող ապատեղեկատվություն տարածելուց։
Կարդալ ավելինԵկեղեցու բակում թողնված երեխան վերադառնում է տուն
Շուրջ երկու ամիս մանկատանն անցկացնելուց հետո փոքրիկ գեղեցկուհին վերամիավորվեց ընտանիքի հետ։ Ոստիկանության, «Երևանի Մանկան Տուն» ՊՈԱԿ-ի և մի շարք այլ գերատեսչությունների համատեղ աշխատանքի շնորհիվ փոքրիկն այսօր կքնի ոչ թե մանկատան, այլ իր տան օրորոցում։ Մանկատան տնօրենի խոսքով՝ սա այն դեպքն է, երբ բոլորն աշխատել են մեկ նպատակի շուրջ՝ կարևորելով երեխայի շահը, ինչի շնորհիվ էլ այսօր ունենք այս դրական արդյունքը։ Հիշեցնենք, որ մայիսի 8-ին մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերվել էր առանց խնամքի…
Կարդալ ավելինՄԻՊ-ն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 1-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների նորընտիր հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ (պաշտոնավարման մեկնարկը՝ 2024-ի ապրիլի 1-ից)։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: «Շնորհավորելով Մայքլ Օ՛Ֆլահերթիին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար ընտրվելու կապակցությամբ՝ Անահիտ Մանասյանը հաջողություն է մաղթել նրան այդ պատասխանատու առաքելության իրականացման գործում: Պաշտպանը խոսել է մարդու իրավունքների մի շարք բնագավառներում առկա խնդիրների մասին, անդրադարձ կատարել իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին։ Այս…
Կարդալ ավելինՊԵԿ-ը հիշեցնում է՝ 2023-ի եկամտահարկի տարեկան հայտարարագիրն անհրաժեշտ է ներկայացնել մինչև հուլիսի 22-ը
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը մինչև հուլիսի 22-ն է։ Հայաստանում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ներդրվել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: 2023 թվականի հաշվետու տարվա համար Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամուտների տարեկան հաշվարկ-հայտարարագիրը ներկայացնում են Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով։ Համակարգն այժմ գործում է վեբ տարբերակով, հետագայում նախատեսվում է նաև բջջային հավելվածը։ Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները, Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների…
Կարդալ ավելին