Խորհրդարանը քննարկել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը

Խորհրդարանը քննարկել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը

Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին քննարկել է «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» օրենքի նախագիծը: Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ 123 պետություն անդամակցում է Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը: Հայաստանը Հռոմի կանոնադրությունը ստորագրել է դեռեւս 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, որից հետո վավերացման գործընթացը կասեցվել էր, քանի որ Սահմանադրական…

Կարդալ ավելին

Հնդկաստանը պահանջում է Կանադայից հետ կանչել մոտ 40 դիվանագետի

Հնդկաստանը պահանջում է Կանադայից հետ կանչել մոտ 40 դիվանագետի

Հնդկաստանը պահանջել է կանադացի մոտ 40 դիվանագետների հայրենիք վերադառնալ մինչև հոկտեմբերի 10-ը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Նյու Դելին սպառնացել է զրկել դիվանագիտական ​​անձեռնմխելիության այս ցուցակից Կանադայի այն ներկայացուցիչներին, որոնք այդ ամսաթվից հետո կմնան Հնդկաստանում։ Կանադայի արտաքին գործերի նախարարությունը և Հնդկաստանի կառավարությունը հրաժարվել են մեկնաբանություններ տալ Financial Times-ին: Կանադայի և Հնդկաստանի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ սեպտեմբերի 18-ին Օտտավան որոշում կայացրեց վտարել Հնդկաստանի բարձրաստիճան դիվանագետներից մեկին այն մեղադրանքների պատճառով, որ երկրի հետախուզական ծառայությունները ներգրավված են կանադական…

Կարդալ ավելին

ԱՄՆ Պետդեպարտամենտը մերժել է Արցախից հայերի արտագաղթն անվանել էթնիկ զտումներ, քանի դեռ «ապացույցներ չկան»

ԱՄՆ Պետդեպարտամենտը մերժել է Արցախից հայերի արտագաղթն անվանել էթնիկ զտումներ, քանի դեռ «ապացույցներ չկան»

ԱՄՆ Պետդեպարտամենտը մերժել է Արցախից հայերի արտագաղթը անվանել էթնիկ զտումներ, քանի դեռ «ապացույցներ չկան»։ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը նշել է, որ Միացյալ Նահանգները լրջորեն է վերաբերվում էթնիկ զտումների, ցեղասպանության և այլ վայրագությունների մասին մեղադրանքներին։ «Մենք տեղում կապ ենք պահպանում իրավիճակի հետ կապված։ Մենք չենք խուսափի համապատասխան քայլեր ձեռնարկելուց՝ արձագանքելու վայրագությունների մեղադրանքներին և պատասխանատվության ենթարկելու վայրագությունների համար պատասխանատուներին, երբ ապացույցներ ունենանք, որ դրանք տեղի են ունեցել: Բայց, ինչպես միշտ, ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու որոշումը հիմնված…

Կարդալ ավելին

Հայտնի են դպրոցականների արձակուրդների օրերը

Հայտնի են դպրոցականների արձակուրդների օրերը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են hանրակրթական հիմնական պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2023-2024 ուստարվա օրինակելի ուսումնական պլանները։ Այս մասին  հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ըստ աղբյուրի՝ 2023-2024 ուստարվա պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսհաստատությունների 1-12-րդ դասարաններում սկսվում են 2023 թվականի սեպտեմբերի 1-ին, ավարտվում՝ 2024 թվականի մայիսի 24-ին` 5-օրյա, մայիսի 25-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ 3-12-րդ դասարանների համար: Ուսումնական տարում 3-12-րդ…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ին շրջանների զգալի մասում, 5-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-4-ին առանձին վայերում՝ ինտենսիվ։ Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-4-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։ NEWS.am -ի փոխանցմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 2-ի կեսօրից հետո, 3-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է…

Կարդալ ավելին

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը Հայաստանի հետ խաղաղության մասին. «կա երկաթե բռունցք»

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը Հայաստանի հետ խաղաղության մասին. «կա երկաթե բռունցք»

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նախադրյալների նկարագրման համար վկայակոչել է «երկաթե բռունցքը»։ Խորհրդարանի նիստում Գաֆարովան հայտնել է, որ կայունությունը Հարավային Կովկասում սարերի հետեւում չէ. «Նրանք, ովքեր թեք են նայում մեզ, հավակնություններ ունեն մեր հողերի հանդեպ, ովքեր չեն կարող մարսել մեր հաջողությունը, երբեք չպետք է մոռանան, որ կա «երկաթե բռունցք»։

Կարդալ ավելին

ՀՀ կառավարության բարեփոխումների հագեցած օրակարգը հաջողությամբ կյանքի է կոչվում, այդ թվում` ԵՄ աջակցությամբ. Փաշինյան

ՀՀ կառավարության բարեփոխումների հագեցած օրակարգը հաջողությամբ կյանքի է կոչվում, այդ թվում` ԵՄ աջակցությամբ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիսի Մարագոսին: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը շնորհավորել է պարոն Մարագոսին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը տարբեր ուղղություններով, հատկապես մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու համատեքստում: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարության բարեփոխումների հագեցած օրակարգը հաջողությամբ կյանքի է կոչվում, այդ թվում` ԵՄ աջակցությամբ: Վարչապետն ընդգծել է ԵՄ-ի կողմից Հայաստանում նախատեսվող 2,6…

Կարդալ ավելին

Անձնագիր չունեցող ԼՂ մեր հայրենակիցներն անձնագրայինն բաժանմունքներում կսպասարկվեն արտահերթ ռեժիմով

Անձնագիր չունեցող ԼՂ մեր հայրենակիցներն անձնագրայինն բաժանմունքներում կսպասարկվեն արտահերթ ռեժիմով

Ժամը 15:00-ի դրությամբ հաշվառվածների ընդհանուր թիվը 89.167-ն է, որոնցից իգական սեռի ներկայացուցիչները 46.139 են, արական սեռինը՝ 43.028: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը: 65-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիների թիվը 10.700-ից ավելի է, իսկ մինչև 18 տարեկան երեխաներինը՝ շուրջ 27 հազար: Արմեն Ղազարյանը նաև մանրամասնեց, թե ԼՂ-ի որ տարածքներից են հիմնականում ժամանել բռնի տեղահանված մեր հայրենակիցները: Ըստ այդմ՝ ճնշող մեծամասնությունը՝ 45 հազարից ավելին, եկել են…

Կարդալ ավելին

Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Լիլիանա Սենեքերիմյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ. Օշական) և հայտնաբերել, որ այնտեղ խախտվել են հայրենական և ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները: Մասնավորապես՝ – չի ապահովվել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը. – արտադրական շինությունում բացակայում է բնական և մեխանիկական օդափոխությունը, պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող նյութերից. – չեն կանխարգելվում կեղտի կուտակումը, բորբոսի…

Կարդալ ավելին

Միրզոյանը բարձր է գնահատել ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու Կիպրոսի պատրաստակամությունը

Միրզոյանը բարձր է գնահատել ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու Կիպրոսի պատրաստակամությունը

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի՝ տարբեր խմբակցություններ ներկայացնող պատվիրակության հետ, որը ղեկավարում էր ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսը: ՀՀ ԱԳՆ-ից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ սեպտեմբերի 19-ի լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպված էր լքել իր բնօրրանը՝ ենթարկվելով էթնիկ զտման: ԱԳ Նախարարը հիշեցրել է,…

Կարդալ ավելին
1 417 418 419 420 421 659