Ատոմային ռումբերի կիրառման մասին՝ Իսրայելի ռեժիմի նախարարի հայտարարությունները վկայում են դիմադրության դեմ պայքարում ռեժիմի իրական պարտության մասին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է անհապաղ և կայուն գործողություններ ձեռնարկեն՝ զինաթափելու այս բարբարոս ապարտեիդի ռեժիմը: Վաղն ուշ կլինի։ Այս ցեղասպանության ողջ պատասխանատվությունը կրում է Սպիտակ տունը»,- նշել է նա։
Կարդալ ավելինՀետախույզի օրվա կապակցությամբ պաշտպանության նախարարն այցելել է հատուկ նշանակության զորամաս
ՊՆ փոխանցմամբ նոյեմբերի 6-ին հետախույզի մասնագիտական տոնի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորամաս: Նախքան հանդիսավոր միջոցառման մեկնարկը՝ նախարար Պապիկյանը և հրավիրվածները մասնակցել են 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած մարտական գործողությունների ընթացքում անմահացած զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատի բացման արարողությանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղկեպսակ և ծաղիկներ է խոնարհել զոհվածների հիշատակը հավերժացնող հուշանկյանն ու խաչքարին։ Հանդիսավոր միջոցառման ժամանակ նախարար Պապիկյանը, բարձր գնահատելով հետախույզի…
Կարդալ ավելինԱդրբեջանի արտգործնախարարը Հայաստանին կոչ է արել բաց չթողնել իր «հատուկ հնարավորությունը»
30 տարի անց «ադրբեջանական» հողերի «օկուպացիայի» ավարտը և այդ հողերի վրա մեր ինքնիշխանության վերականգնումն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար նոր հեռանկարներ են բացում։ Այս մասին Բուխարեստում իր ռումինացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Այս կարգավորումը, որը հիմնված է միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա, ոչ միայն կծառայի Ադրբեջանին և Հայաստանին, այլև կապահովի համագործակցության չօգտագործված հնարավորությունների բացումը՝ տարածաշրջանում…
Կարդալ ավելինՀայ–թուրքական սահմանին կառուցվող նոր մաքսատան շինարարությունը մոտենում է ավարտին. ՊԵԿ
ՀՀ Արմավիրի մարզի «Մարգարա» մաքսային կետի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն` պատասխանելով @ArmeniaSputnik-ի գրավոր հարցմանը։ Հոկտեմբերի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կիրագործվեն հատուկ ներկայացուցիչների քննարկումների, բանակցությունների արդյունքում։ Նա նշել էր, որ դա վերաբերում է Հայաստան–Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար բացելուն։ Փաշինյանը շեշտել էր` բացի պայմանավորվածություններից, սահմանային ենթակառուցվածքների մասով զգալի աշխատանք է կատարվել` վերազինվել…
Կարդալ ավելինԳեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան
progressarmenia.com-ին ՊՆ-ից տեղեկացնում են , որ ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով նոյեմբերի 1-3-ը ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է Շտուտգարտում տեղակայված ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան: Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սթիվեն Բաշամի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ և դրանց ընթացքում ԱՄՆ-ից ակնկալվող աջակցությունը:…
Կարդալ ավելին«Մենք մի Պուտին ունենք». Պեսկովը նախագահի «նմանակների» մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ցրել է Վլադիմիր Պոտւինի «նմանակների» մասին առասպելը։ «Մենք մի Պուտին ունենք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ելույթ ունենալով «Ռոսիա» ցուցահանդես-համաժողովի շրջանակում, «Գիտելիք» ընկերության մարաթոնում։ Պեսկովի կածիքով՝ այժմ ԶԼՄ-ներում եւ Թելեգրամ-ալիքներում բազմաթիվ կուրյոզներ են հայտնվում։ Նա որպես օրինակ բերել է «տեղեկությունը» պետության ղեկավարի «նմանակների» մասին։ «Այժմ «փորձագետները» փորձում են կռահել՝ նրանք երե՞քն են, թե՞ չորսը, եւ ո՞ւմ ենք մենք հիմա տեսնում ամեն օր. այ, այսօր առավոտյան [ծաղիկներ] դրեցինք Մինինի եւ Պոժարսկու…
Կարդալ ավելինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` նոյեմբերի 4-ի ցերեկը Սյունիքում սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։ Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետում», Երեւանում Նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +19+21։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +12+16, Կոտայքի լեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝…
Կարդալ ավելինՇվեդիան Քրդական կուսակցության հանդեպ քայլեր չի ձեռնարկել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության համար. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Շվեդիան քայլեր չի ձեռնարկել Քրդական աշխատավորական կուսակցության հանդեպ, որոնք անհրաժեշտ են, որպեսզի Անկարան հավանություն տա ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցությանը։ «Նրանք ասել են, որ հող են նախապատրաստել Շվեդիայից Թուրքիա զենքի արտահանման համար։ Դա ճիշտ է, նրանք նման քայլեր են ձեռնարկել։ Բայց, ցավոք, Շվեդիայում մինչ այժմ չի ընդունվել ոչ մի միջոց Քրդական աշխատավորական կուսակցության հանդեպ։ Մեր պարտավորությունն էր, որ մենք հարցը փոխանցենք խորհրդարան, եւ մենք դա արել ենք»,- Ղազախստանից…
Կարդալ ավելինԲանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները. Բայրամով
Հայաստանի կողմից ոչ կառուցողական քայլերը հանգեցրին երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի դանդաղմանը։ Այդ մասին Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Ընդ որում, նա ընդգծել է, որ չնայած այս ամենին, Ադրբեջանի կառավարությունը կարծում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա։ Միևնույն ժամանակ, Բայրամովը նշել է, որ Հայաստանի հետ բանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը, ինչպես նախկինում, պատրաստ է Հայաստանի…
Կարդալ ավելինԵգիպտոսն ամեն օր մոտ 50 վիրավոր պաղեստինցի է ընդունում Գազայի հատվածից
Եգիպտոսի հոսպիտալներն ամեն օր մոտ 50 պաղեստինցի վիրավորների են ընդունում, որոնք տուժել են Գազայի հատվածում իսրայելական ուժերի գնդակոծությունների եւ ռմբակոծությունների հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է հանրապետության առողջապահության եւ ազգաբնակչության նախարար Հալեդ Աբդել Գաֆարը։ «Մենք ամեն օր ընդունում ենք 50 վիրավոր պաղեստինցիների Գազայի հատվածից»,- ասել է նախարարը, որի խոսքերը մեջբերել է Al-Qahira ai-Ihbariya հեռուստաալիքը։ Գաֆարն ավելացրել է, որ Եգիպտոսի առողջապահության հաստատությունները «պատրաստ են ընդունել ավելի մեծ թվով վիրավորների պաղեստինյան անկլավից, բայց հակառակ կողմը վերահսկում է [բուժման…
Կարդալ ավելին