ՌԴ կառավարության նախագահը բանակցություններ է վարել Ադրբեջանի վարչապետի հետ

ՌԴ կառավարության նախագահը բանակցություններ է վարել Ադրբեջանի վարչապետի հետ

ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Ինչպես հաղորդում է ՌԴ Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը, կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության ընթացիկ հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ԱՊՀ-ում փոխգործակցության ակտիվացմանը։

Կարդալ ավելին

Ավարտվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը

Ավարտվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը

Նոյեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Ատեստավորման վերջին օրը հարցաշարերի միջոցով ստուգվել են մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու ծառայողական պարտականությունների իմացությունը։ Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման գործընթացին ներգրավված գեներալներին և բարձրաստիճան սպաներին՝  ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ վերջիններս հավուր պատշաճի  կհանձնեն տեսական քննությունը, և հանրագումարի արդյունքում կձևավորվի նրանց ընդհանուր  գնահատականը։

Կարդալ ավելին

   Կոտայքում տարեվերջին պետական բյուջեի ֆինանսավորմամբ  կունենան   նախատեսվածից էլ ավել`  վերանորոգված  ճանապարհներ

   Կոտայքում տարեվերջին պետական բյուջեի ֆինանսավորմամբ  կունենան   նախատեսվածից էլ ավել`  վերանորոգված  ճանապարհներ

Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է, որ կայացել է մարզխորհրդի  հերթական  նիստը ՝ մարզպետ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ գլխավորությամբ , որին ներկա են գտնվել Կոտայքի մարզի համայնքների ղեկավարները  և Կոտայքի մարզպետի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուները : Նիստի օրակարգի առաջին կետով քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանը ներկայացրել է համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի մասին:      Ներկայացվել է նաև 2024 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի կազմման և ներկայացման գործընթացի ներկա փուլը:    …

Կարդալ ավելին

Հակակոռուպցիոն կոմիտեն պարզաբանում է տարածել քննիչի՝ 77 մլն ավանդի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեն պարզաբանում է տարածել քննիչի՝ 77 մլն ավանդի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեն պարզաբանում է ներկայացրել Hetq.am-ի՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը 77 մլն դրամի ավանդ ունի» վերտառությամբ հրապարակման առնչությամբ: «Այսօր Hetq.am-ը «Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը 77 մլն դրամի ավանդ ունի» վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել է Կոմիտեի քննիչ Վարդան Մանուկյանի՝ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրին: Ընդ որում՝ որպես պարզաբանում Hetq.am-ին արդեն իսկ նախապես տեղեկացվել էր, որ քննիչի կողմից ներդրված ավանդը ձևավորվել է վերջինիս պատկանող անշարժ գույքի վաճառքից: Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ներկայացված հիշյալ հանգամանքը դիտարկելով…

Կարդալ ավելին

Անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության քննությունը

Անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի  ատեստավորման գործընթացի շարային պատրաստության քննությունը

Նոյեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի  ատեստավորման գործընթացի շարային պատրաստության առարկայի քննությունը։ Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը։ Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման գործընթացին կամավոր ներգրավված  զինծառայողներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ մասնակիցները հանձնաժողովին կներկայացնեն պատրաստության այն նույն բարձր աստիճանը, որով նրանք աչքի էին ընկել նախորդ՝ ֆիզիկական և կրակային պատրաստության քննությունների ընթացքում։

Կարդալ ավելին

Նեթանյահուն պատմության մեջ կմտնի որպես «Գազայի դահիճ». Էրդողան

Նեթանյահուն պատմության մեջ կմտնի որպես «Գազայի դահիճ». Էրդողան

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատմության մեջ կմտնի որպես «Գազայի դահիճ»։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ, տեղեկացրել է «Անադոլուն»։ «Նեթանյահուն, որը կատարել է վերջին հարյուրամյակի մեծագույն չարագործություններից մեկը Գազայի հատվածում, արդեն իր անունը գրել է պատմության մեջ որպես «Գազայի դահիճ»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ Նեթանյահուի վարչակազմի հայտարարությունները հույս չեն թողնում, որ հումանիտար դադարը Գազայի հատվածում կվերածվի մշտական հրադադարի։ Նա նշել է, որ հումանիտար դադարի ֆոնին Անկարան մտադիր…

Կարդալ ավելին

Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում, որտեղ կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 30-րդ նիստին: «X»-ի իր միկրոբլոգում հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ»,-գրել է նա։

Կարդալ ավելին

Մհեր Գրիգորյանը ընդգծել է ԵՄ ծրագրերի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար

Մհեր Գրիգորյանը ընդգծել է ԵՄ ծրագրերի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի համանախագահությամբ մեկնարկել են ԵՄ Տնտեսական և ներդրումային պլատֆորմի աշխատանքները: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Փոխվարչապետը նիստի սկզբում կարևորել է նման ձևաչափով աշխատանքների կազմակերպումը՝ ընդգծելով ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ծրագրերի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար: Մհեր Գրիգորյանը նաև ընդգծել է եվրոպական ֆինանսական կառույցների առանցքային դերը՝ որպես ծրագրերի իրականացնող ամենակարևոր օղակներ: Նիստի ընթացքում ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչները և ԵՄ գործընկերներն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերի…

Կարդալ ավելին

Նաթանյահուն հաստատել է, որ դադարի ավարտից հետո Իսրայելը կվերսկսի գործողությունները Գազայում

Նաթանյահուն հաստատել է, որ դադարի ավարտից հետո Իսրայելը կվերսկսի գործողությունները Գազայում

Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայի հատվածում ներկայիս հումանիտար դադարի ավարտից անմիջապես հետո։ Այս մտադրությունը հաստատել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուն։ «Վերջին շաբաթվա ընթացքում մենք հասել ենք հսկայական հաջողության՝ տասնյակ առևանգվածների վերադարձնելով: Մեկ շաբաթ առաջ դա կարող էր անպատկերացնելի թվալ, բայց մենք հասանք դրան։ Սակայն վերջին օրերին ես լսում եմ այն ​​հարցը, թե, արդյո՞ք, Իսրայելը կվերադառնա մարտերին մեր պատանդներին վերադարձնելու այս փուլի ավարտից հետո: Եվ սրա պատասխանը միանշանակ այո է»,- հայտարարել է Նաթանյահուն, որի խոսքը…

Կարդալ ավելին

«Ժողովուրդը տուգանքի մատերիալ է՛ և վերջ».մայրաքաղաքի ավագանի

«Ժողովուրդը տուգանքի մատերիալ է՛ և վերջ».մայրաքաղաքի ավագանի

2018թ Ապրիլ- Մայիս… Կարմիր գծերը (կայանատեղի) պետք է հանվեն, ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ։ 2023թ Նոյեմբեր… Երևանի քաղաքապետարանը նախագիծ է ներկայացնում։ Կարմիր գծերը (կայանատեղի) ուշադրություն՝ սահմանել նոր դրույքաչափ։ Հունվարի 1ից կենտրոնում կայանելու համար տարեկան վճարել 160.000 դրամ, իսկ կենտրոնից դուրս 24.000 դրամ։ Ասե՛ք կանե՛նք… Ժողովուրդը տուգանքի մատերիալ է՛ և վերջ։ Լրատվություն

Կարդալ ավելին
1 395 396 397 398 399 669