Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-կիպրական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-կիպրական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Դեկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն մեկնարկել է դիմավորման հանդիսավոր արարողությամբ՝ Կիպրոսի ազգային գվարդիայի պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության պետական օրհներգերը: Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալասի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-կիպրական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Կողմերն ամփոփել են համագործակցության ներկայիս ընթացքն…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն աննշան էժանացել է

Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն աննշան էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կազմել է 403.54  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.30 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 434.77 դրամ (նվազել է 0.08 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 507.37 դրամ (աճել է 0.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.44 դրամ (աճել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 399-403 դրամով, վաճառվում է 406-407 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 425-434 դրամով,…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Դեկտեմբերի 12-ին հանրապետության մարզերի մեծ մասում գիշերը սպասվում են տեղումներ, որոնք ցերեկը կշարունակվեն միայն առանձին վայրերում։ Տեղ-տեղ կլինի մառախուղ, քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ էապես չի փոխվի։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ, առավոտյան ժամերին ցածրադիր վայրերում կնկատվի մառախուղ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +10+12։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +3+7, Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +2+5, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +7+10, Սեւանա լճի…

Կարդալ ավելին

Միրզոյանը ԵՄ ԱԳ նախարարներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հիմնական մոտեցումները

Միրզոյանը ԵՄ ԱԳ նախարարներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հիմնական մոտեցումները

Դեկտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ կողմի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։ ԱԳՆ-ից  հայտնում են, որ քննարկմանը ներկա են գտնվել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը և ԵՄ բոլոր անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։ Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը հանգամանալից ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության ընթացիկ ծրագրերը, հետագա ընդլայնմանն ու խորցմանն ուղղված քայլերը, ինչպես նաև տարածաշրջանում հարատև կայունության…

Կարդալ ավելին

Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 4-10-ն իջել է 1սմ-ով

Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 4-10-ն իջել է 1սմ-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 4-10-ը: Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և դեկտեմբերի 10-ին կազմել է 1900.19մ (10.12.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 9սմ-ով։ 2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում իրականացված ընդհանուր…

Կարդալ ավելին

Շներին ստերջացնելը և բաց թողելը թափառող կենդանիների խնդիրները չի լուծում․ ավագանու անդամ

Շներին ստերջացնելը և բաց թողելը թափառող կենդանիների խնդիրները չի լուծում․ ավագանու անդամ

Երևանում թափառող կենդանիների խնդիրը  շարունակում է մնալ չլուծված։ Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը։ Նա նշեց, որ մայրաքաղաքում անտուն շների խնդիրը լուծելու համար 2019 թվականին հիմնադրվել է «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը, սակայն առկա  խնդիրները, ցավոք, չեն նվազում, ավելին, Երևանի տարբեր համայքներում շատացել են  թափառող կենդանիները։ «Միայն կենդանիներին բռնել ու ստերջացնել, այնուհետև բաց թողելը որևէ դեպքում թափառող կենդանիների խնդիրները չեն լուծում։ Մենք մի շարք…

Կարդալ ավելին

Գյումրիում արտահերթ ընտրություններ կլինեն այն դեպքում, երբ «Բալասանյան դաշինքը» վայր դնի մանդատները. ՔՊ-ական

Գյումրիում արտահերթ ընտրություններ կլինեն այն դեպքում, երբ «Բալասանյան դաշինքը» վայր դնի մանդատները. ՔՊ-ական

Գյումրիում իրավական առումով արտահերթ ընտրություններ կլինեն այն դեպքում, երբ «Բալասանյան դաշինքը» վայր դնի մանդատները, եւ բնականաբար, կառավարման ճգնաժամ կառաջանա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը: «Այս պահի դրությամբ դեռեւս կառավարման ճգնաժամ չկա: Այսինքն եթե ամեն ինչ այսպես շարունակվի, մենք կշարունակենք մեր լիազորություններն իրականացնել: Իսկ եթե արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն առաջանա, ապա ՔՊ-ն երբեք ընտրություններից չի վախեցել: Մենք կրկին պատրաստ ենք ընտրական պայքարի մեջ մտնել եւ կրկին…

Կարդալ ավելին

Ալեն Սիմոնյանը Վիլեն Գաբրիելյանին 5 օրով գործուղում է Շվեյցարիա

Ալեն Սիմոնյանը Վիլեն Գաբրիելյանին 5 օրով գործուղում է Շվեյցարիա

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որով ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը գործուղվում է Շվեյցարիա: Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ. ՄԱԿ-ի Փախստականների համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով 2023 թվականի դեկտեմբերի 12-16-ը Ժնեւ (Շվեյցարիա) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող…

Կարդալ ավելին

Իրանը 2028թ. վերջին աստղագնացներ կուղարկի տիեզերք սեփական արտադրության բիոպարկուճի օգնությամբ

Իրանը 2028թ. վերջին աստղագնացներ կուղարկի տիեզերք սեփական արտադրության բիոպարկուճի օգնությամբ

Իրանը 2028թ. վերջին աստղագնացներ կուղարկի տիեզերք սեփական արտադրության բիոպարկուճի օգնությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի տեղեկատվական եւ հաղորդակցայն տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը, տեղեկացրել է Mehr-ը։ Վկայակոչելով տեղական բիոպարկուճի հաջող փորձնական արձակումը՝ Զարեփուրը նշել է, որ համաձայն երկրի տիեզերական ճյուղի 10-ամյա պլանի՝ Իրանը 2028թ. վերջին աստղագնացներ կուղարկի տիեզերք բիոպարկուճի օգնությամբ։ Նորագույն իրանական կենսաբանական պարկուճը հաջողությամբ արձակվել է «Սալման» կրիչ հրթիռի օգնությամբ դեկտեմբերի 6-ին։ Այն արձակվել է Երկրի մակերեւույթից 130 կիլոմետր բարձրության վրա՝ անհրաժեշտ տեխնոլոգիաների մշակման եւ…

Կարդալ ավելին
1 395 396 397 398 399 681